00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի «կարմիր շորը և ցլերը». Մամիջանյանն ու Սիմոնյանը մեղադրանքներ հնչեցրին

© Sputnik / Asatur YesayantsՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը - Sputnik Արմենիա, 1920, 06.02.2024
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցին նույն այլաբանական ոճով։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը հայ ժողովուրդը երկու պետություն է ունեցել: ՀՀ Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Մեր ժողովուրդը պետական ժողովուրդ է, ձերը` չգիտեմ»,– նկատեց նա:
Մամիջանյանն իր ելույթում անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցին, որի ժամանակ կառավարության ղեկավարը խոսել էր ՀՀ Սահմանադրության փոփոխության անհրաժեշության մասին` այլաբանորեն զուգահեռներ տանելով «ցլերի» և «կարմիր շորերի» միջև։
«Հետո կասեն՝ այդ ի՞նչ զենք է կողքիդ ամրացված պաշտպանվելու համար, հանիր ու առհասարակ գոտին էլ հանիր, որ այլևս զենք կապելու հնարավորություն չունենաս։ Հետո ասելու են՝ այդ ինչ խաչ ես կրում, հանիր։ Հետո էլ ասելու են, որ այդ ի՞նչ լեզվով ես խոսում. որ ուրիշ լեզվով խոսես, ավելի հեշտ կապրես։ Հետո էլ ասելու են՝ ինչո՞ւ ես երեխայիդ մայրիկիդ, հայրիկիդ անունով անվանակոչում, անունը դիր Էլչին, Զեյնաբ, այդպես ավելի հեշտ կապրեն։ Հետո էլ կասեն` ինչո՞ւ եք անառակություն տեսնում և երեխայի աչքերը փակում, բացեք, թող տեսնի անառակությունը և սովորի։ Հետո էլ ասելու են` մինչև ձեզ գնդակահարում ենք, հոգիներս դուրս է գալիս, մի հատ «պրիցելի» նշան ճակատիդ տատու արա, վզիդ էլ գիծ արա, որ յաթաղանով գլուխդ կտրելիս ավելի հեշտ լինի: Սա է Փաշինյանի փիլիսոփայության շարունակությունը»,– հայտարարեց նա։
Հայկ Մամիջանյանին, ինչպես նաև ընդդիմադիր մյուս պատգամավորներին որոշեց արտահերթ ելույթով արձագանքել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հանրային ռադիոյի տնօրենը ներողություն է խնդրել Փաշինյանի հարցազրույցի համար
«Ցավալի է, երբ մեր գործընկերները չեն հասկանում` ինչի մասին է խոսքը գնում, երբ ասում են, որ ՀՀ–ն խամաճիկային պետություն է։ Ես պնդում եմ, որ առաջին անգամն է, որ ՀՀ–ն ինքնուրույն է գործում։ Վերջին 30 տարում ՀՀ–ն առաջին անգամ է պետություն և պետականության հիմքեր է դնում. օրհներգը վերցրել ենք իտալացի աղջկանից, այս մյուսը վերցրել ենք Սովետական Միությունից, սահմանը գծել են այսինչները, ասել են` դուք կնստեք այստեղ, դուք կգողանաք, դղյակները կսարքեք, փորներդ կմեծացնեք, եթե հանկարծ թշնամին հարձակվի, մենք կմտածենք` եթե մեր պետությանը ձեռք տա, մենք ձեզ կփրկենք, եթե ձեռ չտա, էլի մանրադրամ կդառնաք, ինչպես 100 տարի առաջ նման նախադեպ եղել է»,– հայտարարեց Սիմոնյանը։
Նա նաև նշեց, որ չի մեղադրում ընդդիմությանը, քանի որ այս ընկալումը բոլորի մեջ եղել է, անգամ 2018 թ–ին։ Ըստ ԱԺ նախագահի` ՀՀ–ին ու հայ ժողովրդին միշտ ասել են, որ այս տարածաշրջանում իր գոյության իմաստը մահակ լինելն է։ Դիմելով դահլիճում գտնվող ընդդիմադիր պատգամավորներին` Սիմոնյանը նրանց մեղադրեց օրակարգ չունենալու և որևէ հարցով պետականությանը չօգնելու մեջ։
Բլեֆ ու պարզամտություն. Արամ Մանուկյանը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը
«Դուք ձեր անգործությամբ մեղավոր եք, եթե մենք հիմա սխալներ ենք գործում»,–ասաց Սիմոնյանը։
Հիշեցնենք` փետրվարի 1–ին Հանրային ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ ՀՀ վարչապետը Սահմանադրությունը փոխելու ենթատեքստում այլաբանորեն Թուրքիան ու Ադրբեջանը համեմատել էր ցլի, իսկ Հայաստանը` կարմիր շորով մարդու հետ։ Նա նշել էր` որքան էլ այդ շորը թանկ լինի, որովհետև տատիկն է գործել, Հայաստանը պետք է ընտրի` շարունակում է այդ շորը կրել ու տրորվե՞լ ցլի ոտքերի տակ, թե՞ հանում–շպրտում է այն և փրկվում։
Լրահոս
0