00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի ժամանակ պետական գույքն էր անհատույց տրվում․ Փաշինյանը՝ պետության «փայ մտնելու» մասին

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինան
Նիկոլ Փաշինան - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2024
Բաժանորդագրվել
Վարչապետը պնդում է, որ բաժնետոմսեր ստանալու դիմաց որևէ գաղտնի պայմանավորվածություն չկա բիզնեսների հետ։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik․ ՀՀ կառավարությունը որևէ ոլորտում որևէ գաղտնի պայմանավորվածություն, պարտավորություն, որը ՀՀ ժողովրդին հայտնի չէ, չունի։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին, որը վերաբերում էր պետության կողմից «բիզնեսում փայ մտնելուն»։
Պատգամավորը նկատի ուներ վերջին շրջանում պետությանը փոխանցված խոշոր ընկերությունների բաժնետոմսերը։ Ավետիսյանը հիշեցրեց մի քանի գործարքների մասին, ինչպես, օրինակ, «Վիվա–ՄՏՍ»-ի բաժնետոմսերի 20 տոկոսի անհատույց փոխանցմանը կառավարությանը, իսկ 2021 թվականին էլ ընկերության բաժնետոմսերի վաճառքին զուգահեռ կառավարությանն անհատույց փոխանցվեց ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 15 տոկոսը։ Ամուլսարի հանքավայրի շահագործումը վերսկսելու մասին համաձայնագրին զուգահեռ կառավարությունն անհատույց ստացավ «Լիդիան Արմենիայի» բաժնետոմսերի 12,5 տոկոսը։ Ավետիսյանը հիշեցրեց պետության հետ համատեղ ներդրման ձախողված օրինակներից մեկը՝ «Ֆլայ Արնան», որի 49 տոկոսը պետական է, և հիմնադրվելուց շուրջ 1 տարի անց այն արդեն սնանկանում է։
Ըստ Ավետիսյանի՝ սա նշանակում է, որ պետությունը լավ չի կառավարում, եթե հիմնում էլ է կամ մասնակից է դառնում, տանում է սնանկացման։
«Ի՞նչ գաղտնի պայմանավորվածություններ կան «նման շքեղ նվիրատվությունների դիմաց, արդյոք պետությունը գաղտնի պարտավորություններ է ստանձնել, կամ արդյոք սա բիզնեսում անօրինակ փայտ մտնել չէ՝ հարկային տեռորի գործադրմամբ, հարկային կամ այլ խախտումները զիջելու կամ չպատժելու դիմաց»,- հարց հնչեցրեց պատգամավորը։
«Մի ժամանակ անհատույց պետության գույքն էր տրվում, հիմա անհատույց պետությանն է տրվում, և տրվում է ոչ թե համատարած և բոլոր դեպքերում, այլ այն դեպքերում, երբ այդ պրոյկետներն իրենց հիմքերում պատմականորեն լեգիտիմության խնդիր ունեն։ Մոռացե՞լ եք, թե ԶՊՄԿ-ն ոնց ա սեփականաշնորհվել և ում։ Տեսա՞ք` հենց ԶՊՄԿ-ի անունը տալիս ենք, էս շարքերից մարդիկ են պակասում»,- ասաց Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորի հարցին։
Փաշինյանը պնդում է՝ չկա որևէ դեպք, որ կառավարությունը գնա ու ծեծի գործարարի, ներդրողի դուռն ու ասի՝ քո ունեցածի 20 տոկոսը մերն է։ Շեշտում է՝ որևէ մեկն իր ունեցած սեփականությունից չի զրկվել։
Հակոբյանը կապ չունի ԶՊՄԿ-ի բաժնետոմսերը կառավարությանը նվիրելու հետ. հայտարարություն
«Գործարք տեղի ունենալու պայմաններում, երբ եկել է նոր սեփականատեր, հասկանալով լեգիտիմության հետ կապված խորը պրոբլեմները, ասել է՝ չեմ ուզում ներքին բախում ունենամ, գիտեմ՝ էս ընկերություններն իրենց թիկունքում պատմություններ ունեն, չեմ ուզում էդ պատմության բեռը կիսեմ իմ բիզնես ռեպուտացիայի հաշվին, չեմ ուզում լինել էդ վատ պատմության ժառանգորդը։ Ես ուզում եմ, որ դու՝ կառավարություն, իմ կողքին կանգնես, որ բոլորը տեսնեն՝ ես երկրից տանող չեմ, ես երկրին բերող եմ»,- ասում է Փաշինյանը։
Ըստ նրա՝ նոր ներդրողներն ու սեփականատերերն են ցանկություն հայտնում բաժնետոմսեր փոխանցել պետությանը՝ հաշվի առնելով ընկերությունների «պատմական անցյալը»։
Լրահոս
0