00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ջերմուկ» ընկերությունը բացառում է շշի մեջ քացախաթթվի առկայությունը. պարզաբանում

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 13.02.2024
Բաժանորդագրվել
Գործարանից նշում են, որ «Ջերմուկ» բնական հանքային ջրի բաղադրությունը, ըստ առկա բնութագրերի, չի կարող առաջացնել այրվածք, այդ թվում՝ կերակրափողի։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջրի արտադրության մեջ քացախաթթու ընդհանրապես չի օգտագործվում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ–ի գործադիր տնօրեն Վլադիմիր Պողոսյանը։ Նա բացառում է գործարանում շշալցված «Ջերմուկ» բնական հանքային ջրի շշի մեջ քացախաթթվի առկայությունը։
«Լուրերը ակնհայտ անհիմն են, չեն համապատասխանում իրականությանը»,– ասաց նա։
Նշենք, որ Վլադիկավկազ քաղաքում տղամարդը «Ջերմուկ» հանքային ջրի շշով քացախ է խմել ու կերակրափողի այրվածք ստացել (ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա հիվանդանոցում մահացել է)։ Ռոսպոտրեբնադզորը դեպքից հետո հայտարարել էր «Ջերմուկ» ապրանքանիշի հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքի ժամանակավոր դադարեցման մասին՝ դրանց անվտանգության ստուգման նպատակով։ Սահմանափակումները վերաբերում են 2023 թվականի դեկտեմբերի 28-ին արտադրված և 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 12-ը ռուսական շուկա մատակարարված 0,5 լ ապակե շշերով ջրին։
Պողոսյանը վստահեցրեց, որ վերոհիշյալ խմբաքանակի նմուշի ֆիզիկական, քիմիական և մանրէաբանական հետազոտությունները փաստում են, որ «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջուրը համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։
««Ջերմուկ Գրուպ» ընկերության արտադրության մեջ օգտագործվում են բացառապես այնպիսի նյութեր, որոնց անվտանգությունը համապատասխանում է միջազգային ստանդարտների պահանջներին և նախատեսված են սննդի արդյունաբերության մեջ օգտագործելու համար։ Այդ նյութերի՝ ջրի մեջ ենթադրյալ մնացորդների քանակությունները, ինչպես նաև «Ջերմուկ» բնական հանքային ջրի բաղադրությունը, ըստ իրենց առկա բնութագրերի, չեն կարող առաջացնել այրվածք, այդ թվում՝ կերակրափողի»,– ասաց նա։
Վլադիմիր Պողոսյանը հավելեց նաև, որ Ջերմուկի շշալցված ջրի արտադրությունը շարունակական արտադրական գործընթաց է՝ ամբողջությամբ ավտոմատացված փակ ցիկլով։ Իսկ նվազագույն քանակը մեկ ցիկլի դեպքում կազմում է 1200 շիշ։ Այնպես որ, եթե ստանդարտներից որևէ շեղում հայտնաբերվի, ապա այդ անհամապատասխանությունը պետք է լինի այդ ժամանակահատվածում շշալցված բոլոր շշերի մեջ՝ առանց բացառության:
«Փորձում են արատավորել ընկերության բարի համբավը, տարիների քրտնաջան աշխատանքը։ Մենք մինչև վերջ ենք գնալու, որ վերականգնվի ընկերության բարի համբավը»,– ասաց նա։
Ընկերությունում համոզված են, որ իրավասու մարմինների կողմից կիրականացվի դեպքի օբյեկտիվ ուսումնասիրություն, ինչի արդյունքում կբացառվի կապը «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջրի և ՌԴ–ի Վլադիկավկազ քաղաքի բնակչի հետ տեղի ունեցած ցավալի դեպքի միջև։
Ռոսպոտրեբնադզորը ժամանակավորապես արգելել է Թուրքիայից պղպեղ, նուռ և խաղող ներկրել
Լրահոս
0