00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անընդունելի է լավությունը պետության հեղինակության հաշվին. Փաշինյանը` Տոնոյանի դեպքի մասին

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2024
Բաժանորդագրվել
ՀՀ արդարադատության նախարարն իր հերթին նշել է, որ խնդիր կա ՀՀ պաշտպանության նախկին նախարարի գործով դատավորի կողմից տրված տվյալ թույլտվության բովանդակության հետ, որը նույնպես ուսումնասիրվում է։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Բացարձակապես անընդունելի է լավություն անել պետության հեղինակության հաշվին, մանավանդ օրենքի կոպտագույն խախտումով։ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում 2023 թ․ գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Նա ակնարկել է 2023 թ. օգոստոսի 1–ին տեղի ունեցած դեպքը, երբ ԱԱԾ մեկուսարանից ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին տեղափոխել են ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին, ճանապարհին Տոնոյանը խնդրել է ուղեկցողներին, որ թույլ տան կարճ տեսակցել մորը: ՔԿ ծառայության պետը Դավիթ Տոնոյանին թույլատրել է տեսակցել մորը, ինչից հետո ազատվել է աշխատանքից։
«Այստեղ շատ կարևոր է, որ դա վերաբերմունք է ձևավորում ընդհանրապես օրենքի, օրինականության նկատմամբ, և այստեղ ամենևին էլ անձնավորված մոտեցման մասին չէ խոսքը: Ի վերջո, մենք պետք է կարողանանք վերաբերմունք ձևավորել իրավակարգի նկատմամբ, որ օրենքը պետք է աշխատի, առավել ևս, որ օրենսդրությունը նման հնարավորություններ տալիս է և չի կարելի, որ բոլոր հնարավոր տեղերում պետության վարկը, վարկանիշն անընդհատ հարվածի տակ դրվի՝ թեկուզ լավություն անելու մոտիվացիայով: Այսինքն՝ լավություն անել պետության հեղինակության հաշվին՝ բացարձակապես անընդունելի է, մանավանդ օրենքի կոպտագույն խախտումով»,– շեշտել է Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ 2023 թվականի նման քանի՞ դեպք է արձանագրվել, ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը վստահեցրել է, որ դա եղել է միակ, բացառիկ դեպքը:
Բացի այդ, Մինասյանը նշել է, որ նաև խնդիր կա դատավորի կողմից տրված տվյալ թույլտվության բովանդակության հետ, որը նույնպես ուսումնասիրության առարկա է։
Ատոմյանի ազատումից հետո ՔԿՀ–ներում կալանավորումներ են սպասվում. «Ժողովուրդ»
«Շատ տարօրինակ երկու ժամվա հատվածը, այսպես ասած, բաց էր թողնվել հենց դատարանի կողմից, որն ուսումնասիրում ենք, հասկանանք՝ արդյոք դա սովորական պրակտիկա՞ էր, թե ոչ, որովհետև քրեակատարողական ծառայության մեր մոնիթորինգը ցույց է տվել, որ դա եզակի դեպք է եղել»,– ասել է նախարարը:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության` 2023 թ․ գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ նաև նշվել է, որ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարության 36 կետերից 35–ը կատարվել է ամբողջությամբ, իսկ 1–ը՝ մասնակի։ Ինչ վերաբերում է ծառայության բյուջեին, ապա այն կատարվել է 99,79 %-ով:
Լրահոս
0