https://arm.sputniknews.ru/20240215/irany-dem-e-ajl-erkrneri-nerkajutjany-taratsashrjanum-handipel-en-grigvorjann-u-rajisin-72322808.html
Իրանը դեմ է այլ երկրների ներկայությանը տարածաշրջանում. հանդիպել են Գրիգորյանն ու Ռայիսին
Իրանը դեմ է այլ երկրների ներկայությանը տարածաշրջանում. հանդիպել են Գրիգորյանն ու Ռայիսին
Sputnik Արմենիա
Իրանի նախագահը կարծում է, որ այլ երկրները ոչ միայն չեն օգնի, այլ նաև կխանգարեն խաղաղության հաստատման հասնելու գործին։ 15.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-15T16:13+0400
2024-02-15T16:13+0400
2024-02-15T19:50+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
մհեր գրիգորյան
էբրահիմ ռայիսի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0f/72336686_0:0:700:395_1920x0_80_0_0_d2c7d49b28a5991d407e5f70190056bf.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Իրանը դեմ է խնդիրների լուծման պատրվակով այլ երկրների ներկայությանը տարածաշրջանում։ Ինչպես հայտնում է իրանական «Irna» գործակալությունը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն է արել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Իրան է մեկնել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստին մասնակցելու նպատակով։Ռայիսին ընդգծել է նաև Իրանի կարևորությունը տարածաշրջանի կայունության և անվտանգության պահպանման գործում։Նա իր աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին ու հավելել, որ Իրանը պատրաստ է երաշխավորել կովկասյան տարածաշրջանի ռազմավարական անվտանգությունը։Զրուցակիցները խոսել են նաև առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու և դրանք ներկայիս քաղաքական հարաբերությունների մակարդակին հասցնելու մասին։Իրանը ձգտում է առևտրատնտեսական օպերատիվ ճանապարհային քարտեզ մշակել Հայաստանի հետ
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0f/72336686_53:0:674:466_1920x0_80_0_0_6331ba3425bcdff05cd1fd6e512796d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, մհեր գրիգորյան, էբրահիմ ռայիսի
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, մհեր գրիգորյան, էբրահիմ ռայիսի
Իրանը դեմ է այլ երկրների ներկայությանը տարածաշրջանում. հանդիպել են Գրիգորյանն ու Ռայիսին
16:13 15.02.2024 (Թարմացված է: 19:50 15.02.2024) Իրանի նախագահը կարծում է, որ այլ երկրները ոչ միայն չեն օգնի, այլ նաև կխանգարեն խաղաղության հաստատման հասնելու գործին։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Իրանը դեմ է խնդիրների լուծման պատրվակով այլ երկրների ներկայությանը տարածաշրջանում։ Ինչպես հայտնում է իրանական
«Irna» գործակալությունը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն է արել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Իրան է մեկնել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստին մասնակցելու նպատակով։
«Մենք կարծում ենք, որ նրանց ներկայությունը ոչ միայն չի լուծի խնդիրը, այլ ավելի մեծ խնդիր կդառնա մեզ համար»,– ասել է Իրանի նախագահը։
Ռայիսին ընդգծել է նաև Իրանի կարևորությունը տարածաշրջանի կայունության և անվտանգության պահպանման գործում։
Նա իր աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին ու հավելել, որ Իրանը պատրաստ է երաշխավորել կովկասյան տարածաշրջանի ռազմավարական անվտանգությունը։
Զրուցակիցները խոսել են նաև առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու և դրանք ներկայիս քաղաքական հարաբերությունների մակարդակին հասցնելու մասին։