00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանը

© Sputnik / Asatur YesayantsԲարեկենդանի տոնակատարությունը Սուրբ Աստվածածին Կաթողիկէ եկեղեցու մոտ (27 փետրվարի, 2022թ)․ Երևան
Բարեկենդանի տոնակատարությունը Սուրբ Աստվածածին Կաթողիկէ եկեղեցու մոտ (27 փետրվարի, 2022թ)․ Երևան - Sputnik Արմենիա, 1920, 11.02.2024
Բաժանորդագրվել
Բուն Բարեկենդանը նշվում է Մեծ Պահքին նախորդող օրը։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Բուն Բարեկենդան տոնը, որը նախորդում է Մեծ Պահքին։ Բարեկենդանը ուրախության և զվարճանքի տոն է։ Այն հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ:
Այսօր ընդունված է փախլավա բաժանել, յուղ ու բրնձով պատրաստած փլավ ուտել և հիմնականում էլի ոչ մսային կերակուրներ` քաղցր գաթաներ, յուղոտ գաթաներ ճաշակել։
Բուն Բարեկենդանը, բացի խրախճանքից ու կերուխումից, նաև ազատության օր էր: Երեկոյան, երբ խնջույքից հոգնած մեծերը հավաքվում էին տանը, դուռը թափով բացվում էր, և աղմուկով, երգով, թմբուկով ներս էր ընկնում դիմակավորված երեխաների խումբը: Տղաները հագած էին լինում աղջիկների հագուստ, փոքրերը` մեծի, երբեմն` ծաղրածուի:
Բարեկենդանի ժամանակ ժողովուրդը ծաղրում էր վատ թագավորներին, դատավորներին, նաև կեղծ հարսանիք էին կազմակերպում` տղային հագցնում էին աղջկա շորեր, աղջկան` տղայի շորեր, ու պսակում էին իրար հետ։ Այսինքն` սուտը, կեղծիքը ցուցադրելով` ժողովրդին քարոզում էին 49-օրյա ապաշխարանքի ընթացքում փորձել ճիշտ ապրել։
Իսկ արդեն կեսգիշերին գալիս էր Պաս պապին կամ Ակլատիզը և ազդարարում Մեծ պահքի սկիզբը, որը ձգվում էր 49 օր։ Այս շաբաթներին քրիստոնյաներն իրենց նվիրում էին Աստծուն, ապաշխարում։
Ըստ ավանդույթի` Ուտիս տատը խորհրդանշում է կնոջ տիրապետության շրջանը՝ ուտիս օրերը, իսկ Պաս պապը` արական տիրապետության և Պաս օրերի շրջանը:
Լրահոս
0