00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալիևը շտապելու հիմքեր ունի. ինչպես կանխել նոր պատերազմը

© Photo / official site of the President of RA Հայաստանի և Ադրբեջանի դրոշներ
Հայաստանի և Ադրբեջանի դրոշներ - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2024
Հայաստանի և Ադրբեջանի դրոշներ
Բաժանորդագրվել
Վերջին ամիսների իրադարձությունները վկայում են, որ Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվում։ Ռազմական փորձագետը վստահեցնում է, որ Ալիևին զսպելու տարբերակ կա։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Ադրբեջանն իր մանր սադրանքներով լայնամասշտաբ ագրեսիայի լեգիտիմ պատրվակ է ստեղծում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ռազմական փորձագետ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Դավիթ Ջամալյանը՝ մեկնաբանելով Սյունիքի սահմանապահ դիրքում տեղի ունեցած դեպքը։
Փետրվարի 13-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով 4 զինծառայող էր զոհվել, 1-ը` վիրավորվել։
«Պատերազմի շեմին ենք, 5 պակաս է պատերազմից։ Պատերազմն այդպես է սկսվում։ Մենք նոր, հերթական, արդեն որերորդ թուրք–ադրբեջանական լայնամասշտաբ ագրեսիայի նախաշեմին ենք» ,– ասաց Ջամալյանը` նշելով, որ հենց այդ նպատակը կյանքի կոչելու համար է Ադրբեջանը շահարկում հայկական դիրքերից իբր ադրբեջանական դիրքի ուղղությամբ արձակված կրակոցը, որի հետևանքով, ըստ ադրբեջանական ՊՆ–ի, մեկ սահմանապահ է վիրավորվել։
Ալիևի արտահերթ ընտրությունները, ագրեսիվ հռետորաբանությունը, ՀՀ–ում Սահմանադրություն փոխելու պահանջը, սահմաններին ուժեր կուտակելը և Ալիևի բոլոր վերջին քայլերը, մեր զրուցակցի համոզմամբ, անթաքույց վկայում են հենց պատերազմի նախապատրաստվելու մասին։
«Օրեր առաջ Ադրբեջանի նախագահն այցելել էր այն գործարան, որտեղ պետք է շուտով թուրքական անօդաչու թռչող սարքեր արտադրվեն։ Հետևել էր, թե ինչպես է «Akıncı» հարվածային անօդաչու թռչող սարքի վերջին մոդելը օդ բարձրանում։ Ադրբեջանը այսպիսովնախապատրաստվում է վերջնական հարված հասցնելուն` Նախիջևանի հետ տարածական կապ հաստատելու նպատակով։ Դա գերխնդիրն է և ՀՀ–ից առավելագույն հնարավոր տարածքները զավթելու, պոկելու նպատակ է հետապնդում։ Այս իմաստով և՛ Տավուշն է խոցելի, և՛ Վայոց Ձորը, և՛ Գեղարքունիքը։ Սևանի ափ դուրս գալը վաղեմի նպատակ է»,– նշում է Ջամալյանը։
Փորձագետը նկատում է, որ Ալիևը շտապելու հիմքեր ունի, քանի որ հասկանում է` այս պահին աշխարհաքաղաքական իրավիճակը նպաստավոր է իր պլաններն իրականացնելու համար, քանի դեռ ուկրաինական ճակատը դիմադրում է։ Բայց դա ժամանակի հարց է, ու Ռուսաստանը վաղ թե ուշ կարողանալու է շատ ավելի մեծ ուժեր ներգրավել տարածաշրջանում։ Եվ սա քաջ գիտակցում է ոչ միայն Ալիևը, այլև նրա թուքական ու բրիտանական կուրատորները։
Ստեղծված իրավիճակում նոր լայնամասշտաբ պատերազմից խուսափելու միակ տարբերակը ՀՀ–ի համար, ըստ Ջամալյանի, պետականակենտրոն իշխանություն ունենալն է։
«Մենք ունենք թուրք–ադրբեջանա–բրիտանական շահերը սպասարկող իշխանություն։ Դա մեր միակ խնդիրն է այս իրավիճակում։ Անվտանգային պաշտպանական բոլոր խնդիրները կարող են լուծվել բավական արագ, եթե լինի պետականակենտրոն իշխանություն»,– նշում է Ջամալյանը։
Երկրորդը, նրա խոսքով, ՀԱՊԿ բոլոր մեխանիզմները աշխատեցնելն է, ավելի հստակ` Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածով ՀՀ–ում տեղակայել ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը։
Փորձագետի համոզմամբ` եթե Հայաստան–Ադրբեջան սահմանին կանգնած լինեին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը, ադրբեջանական կողմը երբեք իրեն թույլ չէր տա նման սադրանք իրականացնել։
Կանխելով Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի առկայության պայմաններում Ադրբեջանի իրականացրած հայաթափման ռազմական գործողությունների մասին հարցադրումը` Դավիթ Ջամալյանը պնդում է, որ ՀՀ իշխանությունն ամեն ինչ արել է Արցախում ռուսաստանյան խաղաղապահ ուժերի կարողությունների սահմանափակման համար։ Բացի այդ, Ջամալյանը շեշտում է, որ ռուսական որոշ փորձագետների պնդմամբ` 2023թ–ին ՀՀ իշխանությունները մերժել են նաև ՌԴ ՊՆ–ի առաջարկը` Իրանից ՀՀ և Բերձորի միջանցքով դեպի ԼՂ ռուս–իրանական ուժերի ներթափանցման մասին։

«Մենք հիմա ուղղակի ժամանակ կորցնելու իրավունք չունենք։ Մենք պետք է օպերատիվ կերպով լուծենք նոր ագրեսիան կանխելու հարցը, ընդունենք ՀԱՊԿ–ի օժանդակության փաթեթը, այն զենք ու զինամթերքը, որ ՀԱՊԿ–ը պատրաստ էր տրամադրել ՀՀ–ին` ըստ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի` 2022թ–ի հայտարարության»,– ասում է Ջամալյանը։

Նա նշում է` կարող ենք օպերատիվ կարգով զորավարժություններ կազմակերպել և դրանց անվան տակ ուժեր բերել, որոնք մարտական պատրաստվածության ամենաբարձր մակարդակի կբերվեն։
Լրահոս
0