00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ըմբոստություն Փաշինյանի որոշման դեմ. քաղտեխնոլոգը` կոռուպցիոն սկանդալի արձագանքների մասին

© Sputnik / Asatur YesayantsԱլեն Սիմոնյանն ու Հակոբ Արշակյանը. արխիվային լուսանկար
Ալեն Սիմոնյանն ու Հակոբ Արշակյանը. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 05.02.2024
Բաժանորդագրվել
Վիգեն Հակոբյանը չի բացառում, որ իրավիճակն առաջիկայում էլ ավելի սրվի, հատկապես, որ երկրում իրավիճակը բարդ է, 2020թ–ի պատերազմից հետո Փաշինյանի առաջ քաշած խաղաղության թեզն էլ սպառել է իրեն` իշխանական համակարգում լուրջ տատանումներ առաջացնելով։
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարության հայտնի կոռուպցիոն սկանդալից հետո ՀՀ իշխանության որոշ ներկայացուցիչների քննադատական ելույթները, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի գնահատմամբ, ըմբոստություն են Նիկոլ Փաշինյանի անձնական որոշման դեմ։
© Sputnik / Asatur YesayantsՎիգեն Հակոբյան
Пресс-конференция политтехнолога Вигена Акопяна (19 декабря 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.02.2024
Վիգեն Հակոբյան
Հայտնել ենք, որ հունվարի 31-ին Անի Իսպիրանն ազատվեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից։ Նույն օրը ԱԱԾ–ն ու ՔԿ–ն խուզարկություններ կատարեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում) և ձերբակալեցին 7 անձանց։ Ավելի ուշ «Սիներջի» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի և նույն ընկերության աշխատակցուհի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանքը, իսկ նախկին փոխնախարարի նկատմամբ` տնային կալանքը։ Այս իրադարձություններին բացասական արձագանքներ եղան իշխանական շրջանակներից։
«Բոլորս էլ հասկանում ենք, որ ՀՀ–ում ձևավորված կառավարման այս մոդելի պայմաններում որևէ իրավական ակտ, որևէ քննչական գործողություն, որևէ դատական գործողություն չի կարող տեղի ունենալ առանց կառավարության ղեկավարի որոշման, թույլտվության։ Այսինքն` ցանկացած որոշում, որի շուրջ ըմբոստություն է եղել, այդ թվում` հրապարակային դաշտում, Նիկոլ Փաշինյանի անձնական որոշման դեմ ըմբոստություն է։ Սա ցույց է տալիս, որ միանձնյա իշխանության համակարգը սկսում է ճաքեր տալ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վիգեն Հակոբյանը` հավելելով, որ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած քննչական գործողությունների արդյունքում երևան եկավ իշխանության ներսում արդեն վաղուց առկա շահերի բախումը։
Վիգեն Հակոբյանի գնահատմամբ` կառավարության և իշխող թիմի ղեկավարը փորձում է բալանսի բերել իշխանության ներսում խախտված հավասարակշռությունը։
«Նիկոլ Փաշինյանը, որն ամենայն հավանականությամբ` իրեն վերագրել է իշխանական բուրգում դատավորի դերը, որը պետք է կարողանա իշխանության ներսում բոլոր վեճերը լուծել, բավական բարդ իրավիճակում է հայտնվում` չկարողանալով այդ բալանսը վերականգնել, և ստիպված է լինում հարցը լուծել ուժային մեթոդներով, իրավապահ համակարգը այս կամ այն մարդու դեմ հանելով»,– նկատում է քաղաքագետը։
7 անձ է ձերբակալվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության խուզարկությունից հետո
Տեսակետը, թե իշխանության ներսում խնդիրները արհեստական բնույթ են կրում, Վիգեն Հակոբյանը չի կիսում` միաժամանակ նշելով, որ խնդիրը նոր չէ։ Այն, մեր զրուցակցի գնահատմամբ, ի հայտ է եկել դեռևս 2019թ–ից, երբ տարբեր գաղափարներով, տարբեր քաղաքական ու տնտեսական շրջանակների ներկայացուցիչներ հայտնվեցին իշխանությունում։
«Հիմա ձևավորվել են ֆինանսաքաղաքական ազդեցության այնպիսի խմբեր, որոնց շահերն իրարից էապես տարբերվում են։ Եվ երբեմն ռեսուրսների ու ազդեցության համար այդ պատերազմները դուրս են գալիս վերահսկողությունից»,– մեկնաբանեց Հակոբյանը։
Բայց նույնիսկ ստեղծված իրավիճակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քաղտեխնոլոգի դիտարկմամբ, փորձում է գործընթացը հօգուտ իր քարոզչության օգտագործել` ցույց տալով, թե տարբերություն չի դնում իր թիմակիցների դեպքում և պայքարում է կոռուպցիայի ցանկացած դրսևորման դեմ։
Վիգեն Հակոբյանը չի բացառում, որ իրավճակն առաջիկայում էլ ավելի սրվի, տարաձայնություններն էլ ավելի խորանան, հատկապես, որ երկրում իրավիճակը բարդ է, 2020թ–ի պատերազմից հետո Փաշինյանի առաջ քաշված խաղաղության թեզն էլ սպառել է իրեն` իշխանական համակարգում լուրջ տատանումներ առաջացնելով։
Հիշեցնենք` Էկոնոմիկայի նախարարությունում բացահայտված կոռուպցիոն փաստերով նախաձեռնված վարույթների և կիրառված խափանման միջոցների վերաբերյալ քննադատական ելույթներով են հանդես եկել Ազգային ժողովի նախագահը, փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել «Սիներջի» ընկերության ղեկավարին ու աշխատակիցներին։ Իսկ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վարույթը «մտացածին սկանդալ» է որակել։
Լրահոս
0