00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Կարապետ Օհանյան
Փողոցներից անձրևաջուրը հեռացնելու պատասխանատուն Վեոլիա Ջուրն է. Կարապետ Օհանյան
10:40
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:49
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արդյոք սկսե՞լ է փչել փոփոխությունների քամին, թե՞ դա պատրանք է

© Sputnik / Andranik GhazaryanՀանրապետության հրապարակ
Հանրապետության հրապարակ - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2024
Հանրապետության հրապարակ
Բաժանորդագրվել
Հանրահայտ ճշմարտություն է՝ դրական փոփոխությունների կարոտ մարդիկ հակված են ամեն տեղ տեսնելու այդ փոփոխությունների նախանշանները։
Դավադրությունների տեսությունների ջատագովներն ավելի հեռուն են գնում՝ փորձելով հավատացնել բոլորին` աննախադեպ բան է կատարվել` ձերբակալվել է խորհրդարանի խոսնակի եղբոր կինը, ուրեմն հաստատ խժդժություններ են սկսվել իշխող կուսակցության ներսում։
Երևանի պետհամալսարանի պատմության ամբիոնը բացասական գնահատական է տվել իշխանությունների առաջարկին՝ «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» դարձնելու վերաբերյալ, ուրեմն մայր բուհն արթնանում է, ինչպես եղավ 1988-ին և2018-ին։ Շիրակի թեմի առաջնորդը հրապարակավ հայտարարել է՝ իշխանություններն իրոք Աստծո կողմից են տրված, բայց այս իշխանությունները Աստված տվել է մեզ որպես պատիժ՝ մեր գործած սխալների համար։ Ուրեմն, եզրակացնում են ոմանք, արդեն գագաթնակետին է հասել Հայ առաքելական եկեղեցու անթաքույց առճակատումը իշխանավորների հետ։
Նման ենթադրությունների հեղինակները համոզում են, որ դրանք «օբյեկտիվ հիմք» ունեն՝ վերջին հարցումների համաձայն, երկրի ղեկավարի վարկանիշն ընկել է մինչև 15 տոկոս, իսկ հայտնի է, որ ամբողջ աշխարհում հեղինակազրկված իշխանությունը ճաքեր է տալիս, և անխուսափելի են դառնում ներկուսակցական կռիվները։ Ահա մի շատ խորհրդանշական գրառում «Ֆեյսբուքից». «Ինձ համար կան մարդիկ, որոնք քաղաքական ինդիկատորի դեր են խաղում, ու ես հետեւում եմ այդ մարդկանց հանրային խոսքին։ Երբ այդ մարդիկ, մշտապես հանգիստ տեղավորված լինելով օրվա իշխանական համակարգում, սկսում են որոշակի «մտահոգությունների» նշաններ ցույց տալ, ուրեմն այդ իշխանությունների հիմքերն այլևս այդքան էլ ամուր չեն»։
Մնում է միայն գուշակություններ անել, թե կոնկրետ ում է օգտատերը, այսպես ասած, «ինդիկատոր» համարում, բայց սոցիալական ցանցերը վերջին օրերին ակտիվորեն քննարկում են Հանրային ռադիոյի ղեկավարի իսկապես աննախադեպ այլախոհական կեցվածքը։ Օգտատերերից մեկը կարծիք է հայտնում. «Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանն առաջին պետական պաշտոնյան է Հայաստանի Հանրապետության վերջին երեսնամյա շրջանում, որ հրապարակայնորեն ապստամբում է իր ազգային դավաճան ղեկավարության դեմ։ Դա անում է բաց, հրապարակայնորեն ու չի հեռանում: Սպասում է, որ իրեն վարչապետը հանի: Հույս չունեմ, որ սա որևէ բան կփոխի երկրում: Բայց համատարած այս նողկալի ողորմելիության օվկիանոսում`թեկուզ ոչ շատ ագրեսիվ, թեկուզ բավական ուշ արված, բայց այնուամենայնիվ ազգային կեցվածքի դրսևորումը գնահատանքի է արժանի»:
Իհարկե, ոմանք կիսում են Հանրային հեռարձակողի խորհրդի դիրքորոշումը՝ «ռադիոընկերության տնօրենը առերևույթ չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը՝ օգտագործելով Հանրային ռադիոյի հեղինակությունը և պաշտոնական կայքը՝ սեփական կարծիքը անվիճարկելիորեն ներկայացնելու ու առավելագույն արձագանք ապահովելու համար»։ Ոմանք նաև այսպիսի փաստարկ են բերում՝ Հանրային ռադիոյի ղեկավարին ընդամենը երկու ամիս է մնում պաշտոնավարելու, նա արդեն ապահովել է իր տեղը ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկում, դրա համար էլ, օգտատերերից մեկի բնորոշմամբ, «աքլորացել է»։
Իհարկե, կան նաև արդեն ավանդական դարձած մեղադրանքներ, որոնք շատերին են ներկայացվում՝ բա «թավշյա հեղափոխության» ժամանակ ի՞նչ էիր անում՝ չէ՞ որ ջերմորեն պաշտպանում էիր այս նույն մարդկանց, որոնց հիմա քննադատում ես։ Սակայն բոլորին չէ, որ նման հիմնավորումները համոզում են։ Ահա մի օրինակ սոցիալական ցանցերից. «Թե ինչ է արել Գարեգին Խումարյանը 2018-2024 թվականներին, իհարկե, չի՛ մոռացվելու, բայց բոլորն ունեն սխալն ընդունելու, ընդունելուց հետո` ներվելու իրավունք, և որեւէ պահի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է իշխանության, ով հրաժարվի նրանից ու բարիկադներից, հակառակ կողմն ընտրի, դա պիտի դիտարկվի որպես հնարավորություն Փաշինյանից ազատվելու, ոչ թե չարախնդալու և նրան հետ` Փաշինյանի գիրկը «շպրտելու»»։
Հայաստանցիներից ոմանք էլ իրենց անհամաձայնությունն են հայտնում Հանրային ռադիոյի տնօրենի որոշ մեկնաբանությունների հետ, բայց ընդհանուր առմամբ դրական են գնահատում նրա կեցվածքը։ Բերեմ մի խորհրդանշական օրինակ ֆեյսբուքյան գրառումներից. «Գարեգինի տեքստում վիճելի դրույթներ, անշուշտ, կան՝ որոշ դեպքերում կարելի էր ավելի հաջող ձևակերպումներ գտնել կամ արհեստական կոնտրաստ չառաջացնել «սովորական» և «ոչ սովորական» երկրների միջև։ Սակայն նրա խոսքն ինձ համար արժեքավոր է կոնկրետ երկու դրվագում։ Առաջին։ Նա հետևողականորեն պաշտպանում է Երրորդ հանրապետության հիմնադիր փաստաթղթերը՝ Անկախության հռչակագիրը, Սահմանադրությունը, խորհրդանիշները։ Եվ երկրորդ։ Լինելով պետբյուջեից ֆինանսավորվող լրատվամիջոցի ղեկավար` նա քննադատում է երկրի վարչապետին, որը «պատերազմ» է հայտարարել Երրորդ հանրապետությանը ու նրա հիմքերին»:
Եվ թույլ տվեք ավարտել նույն սոցցանցերում տեղ գտած ևս մեկ հակիրճ մեկնաբանությամբ. «Մեր բարոյազուրկ և իմաստազուրկ իրականության համար բացառիկ երևույթ է, երբ նման դիրք զբաղեցնող մարդը համարձակվում է այսպիսի տեքստ գրել։ Բրա′վո»։
Գարեգին Խումարյան - Sputnik Արմենիա, 1920, 06.02.2024
Հանրային հեռարձակողի խորհուրդը քննության կառնի Գարեգին Խումարյանի գործողությունները
Լրահոս
0