00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2024–ի դպրոցաշինության ծրագրի մրցույթների կեսից ավելիի դեպքում հաղթողներ դեռ չկան. նախարար

© Sputnik / Asatur YesayantsՎահե Հովհաննիսյան
Վահե Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 31.01.2024
Բաժանորդագրվել
ՀՀ լավագույն գործատուների հետազոտության արդյունքներով` ՀՀ ֆինանսների նախարարությունը 24–րդն է։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik․ ՀՀ կառավարությունը 2023 թ–ին բարելավել է կապիտալ ծախսերի կատարողականը. եթե 2022 թ–ին եղել է 95 տոկոս կատարողական, ապա 2023 թ–ին այդ ցուցանիշը մեկ տոկոսային կետով բարելավվել է։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Ըստ նրա` ընդհանուր ծախսերի մասով 2023 թ–ին ունենք 97 տոկոս կատարողական։
«Եթե 2022 թ–ին ունեինք արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի 81.6 տոկոս կատարողական, ապա 2023 թ–ին եղել է 92 տոկոս։ Ներքին ռեսուրսների հաշվին իրականացվող ծրագրերի կատարողականը 96.3 տոկոս է, իսկ, օրինակ, ՀՀ պաշտպանության նախարարության ծրագրերը կատարվել են 99.9 տոկոսով։ Սա ուրախացնում է մեզ ու վստահություն տալիս, որ այն ճանապարհը, որով գնում ենք` կարողությունների զարգացման և մեր ընթացակարգերի բարելավման առումով, դրական արդյունքներ ունեն»,– հայտարարեց նախարարը։
Հովհաննիսյանի խոսքով` ծախսերի իրականացման հարցում ՀՀ կառավարությունը մի խնդիր ունի. 2024 թ–ին մեկնարկում է լայնամասշտաբ դպրոցաշինության ծրագիր` գրեթե 100 մլրդ դրամ արժողությամբ, և այստեղ կա խնդիր մասնավոր հատվածի կարողությունների մասով։
«Դպրոցաշինության համար հայտարարված մրցույթների անգամ կեսի դեպքում դեռ չենք կարողացել հաղթող ճանաչել։ Պատճառն այն է, որ կա՛մ գները բարձր են տալիս, կա՛մ մեր շինարարական ընկերությունները չունեն բավարար կարողություններ, որպեսզի այդպիսի մեծ ծավալի աշխատանքներ սկսեն»,– ընդգծեց նախարարը։
Նա նաև նշեց, որ այսօր դեռ ունեն վերաբաշխումների բարձր մակարդակ, որը նշանակում է` սկզբում մի բան պլանավորել, ապա չկատարել։ Հովհաննիսյանի խոսքով` միակ սփոփանքն այն է, որ դրանց փոխարեն իրականացվում են այլ` կարևոր աշխատանքներ։
Դպրոցաշինությունը 2024 թ. պետբյուջեում ամենակարևոր տեղն է ունենալու. Վահե Հովհաննիսյան
Ի դեպ, ըստ նրա հրապարակած տվյալների, գնումների գործընթացում մեկ անձից գնումների թիվը 17 000–ից իջել է 11 000–ի։
Անդրադառնալով 2023 թ–ի այլ ցուցանիշներին` Հովհաննիսյանն ասաց, որ դրական միտումներ կան պարտատոմսերի եկամտաբերության հետ կապված` նկատվում է նվազում։ Դա, ըստ նրա, պայմանավորված է նաև ՀՀ ԿԲ–ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի շարունակաբար նվազման հետ։
«Մի փոքր գերտաքացում ունենք դրամաշնորհների մասով, որտեղ ծրագրավորված 1 մլրդ դրամի փոխարեն ունենք 3.7 մլրդ դրամի բյուջեատային աջակցության դրամաշնորհներ»,– տեղեկացրեց նախարարը։
Ինչ վերաբերում է հարկային եկամուտներ–ՀՆԱ ցուցանիշին, ապա այստեղ,ըստ Հովհաննիսյանի, այստեղ կա առաջանցիկ աճ` 2023 թ–ի հարկային եկամուտներ–ՀՆԱ ցուցանիշը 24.1 տոկոս է։ ՀՀ կառավարությունը նպատակ ունի այս ցուցանիշը հասցնել 25 տոկոսի։
2023 թ–ի տվյալներով` ՀՀ պետական պարտքը կլինի 48.4 տոկոս մակարդակի վրա, որը մի փոքր ավելի կլինի 2022 թ–ի համեմատ։
Դպրոցաշինության ոլորտում շինարարության որակի հետ կապված կոմպրոմիս չի լինելու. Փաշինյան
Ի դեպ, երկու օր առաջ հրապարակվել է ՀՀ լավագույն գործատուների հետազոտության արդյունքները, որտեղ ՀՀ ֆինանսների նախարարությունը 24–րդն է։ Նախարարի խոսքով` առաջին անգամն է, որ իրենց գերատեսչությունը հայտնվել է այդ ցուցակում։
Լրահոս
0