00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքական առեղծվածներին ավելացավ ևս մեկը. Վրաստանում որոշեցին վարչապետ փոխել

© Sputnik / Andranik GhazaryanՎրաստանի դրոշ
Վրաստանի դրոշ - Sputnik Արմենիա, 1920, 31.01.2024
Վրաստանի դրոշ
Բաժանորդագրվել
Վերջին ամիսներին Հարավային Կովկասի երեք հանրապետություններում «ինչու»-ների պակաս չկա։
Նախ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, չգիտես ինչու, որոշեց նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնել, թեև շատ հանգիստ վերընտրվելու էր 2025-ի հերթական ընտրություններում։ Հետո Հայաստանի իշխանությունները, որոնց առաջիկա ամիսներին բարդագույն խնդիրներ են սպասում, չգիտես ինչու, որոշեցին նոր Սահմանադրություն ընդունել, ավելին՝ ակնարկեցին, որ անհրաժեշտ է փոխել պետական զինանշանի` «սմայլիկ» հիշեցնող առյուծին, մանավանդ որ եթե Հայաստանում ընդհանրապես առյուծներ կան, ապա դրանք ոչ թե Խոսրովի արգելոցում են, այլ գազանանոցում կամ մեծահարուստներից մեկի կալվածքում։ Եվ վերջապես Վրաստանում որոշեցին փոխել վարչապետին և կառավարության ղեկավար ընտրել իշխող կուսակցության ղեկավարին։ Էլի՝ չգիտես ինչու։
Անկեղծ ասեմ՝ երրորդ օրն է, ինչ փորձում եմ գտնել այդ «ինչու»-ի պատասխանը. ինչ մեկնաբանություն ասես, որ չեմ կարդացել՝ վրացի վերլուծաբաններ, հայաստանցի վերլուծաբաններ, արևմտյան ու ռուսական աղբյուրներ՝ չկա որևէ խելքը գլխին հիմնավորում։ Իսկ հրաժարական տված վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու բացատրությունը՝ «Մեր թիմում հաջողված լիդերները շատ են, և անհրաժեշտ է, որ ռոտացիայի սկզբունքով նրանց էլ հնարավորություն տրվի», պարզապես զարմանք է առաջացնում։ Դուք երբևէ որևէ երկրում լսե՞լ եք, որ հաղթած կուսակցությունն ասի՝ քանզի իշխանության ենք եկել, հնարավորինս շատ մարդկանց թույլ տանք ըմբոշխնել վարչապետության հաճույքները, թող ամեն մեկը գոնե մի երկու տարի նստի այդ աթոռին։
Ոմանք պնդում են, որ սա աշնանային խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու՝ արդեն սկսված գործընթացի մի մասն է։ Այսինքն` ենթադրվում է, որ ուրբաթ կայանալիք համագումարում նախկին վարչապետը կգլխավորի կուսակցությունը, հետո էլ՝ այդ կուսակցության նախընտրական շտաբը, և ամեն ինչ կանի, որ «Վրացական երազանքը» կրկին հաղթի։ Այո՛, նման բան Հայաստանում եղել է, երբ ժամանակին Հովիկ Աբրահամյանը հերթական ընտրությունների ժամանակ իր պաշտոնը թողնում էր, ապահովում հանրապետականների հաղթանակը, հետո վերադառնում նախկին պաշտոնին կամ նոր պաշտոն էր ստանում։ Բայց ախր Վրաստանում նախորդ անգամ որպես շտաբի պետ իր կուսակցությունը իշխանության բերեց հենց այդ քաղաքական ուժի ղեկավար Իրակլի Կոբախիձեն, որին «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին ուզում է հիմա վարչապետ կարգել։ Տրամաբանությունը ո՞րն է։
Վարչապետի պաշտոնից Իրակլի Ղարիբաշվիլու հեռանալը առավել ևս անհասկանալի է, քանի որ իշխող թիմը նրա մասին միայն դրական, գրեթե հիացական կարծիքներ է հայտնում։ Ապահովել է աննախադեպ տնտեսական աճ, քաղաքական կայունություն, ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության նույնիսկ կոռուպցիայի դեմ պայքարը Վրաստանում ավելի արդյունավետ է, քան Հայաստանում, որի ղեկավարները շարունակ պնդում են, թե լիովին վերացրել են համակարգային կոռուպցիան։ Եվ վերջապես հենց Իրակլի Ղարիբաշվիլու օրոք Վրաստանը վերջերս ստացավ Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ։
Սակայն ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում ընդդիմադիրները և վերլուծաբանները համոզված են, որ տարփողվող «աննախադեպ» տնտեսական ցուցանիշները ամենևին էլ պայմանավորված չեն կառավարության արդյունավետ աշխատանքով։ Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի փորձագետ Միխայիլ Կուկավան, օրինակ, փաստում է. «Վերջին երկու տարվա ցուցանիշները, իրոք, բարձր են, բայց հիմնականում շնորհիվ այն բանի, որ նախորդ «կորոնավիրուսային» տարիներին շատ ցածր են եղել։ Սակայն ամենակարևորը՝ մենք ունեցել ենք ռուսաստանյան կապիտալի հզոր ներհոսք՝ բարձր եկամուտներ ունեցող ռուսաստանցիները եկել և այստեղ են կազմակերպել իրենց բիզնեսը»։
Մասնագետներն ավելացնում են՝ շահել են նաև հասարակ քաղաքացիները։ Եթե մարդը Ռուսաստանից եկածների շնորհիվ մի քանի անգամ բարձրացրել է իր բնակարանի վարձը, նա, բնականաբար, հիմա շատ ավելի լավ է ապրում, քան երկու տարի առաջ։ Նույնն էլ կարելի է ասել տուրիզմի մասին՝ եթե զբոսաշրջիկների թիվն էապես ավելացել է, ուրեմն մեծացել են նաև զբոսաշրջության ոլորտի հետ առնչվողների եկամուտները։ Իսկ «Կավկասիա» ինստիտուտի դեկան Սոսո Բերիկաշվիլին ասում է. «Շատ վատ է, երբ երկրի տնտեսությունը 20 տոկոսով կախված է դրսից ստացվող դրամական փոխանցումներից։ Դա հետևանք է այն բանի, որ մարդիկ փախչում են Վրաստանից»։
Ի դեպ «Վրացական երազանքի» ղեկավար Իրակլի Կոբախիձեն, դեռ վարչապետ չդարձած, արդեն ներկայացրել է իր տնտեսական ծրագիրը, ըստ որի` մինչև 2030 թվականը Վրաստանում լիովին կվերանա աղքատությունը, և երկիրը կդառնա բարձր եկամուտներ ունեցող աշխատողների պետություն, որտեղ զարգացած եվրոպական երկրների հետ տարբերությունը կհասցվի նվազագույնի։ Պառլամենտական խմբերից մեկի անդամ Ալեքսանդր Ռաքվիաշվիլին հակադարձում է. «Այո՛, եվրոպական տնտեսությունն ավելի դանդաղ է աճում, քան մերը։ Բայց դրանով հանդերձ, օրինակ, Գերմանիային հավասարվելու համար մեզնից կպահանջվի ավելի քան 100 տարի։ Այսինքն` մենք եվրոպացիներին կհասնենք այն ժամանակ, երբ մեր երեխաները թոշակի անցնեն»։
Ինչպես տեսնում եք, Վրաստանում ոմանք ոչ պակաս հոռետես են, քան Հայաստանում։ Բայց այդ հոռետեսությունը կարծես թե արդարացված է՝ ախր, մանավանդ վերջին տարիներին այնքան լավ խոստումներ ենք լսել, պարզապես իրականությունն է հետո լրիվ այլ եղել։ Հո իզո՞ւր չեն վրացիներն ասում. «Մինչև քամու բարձրանալը բմբուլն իրեն շատ ծանր է կարծում»։
Իրակլի Ղարիբաշվիլի - Sputnik Արմենիա, 1920, 29.01.2024
Ղարիբաշվիլիի հեռանալը ոչ մի կերպ չի ազդի հարևանների հետ հարաբերությունների վրա. փորձագետ
Լրահոս
0