00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռադիոյի մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են

© Sputnik / Анатолий МорозовԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 13.02.2024
Բաժանորդագրվել
Եթե պնդեք, թե այդ ամենը մնացել է անցյալում՝ 20-րդ դարում, իսկ հիմա նոր սերունդը իսկի գաղափար էլ չունի, թե ինչ է «պատի ռադիո» կոչվածը, կհամաձայնեմ միայն մասամբ։
Անցած դարը նաև ռադիոյի դարն էր. ավելի քան 100 տարի առաջ հայտնագործված ռադիոն դարձավ մարդկանց կյանքի անբաժան մասը, իր հաստատուն տեղը զբաղեցրեց մեր խորհրդային խոհանոցների պատին, ուղեկցեց մեզ ողջ 20-րդ դ արի ընթացքում, իր ազդեցությունը թողեց բոլոր բնագավառների վրա՝ ռազմական գործողություններից մինչև տիեզերք, հաղթահարեց Սովետի «երկաթե վարագույրը», թույլ տվեց ուղիղ եթերում հետևել Ղարաբաղի հարցի քննարկմանը Մոսկվայում և Իշտոյանի, Մարգարովի ու Անդրեասյանի խաղին Կիևում կամ Լենինգրադում։ Եվ ուրեմն կարող եք շնորհավորել մեզ՝ այսօր Ռադիոյի համաշխարհային օրն է։
Եթե պնդեք, թե այդ ամենը մնացել է անցյալում՝ 20-րդ դարում, իսկ հիմա նոր սերունդը իսկի գաղափար էլ չունի, թե ինչ է «պատի ռադիո» կոչվածը, և ընդհանրապես ռադիոն լրիվ զիջել է իր դիրքերը և հիմնականում ծվարել ավտոմեքենաներում, կհամաձայնեմ միայն մասամբ։ Այո′, շատ ճիշտ եք, մի ժամանակ ռադիոն առաջ անցավ թերթերից։ Նույնիսկ էսպիսի բան էին ասում մասնագետները՝ թերթերն իրենց ընթերցողին այլևս չեն ներկայացնում վերջին նորությունները, նրանք տպագրում են նախավերջին նորությունները, վերջին լուրերը հաղորդում է միայն ռադիոն։ Հետո ռադիոյին սկսեցին նեղել հեռուստատեսությունն ու համացանցը։
Բայց, ինչպես կասեր Մարկ Տվենը, ռադիոյի մահվան մասին տեղեկությունները խիստ չափազանցված են։ Ընդհակառակը՝ ռադիոալիքներն այսօր օգտագործվում են շատ ավելի ակտիվորեն, քան նախորդ դարում։ Դրանց միջոցով են բջջայինների օպերատորները հաղորդում թվային տեղեկատվությունը, դրանց շնորհիվ է աշխատում այսպես կոչված wi-fi-ը, հենց ռադիոալիքների միջոցով ենք մենք դիտում արբանյակային հեռուստատեսությունը և վերջապես հույս ունենք, որ հենց ռադիոալիքները կօգնեն մեզ գտնել բանական էակներին հեռավոր մոլորակներում։
Ռադիոյի կարևորությունը միշտ գիտակցել են իշխանությունները։ Հո իզո՞ւր չէին կոմունիստները ժամանակին հարյուրավոր խլացուցիչներ տեղադրել Խորհրդային Միության ողջ տարածքում, միայն թե շարքային քաղաքացիները հնարավորություն չունենային լսելու, այսպես կոչված, «թշնամական ձայները»։ Հո պատահական չէր, որ Հայաստանի անկախության արշալույսին էլ արգելվեց այդ ձայներից մեկի վերահեռարձակումը։ Վերջապես չմոռանանք որ, այսպես կոչված, թավշյա հեղափոխության ամենահիշարժան դրվագներից էր հեղափոխականների ներխուժումը Ռադիոտուն, և այդ նույն Ռադիոտան հետ է առնչվում հայաստանյան վերջին սկանդալներից մեկը։
Ուկրաինացի գեղեցկուհու անհավանական արկածները Ճապոնիայում
Իհարկե, աշխարհում ռադիոյի հետ կապված շատ ավելի լուրջ դեպքեր են եղել։ Հիշենք, թեկուզ, որ 1938 թվականին ամերիկյան ռադիոկայաններից մեկում հայտնի ռեժիսոր Օրսոն Ուելսը ներկայացրեց բրիտանացի ֆանտաստ գրող Հերբերտ Ուելսի «Աշխարհների պատերազմ» վեպի հիման վրա արված ռադիոբեմականացումը՝ մարսեցիների ներխուժման մասին։ Ներկայացումից առաջ հաղորդավարը հատուկ զգուշացրել էր, որ սա ընդամենը ներկայացում է, բայց համընդհանուր խուճապը կանխել չհաջողվեց։
Համացանցային աղբյուրներից մեկը վկայում է.
«Հեռարձակման 40-րդ րոպեին, երբ հաղորդավարը հիշեցման կարգով կրկնեց հաղորդման մտացածին լինելու մասին, շատերն այլևս ռադիոընդունիչների մոտ չէին. ընտանիքներով զինվել և ապաստանել էին իրենց տների նկուղներում կամ իրերն էին շտապով հավաքում` երկրի արևմտյան շրջաններ մեկնելու համար։ Շատերը պահանջում էին, որ զինված ուժերն այլմոլորակայինների վերջը տային կամ գոնե զենք բաժանեին բոլոր նրանց, ովքեր պատրաստ էին այն կիրառել։ Որոշ տեղերում բնակիչները զինված ջոկատներ կազմած ներկայացել էին ոստիկանական բաժանմունքներ՝ հայրենիքը ներխուժումից պաշտպանելու համար։ Հետո, երբ արդեն պարզվել էր իրականությունը, ռադիոլսողների վախը փոխարինվել էր ռադիոկայանին ուղղված զայրույթով»։
Ինչպես տեսնում եք, մինչև հիմա էլ տարածված մտայնությունը, թե «ամեն ինչ այդ սանձարձակ ու անպատասխանատու լրատվամիջոցներից է գալիս», խորը արմատներ ունի, այնինչ այդ ատելի լրատվամիջոցների և մասնավորապես ռադիոյի հետ լիքը դրական իրադարձություններ են կապված։ Գիտե՞ք արդյոք, որ հենց ռադիոն է փրկել Փարիզի խորհրդանիշը՝ Էյֆելյան աշտարակը։ Այդ աշտարակը, որը կառուցվել էր հատուկ Համաշխարհային ցուցահանդեսի առիթով, պետք է ապամոնտաժվեր 20 տարի անց, բայց սկսվեցին կանոնավոր ռադիոհաղորդումները, և պարզվեց, որ անտենաների տեղադրման համար ամենահարմար վայրը Էյֆելյան աշտարակն է։
Ջազի սիրահարներն էլ պետք է շնորհակալ լինեն ռադիոյին։ Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու երաժշտության հենց այդ ժանրում են այդքան տարածված փողային գործիքները։ Մասնագետները փաստում են՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, երբ ամերիկացի զինվորականները տուն վերադարձան, պետությունը սկսեց էժան գներով վաճառել բազմաթիվ զինվորական նվագախմբերի հնացած և վնասված գործիքները, սևամորթներն էլ հաճույքով գնում էին դրանք և նվագում իրենց երաժշտությունը, որը հետո ստացավ ջազ անվանումը։
Մոնա Լիզա - Sputnik Արմենիա, 1920, 12.02.2024
Մոնա Լիզայի համբավի գաղտնիքը. առեղծվածային ժպի՞տ, թե՞ հայրենասիրական առևանգում
Սպիտակամորթներին էլ էին այդ մեղեդիները շատ դուր գալիս, բաց այն ժամանակ՝ 20-րդ դարի սկզբին, սևամորթների համերգին գնալը սպիտակների համար մեծ դժվարության հետ էր կապված։ Ու հանկարծ հայտնվեց ռադիոն։ Դա փրկություն էր. լսիր՝ որքան ուզում ես, անկախ այն բանից, թե ով է նվագում։ Ինչպես կատակում էր գործընկերներիցս մեկը՝ ռադիոյի էկրանն այնքան փոքր է, որ ընդհանրապես բան չի երևում։
Չնայած ողջ գիտակցական կյանքս տարբեր երկրների ռադիոկայաններում եմ անցկացրել, լրիվ համաձայն եմ , որ ռադիոն այնուամենայնիվ առնվազն մի շատ լուրջ թերություն ունի՝ ռադիոյով, ի տարբերություն թերթերի, ճանճ չես սպանի։
Լրահոս
0