00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Զավթել են շենքը». Աննա Եղիազարյանը չի հասկանում` ինչու թույլ չեն տալիս մտնել Կարմիր խաչ

© Sputnik / Asatur YesayantsՀայկական Կարմիր խաչ ընկերության նախկին գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը
Հայկական Կարմիր խաչ ընկերության նախկին գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2024
Հայկական Կարմիր խաչ ընկերության նախկին գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀԿԽԸ շենքի մոտ ոստիկաններ են կանգնած, որոնք էլ թույլ չեն տալիս Եղիազարյանին մուտք գործել շենք։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Հայկական Կարմիր խաչ ընկերության նախկին գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանին ոստիկանության ծառայողները թույլ չեն տալիս շենք մուտք գործել։
«Այս պահի դրությամբ Արթուր Արիստակեսյանը ամենաբարձր պաշտոնյայի (խոսքն իր մասին է. խմբ.) ենթական է և ուրիշ ուժերի կողմից նշանակված, որոնք ապօրինի կերպով զավթել են այս շենքը։ Ստացվում է, որ ներկայիս գործադիր մարմին ղեկավարը` Արթուր Արիստակեսյանը, ում ապօրինի կերպով են նշանակել, թույլ չի տալիս, որպեսզի կազմակերպության նախագահը շենք մտնի»,– լրագրողների հետ զրույցում ասաց Եղիազարյանը։
Նա ընդգծեց, որ Արթուր Արիստակեսյանը նշանակել են արդեն պաշտոն չունեցող մարդիկ, քանի որ նրանց ժամկետը վաղուց ավարտվել է։
ՀՀ ոստիկանության Հասարակական կարգի ապահովման բաժնի ծառայող, ոստիկանության մայոր Լ. Ղազարյանն էլ նշեց, որ ներկայում ՀԿԽԸ–ում կառավարման առումով ճգնաժամ կա, նախագահության հետ կապված էլ հստակեցման որոշակի հարցեր կան։ Հետագա անցանկալի խնդիրներից խուսափելու համար է ինքը նման որոշում կայացրել։
«Մենք իրավասություն ունենք երկկողմանի քննելու կառույցում կատարվողը, որովհետև երկու կողմից էլ դիմում ունենք։ Մենք հիմա ունենք պետռեգիստրի գրանցման փաստաթուղթ, համաձայն որի գործադիր մարմնի ղեկավարն է Արթուր Արիստակեսյանը»,– նշեց Ղազարյանը։
Շենքի մոտ, բացի Աննա Եղիազարյանից, հավաքվել են նաև գործադիր մարմնի մյուս ներկայացուցիչները, որոնք ընտրել են իրեն ՀԿԽԸ տնօրենի պաշտոնում։
Հիշեցնենք, որ Հայկական Կարմիր խաչ ընկերությունում արդեն 3-րդ օրն է չեն կարողանում կողմնորոշվել, թե ով է կառույցի նոր նախագահը։
Փետրվարի 15-ին մամուլում լուր էր տարածվել, թե ՀԿԽԸ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ կայացած արտահերթ համագումարում Աննա Եղիազարյանն ընտրվել էր կազմակերպության նախագահի պաշտոնում։ Հաջորդիվ ընկերությունը հաղորդագրություն էր տարածել, թե Եղիազարյանը, որը նախկինում ընկերության գլխավոր քարտուղարն էր, փետրվարի 8-ին, նախագահության նիստի ժամանակ ազատվել է աշխատանքից ու վերջինիս նախագահ ընտրվելու վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ու Եղիազարյանն ինքնագործունեությամբ է զբաղվում։
Sputnik Արմենիայի տվյալներով` ՀԿԽԸ նախագահության մոտ կասկածներ էին առաջացել Աննա Եղիազարյանի ծավալած գործունեության թափանցիկության վերաբերյալ։ Ազդանշաններ էին ստացվել, որ վերջին 1 տարում «փնթի տենդերներ են իրականացվել» ու աննպատակ միջոցներ ծախսվել, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց օգնության ժամանակահատվածում։
ՀԿԽԸ-ի նախագահի ընտրությունը տեղի է ունենալու ապրիլի 8-ին։
Լրահոս
0