00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս Ռոստրոպովիչի ջարդված անձրևանոցը հայտնվեց Սարյանի տուն–թանգարանում

Բաժանորդագրվել
Անձրևանոցը համարվում է Մարտիրոս Սարյանի տուն–թանգարանի կարևոր նմուշներից մեկը։
Հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն–թանգարանի ցուցանմուշների թվում մի անձրևանոց կա, որը հետաքրքիր պատմություն ունի և կապված է հայտնի ռուս թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչի հետ։ Նկարչի թոռնուհին` Սոֆյա Սարյանը, որը տուն–թանգարանի ֆոնդապահն է, Sputnik Արմենիային պատմել է, թե ինչպես է անձրևանոցը հայտնվել իրենց տանը ու ինչու է հիմա կախված նկարչի որդու` կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի աթոռից։
Թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչը 1969 թ–ին համերգային ծրագրով եկել էր Երևան։ Հրավիրվածների թվում էր նաև Մարտիրոս Սարյանը։ Նկարիչը, սակայն, արդեն վատառողջ էր ու չկարողացավ գնալ համերգին։
Ռոստրոպովիչը, որ Սարյանի արվեստի մեծ սիրահար էր, որոշեց այցելել նկարչի տուն ու նվագել նրա սիրած գործերը։
Այդ տարիներին Ռոստրոպովիչի նկատմամբ լարված վերաբերմունք կար խորհրդային իշխանությունների կողմից։ Հենց դրա համար էլ հատուկ ծառայությունների աշխատակիցները հետևել էին նրան ու որոշել ստուգել։ Կասկածելով, որ նրա անձրևանոցի մեջ ինչ–որ բան կարող է լինել, նրանք ջարդել էին երաժշտի անվանական անձրևանոցի պոչը, որը նա նվեր էր ստացել Նյու Յորքի ազգային սինֆոնիկ նվագախմբից։
Մոսկվա մեկնելիս թավջութակահարը ջարդված անձրևանոցը չվերցրեց իր հետ` թողնելով Սարյանների տանը։
Նկարչի որդին` Ղազարոս Սարյանը, լավ հասկանալով դրա արժեքը, պահեց այն։ Հետագայում անձրևանոցը վերանորոգեցին ու կախեցին նկարչի տուն–թանգարանի այն սենյակում, որը նվիրված է նրա որդուն` կոմպոզիտոր Ղազարոս Սարյանին։
Լրահոս
0