00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ներկայացված մեղադրանքները փաստեր չունեն. Քերոբյանը մեկնաբանել է ձերբակալությունները

© Sputnik / Asatur YesayantsՎահան Քերոբյան
Վահան Քերոբյան - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2024
Բաժանորդագրվել
Նախարարը նշել է, որ էկոնոմիկայի նախարարությունում այս պահին ներքին քննություն չի իրականացվում։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մեկնաբանել է աղմկահարույց ձերբակալությունները և կոռուպցիոն սկանդալը իր ղեկավարած կառույցում։ Նա կարծում է` էկոնոմիկայի նախարարության գործողություններում ոչ մի անօրինականություն չկա:
«Ես 100 տոկոսով չեմ կարող խոսել որևէ անձի մասին, բացի ինձնից, բայց այս պահին եղած մեղադրանքը և իմ գիտելիքները թույլ են տալիս ասել, որ մեր գործողություններում ոչ մի անօրինականություն չկա։ Մենք բացառապես օրենքի տառին համաձայն ենք շարժվել։ Ինձ համար մարդը մեղավոր է, երբ իր նկատմամբ մեղադրական ակտ կա»,- ասել է նա Հանրային հեռուստաընկերության եթերում։
Էկոնոմիկայի նախարարը չի պնդում, որ կոռուպցիոն գործողություններ չեն եղել, բայց միևնույն ժամանակ նշում է, որ այս պահին ներկայացված մեղադրանքները փաստեր չունեն։
«Ասում են` առերևույթ կոռուպցիա, բայց չեն ասում` դրա բնույթը ինչպիսին է։ Այսինքն` կաշառք կա, թե չկա` կոնկրետ չեն ասում։ Ընդ որում` առաջին դրվագով, որը վերաբերում է Անի Իսպիրանյին, ընդհանրապես բյուջեի միջոցներ չեն ծախսվել։ Այսինքն` թե ինչ վնաս է հասցվել պետությանը, ինչպիսի սխալ փաստեր են կատարվել, ով ա դրա համար կաշառք վերցրել... ոչ մի նմանատիպ փաստ չկա ու չի էլ կարող լինել»,– ասել է նա։
Նախարարը տեղեկացրել է նաև, որ ներքին քննություն էկոնոմիկայի նախարարությունում այս պահին չի իրականացվում։ Քերոբյանի կարծիքով` դա իրավապահ մարմինների գործն է։

«Վարչապետը մեզ մի քանի անգամ ասել է, որ կոռուպցիոն երևույթները, որոնք կան գերատեսչություններում, ի վերջո գերատեսչության ղեկավարի պատասխանատվությունն են, և ես դրա վերաբերյալ բնականաբար իմ կարծիքը և որոշումը կասեմ վարչապետին, կստանձնեմ դրա պատասխանատվությունը»,- նշել է նախարարը։

Վահան Քերոբյանը հավելել է, որ նա այս գործում ներգրրաված չէ, նրան հարցաքննության չեն հրավիրել։
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ քննության ամբողջականությունն ապահովելու նպատակով գործին առնչություն ունեցող բոլոր անձանց հետ անհրաժեշտ գործողություններն արվելու են։
Հիշեցնենք` հունվարի 31-ին Անի Իսպիրանն ազատվեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից։ Նույն օրը ԱԱԾ–ն ու ՔԿ–ն խուզարկություններ կատարեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում) և ձերբակալեցին 7 անձանց։
Ըստ ՔԿ–ի` պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի, և մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ և նրան փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։
Այս գործով արդեն կալանավորվել են «Սիներջի» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, իսկ ընկերության աշխատակցուհիներից մեկի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։
Լրահոս
0