00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի շահերից է բխում ՀԱՊԿ-ում լիարժեք խորհրդակցություններին վերադառնալը. Գալուզին

© Photo : посольство РФ в ЯпонииՄիխայիլ Գալուզին
Միխայիլ Գալուզին - Sputnik Արմենիա, 1920, 15.02.2024
Միխայիլ Գալուզին
Բաժանորդագրվել
Ռուս դիվանագետը հիշեցրել է, որ ՀԱՊԿ գործընկերները բաց են Երևանին օգնություն ցուցաբերելու հարցում։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. ՀԱՊԿ-ում գտնվելը և կազմակերպության շրջանակում լիարժեք խորհրդակցություններին ու քննարկումներին վերադառնալը բխում են առաջին հերթին Հայաստանի ժողովրդի և հայկական պետության շահերից: «Իզվեստիային» տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ խոսելով ՀՀ–ի կողմից կառույցի շրջանակում հանդիպումները բոյկոտելու մասին։
Գալուզինը նշել է, որ Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ մեխանիզմի օբյեկտիվ այլընտրանք չի նկատվում: Ավելին` կառույցի անդամ պետությունները պատրաստ էին և հիմա էլ պատրաստ են աջակցել Երևանին։ Փոխնախարարը տեղեկացրել է, որ ժամանակին Հայաստանին առաջարկվել են և՛ ռազմատեխնիկական բնույթի միջոցառումներ, և՛ պրոֆիլային անձնակազմի պատրաստման հետ կապված միջոցառումներ, առաջարկել են նաև ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելություն ուղարկել հայ–ադրբեջանական սահմանամերձ շրջաններ: Բայց, ցավոք, այդ փուլում այդ գաղափարներն ու առաջարկները հավանության չեն արժանացել և չեն իրագործվել։
«Հարավային Կովկասի ապագան պետք է որոշեն այն երկրները, որոնց համար այդ տարածաշրջանը ընդհանուր տուն է։ Ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Եվրամիության պետությունները նման երկրների շարքում չեն։ Ըստ այդմ`մենք անարդյունավետ ենք համարում ոչ տարածաշրջանային ուժերի, «արևմտականների» ձգումը տարածաշրջան, ինչին, ցավոք, հակված է պաշտոնական Երևանը վերջին շրջանում», - ասել է Գալուզինը։
Հարավային Կովկասում Արևմուտքի շահերը կապված են ոչ թե այն բանի հետ, որ Հայաստանին օգնեն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում ու հնարավոր լինի հասնել կայուն խաղաղության և կայունության, այլ որ այդ գործընթացից դուրս մղեն Ռուսաստանին ու նրա սահմանների անմիջական հարևանությամբ լարվածության ևս մեկ օջախ ստեղծեն։
ՀԱՊԿ-ում բարձր են համարում Հայաստան-Ադրբեջան սահմանին հակամարտության վտանգը
«Մենք, այնուամենայնիվ, հույս ունենք, որ որքան շուտ Երևանում հաղթահարեն ՀԱՊԿ-ի նկատմամբ կասկածները և վերադառնան կազմակերպության օրակարգում եղած կառուցողական, արդյունավետ և բովանդակալից քննարկումների քաղաքական ու փորձագիտական մակարդակներում, այնքան լավ», - ընդգծել է նա:
Հայաստանի իշխանությունը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ, մասնավորապես՝ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։ 2023 թվականի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Ամիսներ առաջ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բելառուսի մայրաքաղաքում չմասնակցեց ՊՆ ղեկավարների խորհրդի նիստին: Անցյալ տարի Հայաստանի իշխանությունն աննպատակահարմար համարեց հանրապետությունում ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժությունների անցկացումը։
Արևմտյան երկրները Փաշինյանին կոչ են անում ՀԱՊԿ-ից դուրս չգալ
Լրահոս
0