00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախցի լրագրողը IRF-ում պատմել է Ադրբեջանի իրականացրած ցեղասպանության մասին

© SputnikВынужденные переселенцы из Нагорного Карабаха на территории гуманитарного центра Корнидзора (26 сентября 2023). Сюник
Вынужденные переселенцы из Нагорного Карабаха на территории гуманитарного центра Корнидзора (26 сентября 2023). Сюник - Sputnik Արմենիա, 1920, 31.01.2024
Բաժանորդագրվել
Իր օրինակով լրագրողն ասել է, որ այսօր յուրաքանչյուր արցախցի երանի է տալիս շրջափակման օրերին, քանի որ չկար սնունդ, բայց ապրում էին իրենց հայրենիքում։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik․ Արցախից բռնի տեղահանված լրագրող Սիրանուշ Սարգսյանը Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովում (IRF) խոսել է Ադրբեջանի իրագործած ցեղասպանության մասին։ Վաշինգտոնում անցկացվող գագաթնաժողովին ներկա է եղել նաև ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը։
Արցախցի լրագրողը պատմել է այն ողբերգության մասին, որի միջով անցնում են բռնի տեղահանված մեր հայրենակիցները։ Նրանցից շատերը կյանքում առաջին անգամ են տնից հեռու։
«Ես մեծացել եմ 4-րդ դարի հնագույն, քրիստոնեական Ամարասից ոչ հեռու, որտեղ Հայաստանի առաջին դպրոցն է հիմնվել․․․ Այսօր մենք ոչ միայն կորցրել ենք մեր երկիրը, մեր տունը, այլև մեր պատմությունն ու ավանդույթները»,- ասել է Սիրանուշը։
Բռնի տեղահանված մեր հայրենակիցները նաև ստիպված են եղել թողնել իրենց հարազատների գերեզմանները, այսօր անգամ այցելել չեն կարող։ Սիրանուշը շեշտել է՝ թեպետ շրջափակման ամիսները շատ դժվար ու ծանր էին իրենց համար, քանի որ մնացել էին առանց առաջին անհրաժեշտության պարագաների, չկար սնունդ, դեղորայք, բայց այսօր յուրաքանչյուր արցախցի երազում է շրջափակման օրերի մասին։
Սիրանուշը նաև պատմել է Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող մշակութային ցեղասպանության մասին, թե ինչպես են հայկական պատմական հուշարձանները ներկայացվում որպես ալբանական և այլն։
Հիշեցնենք` իննամսյա շրջափակումից հետո Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։
Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Լրահոս
0