00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կիրակի օրերին Երևանի կարմիր գծերում կայանելն անվճար կլինի. նախագիծն ընդունվեց

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2024
Բաժանորդագրվել
Ըստ Ավինյանի՝ այս պահին իրենց նպատակները` կարմիր գծերի թանկացման հետ կապված, որոշակիորեն կատարվել են։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. 34 կողմ և 0 դեմ ձայների հարաբերակցությամբ Երևանի ավագանին կողմ քվեարկեց մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղերում կիրակի օրերին կայանելու նպատակով արտոնություն կիրառելու որոշմանը։
Այսուհետ` կիրակի օրերին վճարովի ավտոկայանատեղիները (կարմիր գծերով նշված) կլինեն անվճար։
«Այս նախագիծը համահունչ է այն նպատակների հետ, որոնք մենք մեր առջև դրել էինք։ Այս որոշումը ընսդունելի է, քանի որ մենք ի սկզբանե հայտարարել էինք, որ որոշումը հավելյալ գումարներ հավաքագրելու համար չէ»,– ասաց Ավինյանը։
Քաղաքապետը նշեց, որ կիրակի օրերին ծանրաբեռնվածություն, որպես այդպիսին չկա, դրա համար էլ նրանք կողմ կքվեարկեն «Մայր Հայաստան» խմբակցության բերած նախագծին։
Նա հավելեց, որ այս պահին իրենց նպատակները` կարմիր գծերի թանկացման հետ կապված, որոշակիորեն կատարվել են՝ քաղաքը բեռնաթափվել է։
«Մեր սպասելիքներից մի փոքր ավել էլ այդ բեռնաթափումը տեղի է ունեցել։ Գարնանը մենք կունենաք ավելի տեսանելի արդյունքներ»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ 2023 թ. դեկտեմբերի 26–ին Երևանի ավագանու նիստում ընդունվեց տեղական վճարների 2024 թ. դրույքաչափերը սահմանելու որոշումը, որով Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում ավտոտրանսպորտային միջոցը կայանելու համար 2024թ–ի հունվարի 1-ից սահմանվեցին նոր դրույքաչափեր` մինչև 13.5 անգամ ավելի թանկ (1 ժամը` 300, 1 օրը` 2000, 1 ամիսը` 24 000, 1 տարին` 160 000 դրամ)։
Լրահոս
0