00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղաղության պայմանագի՞ր, թե՞ կործանում. ինչ է ենթադրում Փաշինյանի գաղտնազերծած հոդվածը

© Sputnik / Владимир Смирнов / pool / Անցնել մեդիապահոցԻլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը
Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2024
Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը
Բաժանորդագրվել
ՀՀ 3-րդ հանրապետությունը 4-րդ հանրապետության վերածելու հայտարարությունը, սահմանադրագետի գնահատմամբ, Հայաստանի անկախ հանրապետության կործանումն է` իր բոլոր խորհրդանիշներով։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի փարատում այն կասկածները, որ ՀՀ նոր Սահմանադրության ընդունումը Ադրբեջանի պահանջը չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը` մեկնաբանելով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մասին Նիկոլ Փաշինյանի` վերջին հայտարարությունը:
Փետրվարի 8-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը գաղտնազերծեց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրից մի համաձայնեցված հոդված, ըստ որի՝ կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրությանը` այս պայմանագրով ստանձնած որևէ պարտավորություն չկատարելու համար։
Այս հարցը քննարկման առարկա դարձավ այն բանից հետո, երբ ընդդիմությունը հայտարարեց, որ Փաշինյանի հնչեցրած նոր Սահմանադրության գաղափարը պայմանավորված է Բաքվի ճնշմամբ։ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է փոխել ՀՀ Սահմանադրությունը, որտեղ հղում է արվում 1990 թ. ընդունված Անկախության հռչակագրին: Հռչակագրի նախաբանում խոսվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման անհրաժեշտության մասին։
«Համոզված եմ` Փաշինյանը չի հասկանում` ինչ է նշանակում ներպետական օրենսդրությանը հղում չանելը։ Միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիան հստակ ամրագրում է, որ պայմանագրի կողմերից մեկը իրավունք չունի վկայակոչել իր ներքին օրենսդրությունը` պայմանագիրը չկատարելու համար: Խոսքը կոնվենցիայի 27–րդ հոդվածի մասին է։ Բայց կա 46-րդ հոդվածով սահմանված բացառություն։ Այս հոդվածը ենթադրում է, որ պայմանագիրը չի կատարվում, եթե պետություններից մեկն այն ստորագրել է սեփական իրավունքների, սեփական Սահմանադրության խախտմամբ»,– ընդգծեց Պողոսյանը։
Նա հիշեցրեց, որ ՀՀ Սահմանադրությունը, ի տարբերություն շատ երկրների համանման փաստաթղթերի, նախատեսել է նախնական սահմանադրական վերահսկողություն այս կամ այն փաստաթղթի վավերացման համար։
«ՀՀ–ի կողմից կնքված ցանկացած պայմանագիր, որը պետք է վավերացվի, սկզբից պետք է քննարկվի Սահմանադրական դատարանի կողմից, որը պետք է ստուգի, թե այդ պայմանագրում ներառված դրույթները որքանով են համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը։ Եթե ՍԴ–ն գտնում է, որ դրույթներից անգամ մեկը հակասում է ՀՀ Սահմանադրությանը (դա մասնավորապես վերաբերում է ՀՀ Սահմանադրության նախաբանին, որը հղում է անում ՀՀ հռչակագրին), ապա ՍԴ–ն տալիս է բացասական եզրակացություն, և ԱԺ–ն այլևս իրավունք չի ունենում վավերացնելու այն»,– ասաց Պողոսյանը։
Սահմանադրագետն ընդգծեց` գործող սահմանադրական իրավունքով ՀՀ Սահմանադրության նախաբանը, ինչպես նաև առաջին երեք հոդվածները փոփոխության ենթակա չեն, այդ պատճառով էլ պետք է ոչ թե սահմանադրական փոփոխություններ լինեն, այլ պետք է նոր Սահմանադրություն ընդունվի։ Իսկ նոր Սահմանադրության ընդունումը ոչ թե իրականացվում է ԱԺ–ով, այլ միայն հանրաքվեով։
«Ընդ որում` նոր Սահմանադրության նախագիծը նախ պետք է ընդունվի ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների ⅔–ի մեծամասնությամբ և միայն դրանից հետո իրավունք կա այդ նախագիծը տանել հանրաքվեի։ Հանրաքվեով այն ընդունվում է, եթե կողմ ձայներն ավելի շատ են, քան դեմ ձայները։ Իսկ կողմ ձայներն իրենց հերթին չպետք է պակաս լինեն ընտրական իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների 1/4–ից»,– հիշեցրեց նա։
Պողոսյանի խոսքով` Փաշինյանի կողմից անգրագիտություն է, երբ մատնանշում է Ֆրանսիական Հանրապետությունը, քանի որ այնտեղ մի պետական ձևից անցում էր կատարվել մեկ այլ պետական ձևի։
«Երբ Փաշինյանն ասում է` եկեք ՀՀ Երրորդ հանրապետությունը վերածենք Չորրորդ հանրապետության, նա պետք է գիտակցի, որ վերացնում է Հայաստանի անկախ հանրապետությունն իր այն բոլոր խորհրդանիշներով, որոնք ձևավորվել են 1990 թվականին։ Ու այստեղ ասել, որ ընդամենը տեղի է ունենում վերափոխում, դա տեղին չէ, քանի որ 3–րդ հանրապետությունը ձևավորվել է ՀՀ հռչակագրի հիման վրա, որն ամրագրել է այն հիմնական համազգային նպատակները, որոնք ունի Հայաստանի անկախ պետականությունը»,– նշեց Պողոսյանը։
Ըստ սահմանադրագետի` Փաշինյանը հիմա առաջարկում է հրաժարվել այդ համազգային նպատակներից ու դրանով խաչ քաշել այսօր գործող հայոց պետականության վրա։
Պողոսյանը համոզված է, որ դա տեղի է ունենում ադրբեջանա–թուրքական անթաքույց թելադրանքի ներքո, և առաջին անգամ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարց է դրվում ոչ թե ելնելով երկրի զարգացման ներքին դինամիկայից, այլ արտաքին ուժերի ճնշման ներքո։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարեց, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, իսկ փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում ասաց, որ հարկավոր է կարգավորել հռչակագրի հետ մեր հարաբերությունները։ Նրա խոսքով` եթե մեր պետական քաղաքականության հիմքում դրվի ԼՂ ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին, նշանակում է՝ խաղաղություն երբեք էլ չենք ունենա։
Սահմանադրությունը փոխելու ենթատեքստում նա Թուրքիան ու Ադրբեջանը համեմատեց ցլի, իսկ Հայաստանը` կարմիր շորով մարդու հետ։ Ըստ Փաշինյանի` որքան էլ տատիկի գործած շորը թանկ լինի, Հայաստանը պետք է ընտրի` շարունակում է այդ շորը կրել ու տրորվել ցլի ոտքերի տակ, թե պետք է հանի–շպրտի այն ու փրկվի։
Նույն օրը` փետրվարի 1-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։
Լրահոս
0