00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատերազմը ցույց տվեց, որ տեխնոլոգիաների դար է. գյումրեցի դեռահասների ստեղծած պրոդուկտները

© Sputnik / Aram NersesyanԽորը ինժեներական կրթական ծրագրի մասնակից
Խորը ինժեներական կրթական ծրագրի մասնակից - Sputnik Արմենիա, 1920, 11.02.2024
Բաժանորդագրվել
Հայաստանի մարզերում ապրող դեռահասները «Խորը ինժեներական կրթական ծրագրի» շրջանակում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ մի շարք պրոդուկտներ են ստեղծել, որոնք ներկայացրել են Sputnik Արմենիայի նկարահանող խմբին։
ՀՀ մարզերում ապրող հայ դեռահասների թեթև ձեռքով սովորական սենյակը խելացի կառավարվող է դառնում, թափոնային մեքենան` ամենագնաց «Բագի»։ Այստեղ անգամ ջերմոցները «գիտեն», թե երբ է իրենց ջուր պետք ու որքան։ Երեխաներն այս գիտելիքները յուրացրել են Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (GITC) «Խորը ինժեներական ծրագրի» շրջանակում։ Իսկ թե ինչպես են նոր գաղափարներ ծնվում, Sputnik Արմենիայի նկարահանող խմբին պատմել են ծրագրի մասնակիցները։
© Sputnik / Aram NersesyanԽորը ինժեներական կրթական ծրագրի մասնակիցներ
Участники программы Глубокое инженерное образование на занятиях - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2024
Խորը ինժեներական կրթական ծրագրի մասնակիցներ
Նշենք, որ ծրագրի շրջանակներում դեռահասները ստանում են մեխանիկայի, էլեկտրոնիկայի և ծրագրավորման մասին գիտելիքներ։
© Sputnik / Aram NersesyanԽորը ինժեներական կրթական ծրագրի մասնակիցները
Инженер Манвел Ватоян, преподаватель образовательной программы Глубокое инженерное образование - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2024
Խորը ինժեներական կրթական ծրագրի մասնակիցները
Մասնագիտությամբ ինժեներ Մանվել Վաթոյանն ինքն էլ եղել է GITC–ի շրջանավարտ։ Խոստովանում է, որ սկզբում շատ պարտություններ է ունեցել, բայց ամեն պարտությունից փորձել է դասեր քաղել ու հիմա նույնը սովորեցնում է դեռահասներին։
© Sputnik / Aram NersesyanՄանվել Վաթոյան
Инженер Манвел Ватоян, преподаватель образовательной программы Глубокое инженерное образование - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2024
Մանվել Վաթոյան
Նա վստահ է, որ հաջողության կարելի է հասնել միայն սեփական սխալներն ընդունելով ու դրանք շտկելով։
«Երեխաները ջանասիրաբար աշխատում են, իրենց հետաքրքիր է այս ամեն ինչը։ Կան որոշակի դժվարություններ, որոնք միասին հաղթահարում ենք, բայց հիմնականում իրենք պատրաստակամ են սովորելու։ Արդյունքը գոհացուցիչ է»,–ասաց նա։
Այժմ երեխաներն աշխատում են մի քանի նոր պրոդուկտների` այդ թվում խելացի ջերմոցի, ձեռքով կառավարվող ռոբոտի նախագծման վրա։ Շուտով պատրաստ կլինի նաև հայկական արտադրության առաջին ոչ կանխիկ վենդինգ (վճարային) ապարատը։
© Sputnik / Aram Nersesyan«Խելացի սենյակի» ծաղիկները
Цветы в умной комнате можно поливать с помощью приложения - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2024
«Խելացի սենյակի» ծաղիկները
«Ծրագրի մասնակիցները սկսում են էլեկտրոնիկա ուսումնասիրելուց, հետո Arduino–ով ծրագրավորվող սալիկի հետ աշխատել են սովորում, հետո կամաց–կամաց յուրաքանչյուր սենսորի ծրագրավորումը սովորելով` սկսում են դեպի պրոյեկտ քայլեր անել։ Հետո ըստ իրենց գաղափարների` ձևավորում են նոր պրոյեկտներ, և դրանք միասնական ջանքերով իրականացվում են»,–ասաց Վաթոյանը։
© Sputnik / Aram NersesyanԳյումրեցի դեռահասների ստեղծած հավելվածը
Приложение, созданное подростками из Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2024
Գյումրեցի դեռահասների ստեղծած հավելվածը
Նրա խոսքը շարունակում է 18–ամյա Արման Ալվանջյանը, որը մանկուց սեր է ունեցել էլեկտրոնիկայի հանդեպ, չնայած ընտանիքում այս ոլորտով ոչ մեկը հետաքրքրված չէ։ Ժպիտով ասում է` ինքն իրենց տան առաջին ինժեները կլինի, բայց ոչ վերջինը։
© Sputnik / Aram NersesyanԱրման Ալվանջյան
Арман Алванджян, участник образовательной программы Глубокое инженерное образование - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2024
Արման Ալվանջյան
«Այս ընթացքում մասնակցել եմ խելացի կառավարմամբ սենյակի և հյուրատան ստեղծման աշխատանքներին և շատ այլ պրոյեկտների։ Ես ինձ պատկերացնում եմ ինժեներության ոլորտում։ Այժմ նաև անօդաչու սարքեր եմ հավաքում։ Դա էլ սովորել եմ այս ծրագրից առաջ»,–ասաց նա։
Արմանը մտադրություն ունի ծրագրի մասնակիցներին առաջարկել միասին ԱԹՍ–ներ հավաքել։ Ասում է` պատերազմը ցույց տվեց, որ հիմա զենքի դար չէ, տեխնոլոգիաների դար է։ Այդպես կկարողանան մի բանով օգնել պետությանը։
© Sputnik / Aram NersesyanԽորը ինժեներական կրթական ծրագրի մասնակիցն աշխատանքի ժամանակ
Участник программы Глубокое инженерное образование на занятиях - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2024
Խորը ինժեներական կրթական ծրագրի մասնակիցն աշխատանքի ժամանակ
Նշենք, որ ծրագրի շահառուների ցանկում քիչ չեն նաև աղջիկները։ Օրինակ, 16–ամյա Աննա Մանուկյանը 12 տարեկանից հետաքրքրված է ինժեներությամբ և ռոբոտաշինությամբ։
«Այստեղ բազային գիտելիքներ եմ ձեռք բերել, էլեկտրոնիկայի դասընթացից տարբեր սարքեր եմ ուսումնասիրել, իսկ մեխանիկայից տարբեր դետալներ եմ հավաքել»,–ասաց նա։
© Sputnik / Aram NersesyanԱննա Մանուկյան
Анна Манукян, участница образовательной программы Глубокое инженерное образование - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2024
Աննա Մանուկյան
Աննան ուրախ է, որ այլ կենտրոններից ռոբոտաշինության ոլորտում ստացված գիտելիքները սովորում է կիրառել նաև այստեղ։ Անհամբերությամբ սպասում է ձեռքով կառավարվող ռոբոտի նախագծման ավարտին։
Մինչ դեռահասները զբաղված են նոր պրոդուկտների նախագծմամբ, Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի աշխատակից Յուլյանա Հովհաննիսյանը մեր նկարահանող խմբին ցույց է տալիս երեխաների ստեղծած խելացի համակարգով կառավարվող սենյակը։
© Sputnik / Aram NersesyanՅուլյանա Հովհաննիսյան
Юлиана Оганесян, сотрудник Гюмрийского центра информационных технологий - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2024
Յուլյանա Հովհաննիսյան
Երեխաները սիրում են հեռախոսի հավելվածն անվանել նաև «Վառեմ– մարեմ»։ Օգտվելով հավելվածի հրահանգներից ու սեղմելով դռան վրա` հնարավոր է այն բացել – փակել, լույսը միացնել– անջատել, ինչպես նաև ջրել բույսերը։ Նույն հավելվածով կառավարվում է նաև տեխնոլոգիական հյուրատունը։ Այն ոչ միայն եռանկյունաձև գեղեցիկ տնակ է, այլև այնտեղ ամեն ինչ ավտոմատացված է։
© Sputnik / Aram NersesyanՏեխնոլոգիական հյուրատունը
Гостевой дом, управляемый подростками из Гюмри с помощью приложения для телефона - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2024
Տեխնոլոգիական հյուրատունը
Մեզ հաջողվեց նկարահանել նաև դեռահասների ստեղծած Խորը ինժեներական կրթական ծրագրի մասսնակիցները։ 16-17 տարեկան մոտ 20 դեռահասներ են մասնագետների օգնությամբ նախագծել թափոնային մեքենան։ 6 ամսում ամբողջությամբ փոխվել է մեքենայի էլեկտրոնիկան, մեխանիկան, մեքենային տրվել է նոր տեսք։
© Sputnik / Aram NersesyanԽորը ինժեներական կրթական ծրագրի մենեջեր Բաբկեն Թովմասյանը «Բագի» ամենագնացի կողքին
Бабкен Товмасян, руководитель программы Глубокое инженерное образование  - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2024
Խորը ինժեներական կրթական ծրագրի մենեջեր Բաբկեն Թովմասյանը «Բագի» ամենագնացի կողքին
Կարճ ժամանակում ամենագնացը սիրվել է ու հայտնի դարձել։ Այն նախատեսված է սարերում զբոսաշրջությունն ավելի հետաքրքիր դարձնելու համար։
© Sputnik / Aram Nersesyan«Բագի» ամենագնացը
Подростки в Гюри создали внедорожник Buggy из металлолома - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2024
«Բագի» ամենագնացը
Նշենք, որ ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի փետրվարին Շիրակի մարզում, երբ Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը հասկացել է, որ պատերազմի ելքը միգուցե այլ լիներ, եթե 21–րդ դարում Հայաստանը տեխնոլոգիապես ավելի զարգացած լիներ։ Առաջին տարվա հաջողությունից հետո ծրագիրն ընդլայնվել է, այնուհետև ծավալվել Լոռու և Արմավիրի մարզերում։
Լրահոս
0