00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում քաղցկեղից մահացությունը նվազել 3-4 տոկոսով. նախարարը տվյալներ հայտնեց

© Sputnik / Aram NersesyanԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ուռուցքաբանության IV ազգային կոնգրեսում
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ուռուցքաբանության IV ազգային կոնգրեսում  - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2024
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ուռուցքաբանության IV ազգային կոնգրեսում
Բաժանորդագրվել
ԱՀԿ կանխատեսումներով՝ 2050 թվականին չարորակ ուռուցքների հաստատված դեպքերի թիվն աշխարհում հասնելու է 35 միլիոնի։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Վերջին տարիներին Հայաստանում գրանցվել են մի շարք հաջողություններ քաղցկեղի դեմ պայքարում։ Այս մասին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ջերմուկում անցկացվող Հայկական ուռուցքաբանական կոնգրեսի ընթացքում։
Նշենք, որ քաղցկեղի դեմ պայքարում արդեն չորրորդ անգամ են մեկ հարկի տակ միավորվում ուռուցքաբանները, առողջապահության ոլորտի տարբեր մասնագետները։ Կոնգրեսի նպատակն է Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի քաղաքականության և ռազմավարության քննարկումը, քաղցկեղի կանխարգելման, վաղ ախտորոշման, բուժման նոր մեթոդների և մոտեցումների ներկայացումը հայ և արտերկրյա ճանաչված մասնագետների մասնակցությամբ։ Այս անգամ կոնգրեսը հյուրընկալել է 50 զեկուցողներ, ավելի քան 300 պատվիրակներ Հայաստանից, Ռուսաստանից , ԱՄՆ-ից, Մեքսիկայից, Եվրոպայից, Հնդկաստանից, Վրաստանից, Կատարից, Ուկրաինայից և Իրանից:
© Sputnik / Aram NersesyanՈւռուցքաբանության IV ազգային կոնգրեսը Ջերմուկում
IV национальный онкологическийконгресс (3 февраля 2024). Джермук - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2024
Ուռուցքաբանության IV ազգային կոնգրեսը Ջերմուկում
«Տարեցտարի մեր երկրում գրանցվում է առաջին անգամ հայտնաբերված դեպքերի աճ։ Միաժամանակ, միայն անցյալ տարվա տվյալներով մահացությունը պակասել է շուրջ 3-4 տոկոսով»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ այս ցուցանիշներն, իհարկե, հուսադրող են, բայց դրանով չպետք է բավարարվել։ Ցուցանիշների բարելավման համար նախարարը կարևորում է պետության հոգածությունը, պետպատվերի մեծացումը, նորագույն տեխնոլոգիաների կիրառումը, այդ թվում՝ արհեստական բանականությունը, մասնագետների գիտելիքի շարունակական զարգացումը։ Կարծում է, որ հարցի համալիր լուծումներից մեկը դառնալու է առողջության համապարփակ ապահովագրությունը։
© Sputnik / Aram NersesyanՈւռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը Ուռուցքաբանության IV ազգային կոնգրեսում
Директор Национального онкологического центра Нарек Манукян на IV национальном онкологическом конгрессе (3 февраля 2024). Джермук - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2024
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը Ուռուցքաբանության IV ազգային կոնգրեսում
Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի խոսքով՝ վերջին չորս տարում Հայաստանում ուռուցքային հիվանդություններից մահացությունը նվազել է 6,4 տոկոսով։ Ըստ նրա՝ նման ցուցանիշի հնարավոր է եղել հասնել տարբեր օղակների համակարգված, տքնաջան աշխատանքի շնորհիվ։ Առաջին հերթին սա ուռուցքաբանների հաղթանակն է, ովքեր ամեն օր պայքարում են այս հիվանդության դեմ, աշխարհի լավագույն փորձը յուրացնում և մեզ մոտ էլ կիրառում։ Երկրորդ օղակը, ըստ Մանուկյանի, կառավարությունն է՝ ի դեմս առողջապահության նախարարության։
© Sputnik / Aram NersesyanԻզմիրլյան ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը Ուռուցքաբանության IV ազգային կոնգրեսում
Директор МЦ Измирлян Армен Чарчян на IV национальном онкологическом конгрессе (3 февраля 2024). Джермук - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2024
Իզմիրլյան ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը Ուռուցքաբանության IV ազգային կոնգրեսում
2018թ. պետպատվերի շրջանակում սկսեցին իրականացվել հաստատում ունեցող չարորակ ուռուցքների վիրահատությունները, ճառագայթային ու դեղորայքային բուժումը (ոչ ամբողջ ծավալով) անվճար է։ Սա նաև թույլ տվեց քաղաքացիներին կարիքի դեպքում ավելի հաճախ դիմել բուժօգնության։ Ցավոք, նախկինում բազմաթիվ դեպքեր էին լինում, երբ ախտորոշումից հետո մարդիկ բուժման չէին դիմում, որովհետև դրա գումարը չունեին։
Նարեկ Մանուկյանն իր խոսքում հատուկ շեշտադրեց ծխելու դեմ պայքարը՝ նաև քաղցկեղի դեմ պայքարի համատեքստում։
«Այսուհետև պետք է բացառենք լինել ուռուցքաբան և միաժամանակ լինել ծխող, ծխող բժիշկ հասկացությունը պետք է այնքան անհավանական լինի, որքան համաշխարհային սպորտում ծխող ֆուտբոլիստ լինելն է»,- ասաց Մանուկյանը։
© Sputnik / Aram NersesyanԱռողջապահության նախկին նախարար, «Արաբկիր» ԲԿ–ի գիտական ​​և վարչական խորհրդի նախագահ Արա Բաբլոյանը Ուռուցքաբանության IV ազգային համագումարում
Бывший министр здравоохранения, руководитель научно-управленческого совета медицинского центра Арабкир Ара Баблоян на IV национальном онкологическом конгрессе (3 февраля 2024). Джермук - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2024
Առողջապահության նախկին նախարար, «Արաբկիր» ԲԿ–ի գիտական ​​և վարչական խորհրդի նախագահ Արա Բաբլոյանը Ուռուցքաբանության IV ազգային համագումարում
Հավելենք, որ ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումների, 2050 թվականին աշխարհում քաղցկեղով հիվանդացության դեպքերը հասնելու են ավելի քան 35 միլիոնի։ Մինչդեռ 2022 թվականի տվյալներով՝ չարորակ ուռուցքների հաստատված դեպքերի թիվը 20 միլիոն է։
Հիշեցնենք, որ 2021 թվականից Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, տնօրեն Նարեկ Մանուկյանի նախաձեռնությամբ, Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակում կազմակերպում և անցկացնում է ամենամյա «Հայկական ուռուցքաբանական կոնգրես» գիտագործնական միջոցառումը։
Հավելենք, որ այս տարի Ջերմուկն է ընտրվել կոնգրեսի անցկացման համար որպես նաև ուղերձ՝ մենք ամուր կանգնած ենք մեր հողի վրա, խնդիրների առաջ չենք ընկրկում։
Լրահոս
0