00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վահան Քերոբյանն այլևս նախարար չէ. նա հայտարարություն է տարածել

© Sputnik / Asatur YesayantsՎահան Քերոբյան
Վահան Քերոբյան - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2024
Վահան Քերոբյան
Բաժանորդագրվել
Քերոբյանը խոստովանել է, որ երեք տարվա ընթացքում բազմիցս ցանկացել է լքել պաշտոնը։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik․ Վահան Քերոբյանը դադարեցնում է էկոնոմիկայի նախարարի լիազորությունները։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում` չհստակեցնելով՝ ինքն է հրաժարական ներկայացրել, թե ազատել են պաշտոնից։
«Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու ձեզ»,- գրել է նա։
Քերոբյանն անդրադարձել է նախորդող 3 տարիների ընթացքում իր կատարած աշխատանքին՝ շեշտելով, որ անմնացորդ նվիրվածությամբ է գործել։
«Աշխատել եմ շաբաթական առնվազն վեց օր, միջինում առավոտվա 8-ից երեկոյան 9-ը, երեք տարվա ընթացքում` ընդհանուր առմամբ 15-16 օգտագործված արձակուրդային օրերով։ Իմ աշխատանքի յուրաքանչյուր օրը ապրել եմ օր առաջ հզոր Հայաստան ունենալու գերիշխող մղումով։ Եղել եմ վճռական, ազնիվ ու նվիրված հայրենիքին»,- նշել է նա։
Քերոբյանը խոստովանել է, որ երբ 2020թ. նոյեմբերի 20-ին ստանձնում էր նախարարի պաշտոնը, մեծ էր հավանականությունը, որ մի քանի օր կամ ամիս կպաշտոնավարի, քանի որ իշխանափոխության հավանականությունը շատ մեծ էր։ Նրա խոսքով՝ այս տարիների ընթացքում բազմաթիվ անհամաձայնությունների պատճառով բազմիցս ցանկացել է լքել պաշտոնը, սակայն ստորադասել է իր անձը՝ նպատակ ունենալով առավելագույնի հասցնել իր ծառայության արժեքը երկրին։
ՀՀ էկոնոմիկայի արդեն նախկին նախարարը մի շարք ցուցանիշներ է հրապարակել՝ ներկայացնելով իր պաշտոնավարման տարիներին երկրի տնտեսության գրանցած աճը` 2020թ համեմատ 2023թ Հայաստանի ՀՆԱ-ն ԱՄՆ դոլարով աճել է մոտ 100%-ով, իսկ ՀՀ դրամով` մոտ 50%-ով։ Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով մեր երկիրը 112-րդ տեղից բարձրացել է 86-րդ՝ այս ցուցանիշով առաջին անգամ գերազանցելով Ադրբեջանին, Բելառուսին, բազմաթիվ այլ երկրների։ Էկոնոմիկայի նախարարության բյուջետավորված ծրագրերը 2019-ի 12.5 մլրդ դրամից աճել են և 2024թ համար դարձել 91 մլրդ դրամ։ Կտրուկ բարձրացել է աշխատանքի արտադրողականությունը, ներդրումների ծավալը, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը։
Վերջում Քերոբյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհակալություն է հայտնել երկրին ծառայելու այս հնարավորության համար։
Հայտնի է՝ ով կնշանակվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նոր պետ
Լրահոս
0