00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի օնկոլոգներին օգնության կգան արհեստական բանականությունն ու ChatGPT-ն

© Sputnik / Александр Кондратюк / Անցնել մեդիապահոցԲուժկենտրոն
Բուժկենտրոն - Sputnik Արմենիա, 1920, 10.02.2024
Բուժկենտրոն
Բաժանորդագրվել
ՌԴ գիտահետազոտական խոշորագույն կենտրոններից մեկում արհեստական բանականության հնարավորությունները փորձարկում են քաղցկեղի վաղ հայտնաբերման, բուժման արդյունավետության բարձրացման և հիվանդության կանխատեսելիության նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Ուռուցքաբանության մեջ ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում փորձարկում են արհեստական բանականության հնարավորությունները։ Օրերս Ջերմուկում Հայկական ուռուցքաբանության 4-րդ կոնգրեսի ժամանակ քննարկվող թեմաներից մեկը վերաբերում էր արհեստական բանականության ու ChatGPT-ի հնարավորությունները քաղցկեղի վաղ հայտնաբերման և բուժման գործընթացներում ներդնելուն։

«Սա շատ արագ զարգացող նոր ուղղություն է, Հայաստանը պետք է միավորի բժշկությունը, ՏՏ տեխնոլոգիաները, փորձենք այս առումով էլ ակտիվորեն ներգրավված լինել միջազգային միտումներին»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա շեշտեց՝ խոսքը ոչ մի դեպքում բժշկին փոխարինելու մասին չէ, արհեստական բանականությունը պետք է աջակից դառնա բժշկի համար։ Ըստ նրա՝ այսօր էլ արհեստական բանականության հնարավորությունները շատ լավ օգտագործվում են կրծքագեղձի սքրինինգային ծրագրում, լավ արդյունքներ են գրանցվում։
© Sputnik / Aram NersesyanԱնահիտ Ավանեսյան
Министр здравоохранения Анаит Аванесян на IV национальном онкологическом конгрессе (3 февраля 2024). Джермук - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2024
Անահիտ Ավանեսյան
ՌԴ Ն.Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնն այսօր դաշնային մակարդակում ճանաչված է որպես արհեստական բանականության ուսումնասիրության կենտրոն։ Հայազգի փոխտնօրեն Տիգրան Գևորգյանի խոսքով՝ արհեստական բանականության հնարավորությունները երեք ուղղություններով են փորձարկում ինստիտուտում։
«Առաջինն ուղղված է օնկոլոգիական հիվանդությունների վաղ փուլում հայտնաբերմանը, երկրորդ հատվածը վերաբերում է բուժման գործընթացում արհեստական բանականության հնարավորությունների օգտագործմանը՝ ճառագայթային թերապիա, դեղագործություն՝ կրճատելով կլինիկական հետազոտությունների ժամանակը։ Երրորդն արդեն օնկոլոգիական հիվանդությունների կանխատեսելիությանն է վերաբերում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գևորգյանը։
Նա ևս շեշտեց` արհեստական բանականությունը բժշկի օգնականն է լինելու, կառավարողը շարունակելու է մարդը լինել։ Այն գործընթացները, որոնք արհեստական բանականությունը կատարելու է մարդու փոխարեն, էլի ուղղված է լինելու բժշկի գործի արդյունավետության բարձրացմանը։
© Sputnik / Aram NersesyanՏիգրան Գևորգյան
Замдиректора Института Блохина Минздрава России Тигран Геворкян на IV национальном онкологическом конгрессе (3 февраля 2024). Джермук - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2024
Տիգրան Գևորգյան
«Նորմալ է, որ ChatGPT-ն կարող է օնկոլոգների համար օգնական լինել»,- ասաց հայազգի բժիշկը։
Բլոխինի անվան ուռուցքաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնը նաև միջուկային բժշկությամբ է զբաղվում։ Կենտրոնի նորարար ձեռքբերումները, տեխնոլոգիական նվաճումները մասնագետները սիրով փոխանցում են հայ գործընկերներին։ Հենց այդ նպատակով Հայաստան եկած Տիգրան Գևորգյանը թեպետ 12-13 տարեկանում ՀՀ–ից Ռուսաստան է տեղափոխվել, կրթությունն ու հետագա կյանքը ՌԴ-ի հետ են կապվում, բայց միշտ հիշում է՝ որտեղից է։ Ուստի ամեն ինչ անում է հայկական բժշկական համայնքի հետ ամուր կապեր հաստատելու, լավագույն փորձը մեր երկրում էլ տեղայնացնելու համար։
«95 տոկոս դեպքերում հանրապետությունը կարող է սպասարկել քաղցկեղին վերաբերող դեպքերը, որոշ դեպքեր կան, երբ տարբերակ չկա, պետք է հետևել այն կլինիկաների ներուժին, որտեղ ավելի փորձառություն ունեն, երբեմն մի քանի երկրներ են գիտելիքներն ու փորձը միացնում։ Բայց հիմա, երբ կապվում են մեզ հետ, մենք խորհուրդ ենք տալիս պացիենտներին վստահել տեղական բժշկությանը»,- ասաց Գևորգյանը։
Նա ընդգծեց՝ խելացի ազգ լինելը մեզ պարտավորեցնում է կոնսոլիդացնել ուժերն ու այս հիվանդության դեմ միասին պայքարել։ Քաղցկեղի հաղթահարումը ոչ թե մի երկրի, պետության, այլ համամարդկային նպատակ է։
Հավելենք, որ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումների` 2050 թվականին աշխարհում քաղցկեղով հիվանդացության դեպքերը հասնելու են ավելի քան 35 միլիոնի։ Մինչդեռ 2022 թվականի տվյալներով՝ չարորակ ուռուցքների հաստատված դեպքերի թիվը 20 միլիոն է։ ԱՀԿ տվյալներով՝ միայն 2020 թվականին աշխարհում 10 միլիոն մարդ է մահացել քաղցկեղից։ Տարածվածությամբ առաջին տեղում կրծքագեղձի քաղցկեղն է, 2020-ին ախտորոշված դեպքերի թիվը 2,26 միլիոն է, երկրորդ տեղում թոքերի քաղցկեղն է՝ 2,21 միլիոն։ Հայաստանում ևս ամենահաճախ հանդիպող քաղցկեղի տեսակը կրծքագեղձինն է։ 2022թ․տվյալներով՝ մեր երկրում առաջնակի ախտորոշվել է կծրքագեղձի քաղցկեղի 1457 դեպք։ Միաժամանակ քաղցկեղի հայտնաբերելիությունը Հայաստանում բարձրացել է, իսկ մահացությունը՝ նվազել։ Վերջին չորս տարում ուռուցքային հիվանդություններից մահացությունը մեր երկրում նվազել է 6,4 տոկոսով, մեկ տարում (2023 թվականին)՝ 3-4 տոկոսով։
Լրահոս
0