00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ Սահմանադրությունը փոխելը Ադրբեջանի պահա՞նջն է. Հայկ Կոնջորյանի մեկնաբանությունը

© Sputnik / Aram NersesyanՀայկ Կոնջորյան
Հայկ Կոնջորյան - Sputnik Արմենիա, 1920, 06.02.2024
Հայկ Կոնջորյան
Բաժանորդագրվել
ՔՊ խմբակցության ղեկավարի խոսքով` Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին օրակարգն է։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը վստահեցնում է, որ ՀՀ Սահմանադրությունը փոխելը բացարձակապես Ադրբեջանի պահանջը չէ։ Նա այդ մասին ասաց Ազգային ժողովում` պատասխանելով լրագրողների հարցերին։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2023 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել էր, որ Սահմանադրությունը ներքին նշանակություն ունեցող փաստաթուղթ է, բայց այն կարող է անդրադառնալ նաև արտաքին հարաբերությունների վրա։ Նա նշել էր, որ Հայաստանի Սահմանադրությունն էլ, Ադրբեջանինն էլ բացառություն չեն, և թերևս չափազանցություն կլինի ասել, որ Սահմանադրության փոփոխության պատճառը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն է։
«Ադրբեջանի Սահմանադրությունն էլ ունի որոշ դրույթներ, որոնց մասին խոսել են և՛ ԱԳ նախարարը, և՛ ԱԺ նախագահը։ Չեմ ցանկանում քննարկման դիսկուրսի տրամաբանությունը տանենք այն ուղղությամբ, թե այս հարցը (ՀՀ Սահմանադրությունը փոխելը. խմբ.) Ադրբեջանի պահանջն է։ Բացարձակապես Ադրբեջանի պահանջը չէ, այլ Հայաստանի Հանրապետության ներքին օրակարգն է ու Հայաստանի պետության և քաղաքացիների մասին է»,– ասաց Կոնջորյանը։
Նա ընդգծեց, որ փլվող աշխարհակարգի պայմաններում Հայաստանն այդ տարբերակով է փորձում պատրաստվել և պատասխանել այն մարտահրավերներին, որոնք կան պետության առջև։
Կոնջորյանը չցանկացավ անդրադառնալ ՀՀ իշխանությունների այն հայտարարություններին, թե Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրությունները պետք է փոխվեն հայելային տարբերակով, բայց միևնույն ժամանակ շեշտեց` իր գործընկերների ասածներն այնուամենայնիվ չի հերքում։
Հարցին` արդյոք Անկախության հռչակագրում փոխվելո՞ւ են այն կետերը, որոնք վերաբերում են Արցախին և Հայոց ցեղասպանությանը, ՔՊ խմբակցության ղեկավարը պատասխանեց` որևէ բան փոխելու որոշումը կայացնելու է միայն ՀՀ ժողովուրդը։ Ըստ նրա` վերջնական եզրահանգում դեռ չկա, դեռ քննարկումներ են։
Ըստ խմբակցության ղեկավարի` քաղաքական քարտեզը պետք է արտահայտի այն միջավայրը, որում ապրում ենք։
«Մենք պետք է հասկանանք` այն կողմնացույցը, որը ժամանակին փորձել են install անել (նկատի ունի ներդնել), որքանով է այսօրվա աշխարհում աշխատում և համապատասխանում այն միջավայրին, որում գտնվում ենք։ Մենք չպետք է որևէ տեքստի նկատմամբ սակրալ վերաբերմունք ունենաք, որովհետև կյանքի դինամիկ փոխվում է։ Բոլոր այն ժողովուրդներն ու պետությունները, որոնք չեն կարողանում ժամանակի հետ համընթաց ադապտացվել նոր իրողություններին և կարողանալ սպասարկել սեփական պետական շահերը, իրենք միշտ ռիսկի առջև են իրենց դնում` պատմության մայթեզրին հայտնվելու համար»,– նշեց Կոնջորյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարեց, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում էլ ասաց, որ հարկավոր է կարգավորել հռչակագրի հետ մեր հարաբերությունները։ Նրա խոսքով` եթե մեր պետական քաղաքականության հիմքում դրվի ԼՂ ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին, նշանակում է՝ խաղաղություն երբեք էլ չենք ունենա։
Լրահոս
0