00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

55 միլիարդ դոլար աշխատավարձ. մի քիչ շատ չէ՞

© AP Photo / Hannibal HanschkeԻլոն Մասկ
Իլոն Մասկ - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2024
Բաժանորդագրվել
Աշխարհի ամենահարուստ մարդն այլևս Իլոն Մասկը չէ։
Անցած տարվա վերջին, «Ֆորբս» հանդեսի գնահատականով, Մասկի կարողությունը կազմում էր մոտ 220 միլիարդ դոլար, նրան հետևում էին Louis Vuitton Moët Hennessy ընկերության ղեկավար Բեռնար Առնոն՝ 185 միլիարդով, և «Ամազոն»-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 184 միլիարդ դոլարով։ Բայց այս շաբաթ Դելավեր ամերիկյան նահանգի դատարանը չեղարկեց դեռ 5 տարի առաջ Մասկին նշանակված ֆանտաստիկ աշխատավարձը՝ 55 միլիարդ դոլարի չափով, ու դրանից հետո ամերիկացի մեծահարուստն աշխարհի միլիարդատերերի ցուցակում միանգամից իջավ մինչև երրորդ հորիզոնականը՝ առաջ թողնելով թե′ Առնոյին, թե′ Բեզոսին։
55 միլիարդ դոլարն, իհարկե, Իլոն Մասկի ոչ թե մեկ, այլ տասը տարվա աշխատավարձն է, բայց էլի անսովոր մեծ գումար է՝ տարեկան հինգ ու կես միլիարդ։ Մեկնաբանները մանրամասնում են՝ նույնիսկ աշխարհի ամենաբարձր վարձատրվող 200 նախագահները և վարչապետները միասին այդքան հսկայական գումար չեն ստանում։ Իրականում դա դասական իմաստով աշխատավարձ էլ չէ։ Ուղղակի էլեկտրամոբիլներ արտադրող «Տեսլա» ընկերությունը համաձայնել է իր գլխավոր տնօրեն Իլոն Մասկին, այսպես ասած, բոնուս վճարել, ընդ որում, այդ պարգևավճարը կախված է ընկերության հաջողություններից՝ կաճե՞ն եկամուտները և բաժնետոմսերի արժեքը, ղեկավարը շատ կստանա, չե՞ն աճի՝ ոչինչ էլ չի ստանա։ Համաձայնե′ք՝ արդար սկզբունք է, պարզապես չեմ պատկերացնում, թե այն ինչպես կարող է կիրառվել Հայաստանում։
Ովքե՞ր են աշխարհի ամենահարուստ մարդիկ. Forbes–ը նոր տվյալներ է ներկայացրել
Օրինակ, բոլորս հրաշալի գիտենք, որ մեր խորհրդարանի պատգամավորների մի զգալի մասը միայն մի բանով է զբաղվում՝ բարեխղճորեն սեղմում է կոճակը և հաստատում կառավարությունում մշակված օրինագծերը։ Հիմա այդ մարդը ինչի՞ համար է պարգևավճար ստանում՝ կոճակը լավ պինդ սեղմելո՞ւ համար։ Կամ։ Կառավարությունը հպարտությամբ հայտարարում է՝ վերջին երկու տարում աննախադեպ ցուցանիշների ենք հասել տնտեսության զարգացման բնագավառում։ Հիմա ես ինչպե՞ս իմանամ՝ այդ աննախադեպի քանի տոկոսն է ձեռք բերված կառավարության ջանքերի շնորհիվ և քանի տոկոսն է ապահովվել այն պարզ պատճառով, որ վերջին երկու տարիներին հազարավոր ռուսաստանցիներ են եկել Հայաստան՝ իրենց բարձր եկամուտներով և, ինչպես ասում են, գործ դրել այստեղ։
Այդ ամենը կառավարությունը, բնականաբար, իր հաշվին է գրանցում՝ օգտվելով այն բանից, որ ո′չ ռուսաստանցիներն են ձայն հանում, ո′չ էլ արտերկրում ապրող մեր հայրենակիցները, որոնք ամեն տարի հարյուրավոր միլիոններ են փոխանցում Հայաստան։
Հենց այս նույն խնդիրն էլ պատճառ դարձավ, որ Իլոն Մասկը դատարանի որոշմամբ զրկվի ավելի քան 50 միլիարդից։ «Տեսլայի» բաժնետերերից մեկը՝ Ռիչարդ Թորնետը, որն ունի ընդամենը 9 բաժնետոմս, սկզբունքային հարց բարձրացրեց՝ բայց ինչո՞ւ է Իլոն Մասկը, որն իսկի «Տեսլայի» սեփականատերը չէ, ընդամենը գլխավոր տնօրենն է, նման աներևակայելի գումար ստանում։ Նա պարտավոր է գոնե 8 ժամ շարունակ նստել իր աշխատասենյակում, այնինչ գալիս և գնում է՝ երբ ուզում է։ Եվ, վերջապես, բոլորովին գաղտնիք չէ, որ Մասկը նաև այլ խոշոր ծրագրեր է իրականացնում, որոնց վրա ծախսում է իր ժամանակի և էներգիայի զգալի մասը։ Ինչպես ասում են՝ տասը տեղ է աշխատում։
Ամերիկայի ստվերային տերը. աշխարհի ամենահարուստ մարդն անկառավարելի է դառնում
Իսկապես հանրահայտ է, որ Մասկը հիմնադրել է SpaceX տիեզերական ընկերությունը, որի հրթիռը երկու ամիս առաջ ուղեծիր հասցրեց հայաստանյան առաջին արբանյակը։ Մոտ մեկ տարի առաջ էլ Մասկը գնեց սոցիալական հայտնի ցանցերից մեկը՝ Twitter-ը, որը վերանվանեց Х։ Իսկ հենց օրերս մեծ աղմուկ հանեց Մասկին պատկանող մեկ այլ ընկերություն՝ Neuralink-ը, որը զբաղվում է մարդու ուղեղում չիպեր տեղադրելու խնդրով՝ համակարգչի հետ կապն ապահովելու համար։
Այսքանից հետո այդ ինչպե՞ս է ուժ ու ժամանակ գտնում «Տեսլայի» գործերով զբաղվելու համար, տրամաբանական հարց է բարձրաձայնել ընկերության ղեկավարի աշխատավարձի չափից դժգոհող բաժնետերը։
Դելավեր նահանգի դատավորն իր լիակատար համաձայնությունն է հայտնել բաժնետիրոջ դիրքորոշման հետ՝ արդարացի համարելով նաև նրա բերած մյուս կարևոր փաստարկը՝ իսկ ո՞վքեր են այդքան բարձր աշխատավարձ նշանակել Իլոն Մասկին։ Չէ՞ որ ընկերության տնօրենների խորհրդի անդամների մեծ մասը նրա ընկերներն ու մերձավորներն են։ Օրինակ, այդ խորհրդի նախագահի հետ Մասկն աշխատում է արդեն 15 տարուց ավելի, իսկ խորհրդի անդամներից մեկի՝ Ջեյմս Մերդոկի հետ մի քանի անգամ հանգստացել է Իսրայելում, Մեքսիկայում և Բահամյան կղզիներում։ Պարզ չէ՞, որ այդ մարդիկ ինչ աշխատավարձ ասես` կհաստատեն։ Ասում եք՝ կոռուպցիա՞։ Փորձեք հիմնավորել՝ ինչու իմ մտերիմը չի կարող ինձ աներևակայելի բարձր աշխատավարձ նշանակել։
Իլոն Մասկը գլխավորում է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ցանկը
Մի խոսքով` դժվար է չհամաձայնել ամերիկացի մեկնաբաններից մեկի հետ, որն ասում է. «Մասկը միշտ կրկնել է, որ իր նպատակը մարդկության համար լավ ապագա ապահովելն է։ Ողջ մարդկության մասին չէի ասի, բայց որ ինքն իր համար նման ապագա ապահովել է, դա հաստատ»։
Լրահոս
0