00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:22
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:47
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը կլինի ՄՔԴ–ի ակտիվ անդամ. Արարատ Միրզոյանի հայտարարությունը

© Photo : official site of MFA of RA Արարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2024
Արարատ Միրզոյան
Բաժանորդագրվել
ՀՀ արտաքին գործերի նախարարի խոսքով` ՄՔԴ–ի նկատմամբ Հայաստանի հետևողական համագործակցային մոտեցումը հիմնված է երեք հիմնական նպատակների վրա։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Հռոմի ստատուտը, ի թիվս այլ մեխանիզմների, իրական ներուժ ունի կանխելու հետագա էսկալացիան և ոճրագործությունները՝ դառնալով մեր տարածաշրջանում կայունության և կայուն խաղաղության ուղենիշ։ Միջազգային քրեական դատարանին Հայաստանի անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառման ժամանակ այս հայտարարությունն է արել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Ցավոք, մեր տարածաշրջանում մենք բախվեցինք ոչ միայն հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու կամքի բացարձակ բացակայությանը, այլ նաև պատերազմ, ատելություն և ահաբեկչություն տարածելու ակնհայտ մտադրությանը: ՀՀ-ի դեմ շարունակվող ագրեսիաները և մեր ինքնիշխան տարածքների օկուպացիան, հայերի դեմ իրագործած սարսափելի ոճրագործությունները, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը, որոնց հետևանքով ավելի քան 100.000 հայեր ստիպված են եղել փախչել իրենց տներից՝ ապաստան գտնելու Հայաստանում, ունեցել են աղետալի հումանիտար հետևանքներ և շարունակում են անմիջական վտանգ ներկայացնել մեր տարածաշրջանի համար»,– ասել է Միրզոյանը։
Ըստ նրա` Միջազգային քրեական դատարանն այսօր կանգնած է որպես հենակետ՝ ընդդեմ ցեղասպանության սարսափների, պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների և ագրեսիայի հանցագործության:
Նախարարի խոսքով` ՄՔԴ–ի նկատմամբ Հայաստանի հետևողական համագործակցային մոտեցումը հիմնված է հետևյալ հիմնական նպատակների վրա` կանխել ամենածանր հանցագործությունները, որոնք մտահոգում են ամբողջ միջազգային հանրությանը, միջազգային հանրությունում օրենքի գերակայության ամրապնդումը, ՄՔԴ-ն առավել համընդհանուր դարձնելը:
«Հայաստանը հավատում է, որ չափազանց կարևոր է միջազգային դատական համակարգի ստեղծումը, որը կապահովի ցեղասպանություն և այլ ծանր հանցագործություններ կատարած անձանց պատիժը»– հայտարարել է նախարարը։
Նա ընդգծել է ՄՔԴ–ի կարևոր դերը վայրագություններից տուժածների համար արդարության ապահովման գործում՝ նրանց ձայն տալով, հնարավորություն տալով մասնակցել վարույթներին, օգնություն տրամադրելով և փոխհատուցումներ պահանջելով:
Միրզոյանը հավաստիացրել է, որ որպես Հռոմի ստատուտի նոր մասնակից պետություն՝ Հայաստանը կլինի ՄՔԴ–ի ակտիվ անդամ և էապես կնպաստի մասնակից պետությունների համաժողովի աշխատանքներին։
Հիշեցնենք, որ Հայաստանը փետրվարի 1–ից դարձել է ՄՔԴ–ի 124–րդ լիիրավ անդամ՝ ավելի վաղ կազմակերպությանը պաշտոնապես փոխանցելով Հռոմի կանոնադրության վավերացումը հաստատող փաստաթղթերը:
Միրզոյանը մասնակցել է ՄՔԴ-ին ՀՀ անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառմանը
Լրահոս
0