00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:29
22 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:51
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանուն մի քանի օրական փոքրիկների․ ովքեր են նորածինների կյանքեր փրկող բժիշկները

© Sputnik / Aram NersesyanԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբուժական և նորածնային վերակենդանացման կլինիկան
ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբուժական և նորածնային վերակենդանացման կլինիկան - Sputnik Արմենիա, 1920, 10.02.2024
ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբուժական և նորածնային վերակենդանացման կլինիկան
Բաժանորդագրվել
Վերջերս կանչով Հրազդանի ծննդատուն մեկնելիս ռեանիմոբիլը վթարի էր ենթարկվել։ Բժշկուհին հրաժարվել էր բուժօգնությունից, ծայրահեղ ծանր վիճակում նորածնին ինտուբացրել, ապա ինքն էր բուժօգնության դիմել։ Sputnik Արմենիան պատմում է նորածինների կյանքեր փրկողների մասին։
Ամառ, թե ձմեռ, անգամ եղանակային ամենաանբարենպաստ պայմաններում ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի բժիշկները ՀՀ–ի ամենահեռավոր բնակավայրեր են հասնում՝ հանուն ամենափոքրիկների՝ 0-28 օրական նորածինների կյանքի։ Օրերս նորածնին օգնության շտապող ռեանիմոբիլներից մեկը վթարի ենթարկվեց, բուժօգնությունից հրաժարված բժշկուհին կարողացավ ժամանակին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել այդ օրը ծնված ծայրահեղ ծանր վիճակում գտնվող փոքրիկին, ինտուբացնել նրան, միայն դրանից հետո բուժօգնության դիմել։ Այս դեպքը մեծ արձագանք գտավ համացանցում, և առիթ դարձավ, որ պատմենք ոչ միայն բժշկուհու, այլև տարվա ընթացքում 365 օր կյանք փրկող կլինիկայի աշխատանքի մասին։

Ովքեր են նրանք

Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկան հանրապետական նշանակության միակ նման ծառայությունն է, որն իրականացնում է մարզերից 0-28 օրական ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում գտնվող նորածինների տեղափոխումը, ընդ որում ոչ միայն կլինիկայի վերակենդանացման բաժանմունք, այլև ծանրաբեռնվածության պարագայում՝ համապատասխան հագեցվածություն ունեցող այլ ծննդատներ։
Կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանը բացատրում է՝ հարցն այն չէ, թե մարզերին քիչ ուշադրություն է դարձվում կամ մարզային բժիշկները լավը չեն, սա առողջապահության կազմակերպման սկզբունքն է ամբողջ աշխարհում։
© Sputnik / Aram NersesyanՀրանտ Կալենտերյանը
Руководитель Клиники детской и неонатальной реанимации университетской больницы ЕГМУ Мурацан Грант Калентерян - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2024
Հրանտ Կալենտերյանը
«Սա բավականին թանկ ծառայություն է, մի տեղը (նախատեսված մեկ պացիենտի համար) 40-45 հազար եվրո արժե, շատ լուրջ սարքեր են, որոնց սպասարկումը ևս բավականին թանկ է»,- ասում է բժիշկը։
Մարզային բուժկենտրոններից տարեկան 600-ից ավելի երեխա է տեղափոխվում, նրանց 96 տոկոսն ապրում է։ Կլինիկան սպասարկում է անգամ հանրապետության ամենահեռավոր բնակավայրերը՝ Մեղրիից մինչև Աշոցք։
«7 տարի առաջ նորամուծություն արեցինք, որի համար անգամ նախագահական մրցանակ ստացանք։ Ելնելով Հայաստանի ճանապարհային ու եղանակային պայմաններից՝ գնեցինք ամենագնացներ ու դրանք վերաձևեցինք։ Փոքր մեքենան անհամեմատ ավելի քիչ է վիբրացիայի ենթարկվում, արդյունքները շատ լավն են»,- պատմում է կլինիկայի ղեկավարը։
© Sputnik / Aram NersesyanԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբուժական և նորածնային վերակենդանացման կլինիկան
Клиника детской и неонатальной реанимации университетской больницы ЕГМУ Мурацан - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2024
ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբուժական և նորածնային վերակենդանացման կլինիկան
Վերջին 7 տարիների ընթացքում մարզերից 4002 երեխա է տեղափոխվել, և կանչով ուշանալու միայն 2 դեպք է եղել, երբ ճանապարհները պարզապես անանցանելի էին։ Բժիշկը շեշտում է՝ այս աշխատանքի համար կամային լուրջ հատկանիշներ են պետք, նորածինների հետ աշխատելու համար բարի լինելն էլ բավարար է, բայց ձնաբքի պայմաններում Կապան հասնելն առանձին թեմա է։
Անգամ երբ երևանյան մի բուժկենտրոնից մեկ այլ բուժկենտրոն պետք է տեղափոխել 0-28 օրական նորածնին, այս դեպքում ևս տեղափոխումը միմիայն կլինիկայի բժիշկներն են իրականացնում։
«Քանի որ Երևանի մեծ ծննդատներն ունեն վերակենդանացման բաժանմունք, հազվադեպ է լինում, որ տեղափոխենք մեզ մոտ, բայց, այնուամենայնիվ, տարվա մեջ 60-70 նման դեպք լինում է»,- նշում է նա։
Նորածինները կլինիկա են տեղափոխվում տարբեր խնդիրներով՝ սկսած պարզապես անհասությունից մինչև բնածին արատներ և այլն։
© Sputnik / Aram Nersesyan

ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբուժական և նորածնային վերակենդանացման կլինիկան

ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբուժական և նորածնային վերակենդանացման կլինիկան - Sputnik Արմենիա
1/3

2/3

3/3

Վթարն ու փրկված փոքրիկը

Կլինիկայի վերափոխած մեքենաները բավականին ամուր են, դրա շնորհիվ է, որ արդեն երկրորդ անգամ վթարը լավ ելք է ունենում։ Նախորդ անգամ մեքենան վթարի էր ենթարկվել, երբ նորածնին արդեն տեղափոխում էին։ Վթարի հետևանքով թե՛ բուժանձնակազմը, թ՛ե փոքրիկը չեն տուժել։ Այս անգամ վթարն օգնության շտապելիս էր։ Բժշկուհի Մերի Խաչատրյանն արդեն 5 տարի է՝ կլինիկայում է։ Հունվարի 28-ին բժշկուհին արդեն երրորդ կանչով էր մեկնում նորածնի տեղափոխելու, այս անգամ՝ Հրազդանի ծննդատնից։ Ծնվելուց անմիջապես հետո նորածնի մոտ շնչառական խնդիրներ էին առաջացել։ Ճանապարհին ռեանիմոբիլը վթարի ենթարկվեց։
© Sputnik / Aram NersesyanԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի բժիշկ Մերի Խաչատրյանը
Доктор Клиники детской и неонатальной реанимации университетской больницы ЕГМУ Мурацан Мери Хачатрян - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2024
ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի բժիշկ Մերի Խաչատրյանը
«Վարորդին շտապ օգնության մեքենայով տեղափոխեցին, կոտրվածքներ ուներ։ Փառք Աստծո, կային մարդիկ, որ օգնեցին, ինձ և բուժքրոջը ծննդատուն հասցրեցին»,- պատմում է Մերին։
Փոքրիկի վիճակը ծայրահեղ ծանր էր, կենսական ցուցանիշները տուժած էին, արհեստական շնչառության անցնելու կարիք կար․ բժշկուհի Մերին ինտուբացնում է երեխային, արդեն տեղ հասած հաջորդ ռեանիմոբիլով փոքրիկին տեղափոխում են «Մոր և մանկան առողջության կենտրոն» (նախապես համաձայնեցված էր, քանի որ կլինիկայում այդ պահին գերծանրաբեռնված էր, տեղ չկար)։ Փոքրիկը փրկվում է։ Երեխայի տեղափոխումից հետո միայն բուժօգնության է դիմում նաև բժշկուհին՝ ուներ սրունքի հեմատոմաներ, կողի սալջարդ։
«Ցավերը մինչև հիմա կան, բայց այն ժամանակ չէի զգում»,- ժպտում է բժշկուհին։
© Sputnik / Aram NersesyanԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի բժիշկ Մերի Խաչատրյանը
Доктор Клиники детской и неонатальной реанимации университетской больницы ЕГМУ Мурацан Мери Хачатрян - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2024
ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի բժիշկ Մերի Խաչատրյանը
Նեղսրտում է, որ իր պատմությունն այսպիսի հնչեղություն ստացավ։ Ասում է՝ անարդար է, որ ամեն օր իր գործընկերները դժվարին իրավիճակներում կյանքեր են փրկում, բայց իր անունը հայտնի դարձավ։
«Ախր սա իմ գործն է»,- համեստաբար ասում է Մերին։
Ավելացնում՝ ո՛չ հերոս է, ո՛չ էլ հրաշագործ, բժիշկ է, ում աշխատանքը, ճիշտ է, սթրեսային է, ծանր՝ հոգեբանորեն ու ֆիզիկապես, բայց յուրաքանչյուր փրկված կյանքը պայքարը շարունակելու ուժ է տալիս։

Լրահոս
0