00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կեղծ օրակարգ է. Մամիջանյանը` Սահմանադրությունը փոխելու մասին

© Sputnik / Asatur YesayantsԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2024
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
«Պատիվ ունեմ» խմբակցությունը խիստ դեմ է Սահմանադրության վերաբերյալ ՀՀ իշխանության հնչեցրած թեզերին, բայց ըստ Մամիջանյանի` դա չպետք է լինի ՀՀ միակ քաղաքական դիսկուրսը։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ սահմանադրական փոփոխությունների օրակարգը կեղծ օրակարգ է, որը նետվել է ՀՀ իշխանությունների կողմից։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Չեմ կարծում, որ այդ գործընթացն իրենք կհասցնեն ավարտին։ Մենք խիստ դեմ ենք Սահմանադրության վերաբերյալ իրենց հնչեցրած թեզերին, բայց չեմ կարծում, որ դա պետք է լինի Հայաստանի միակ քաղաքական դիսկուրսը։ Հայաստանի անունից հիմնական բանակցողն այս պահին զբաղված է բացառապես Ադրբեջանի ուլտիմատումների կատարմամբ»,– ասաց Մամիջանյանը։
Նա շեշտեց` Սահմանադրության փոփոխության առնչությամբ հնարավոր ձևավորվող «Ոչ»–ի շտաբի առնչությամբ էլ դեռ հստակ որևէ բան չեն կարող ասել։ Ըստ խմբակցության ղեկավարի` պետք է տեսնեն, թե ինչպես են զարգանում իրադարձությունները և հավելյալ կհայտարարեն։
այտնել էինք, որ Հ«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն ավելի վաղ հայտարարել էր սահմանադրական շարժում ձևավորելու մասին ու կոչ արել բոլոր շահագրգիռ կողմերին միանալ իրենց։ Նրանք պատրաստվում են պայքարել ՀՀ Սահմանադրության փոփոխության նախաձեռնության դեմ։
Խմբակցության ղեկավարի պնդմամբ` Փաշինյանի հեռացումն այլընտրանք չունի, քանի որ վերջինս զբաղված է կառավարության շենքը վերանորոգելով ու Արագած լեռը պատին նկարելով։
«Այդ մարդը համարում է, որ մեր երկրի միակ խնդիրը զինանշանը, օրհներգն ու դրոշն են։ Տենց օդաչուով նման տուրբուլենտության մեջ կարելի՞ է մտնել։ Ոչ միայն անփորձ է, ոչ միայն կրթություն չունի, ոչ միայն սթափություն չունի, այլև իր սխալներն ընդունելու ունակություն չունի։ 5000 մարդ զոհվել է, ասում է զինանշանն էր մեղավոր»,– ասաց Մամիջանյանը։
«Հայաստան» խմբակցությունը կմիանա՞ Չալաբյանի նոր նախաձեռնությանը. Օհանյանի պատասխանը
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարեց, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, իսկ փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում ասաց, որ հարկավոր է կարգավորել հռչակագրի հետ մեր հարաբերությունները։ Նրա խոսքով` եթե մեր պետական քաղաքականության հիմքում դրվի ԼՂ ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին, նշանակում է՝ խաղաղություն երբեք էլ չենք ունենա։
Սահմանադրությունը փոխելու ենթատեքստում նա Թուրքիան ու Ադրբեջանը համեմատեց ցլի, իսկ Հայաստանը` կարմիր շորով մարդու հետ։ Ըստ Փաշինյանի` որքան էլ տատիկի գործած շորը թանկ լինի, Հայաստանը պետք է ընտրի` շարունակում է այդ շորը կրել ու տրորվել ցլի ոտքերի տակ, թե պետք է հանի–շպրտի այն ու փրկվի։
Նույն օրը` փետրվարի 1-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։
Լրահոս
0