00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թումանյանի բացահայտված և չբացահայտված կյանքը. թոռնուհին պատմում է մեծն բանաստեղծի մասին

© Photo : provided by Hakob AsatryanԻրմա Սաֆրազբեկյան
Իրմա Սաֆրազբեկյան - Sputnik Արմենիա, 1920, 19.02.2024
Բաժանորդագրվել
Հովհաննես Թումանյանի թոռնուհին հետաքրքիր մանրամասներ է պատմել իր պապի կյանքից` ինչն է կարևորել կյանքում, ինչին է շատ ուշադրություն դարձել ու ինչ կանխատեսումներ է արել։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Հոգատար, ուշադիր, կրթությունը կարևորող, կանխատեսումներ անելու շնորհ ունեցող. ահա այսպես է բնութագրում հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանին նրա թոռներից մեկը` թումանյանագետ Իրմա Սաֆրազբեկյանը։
Թումանյանը 10 երեխա է ունեցել` Մուշեղը, Արեգը, Համլիկը, Արտավազդը, Աշխենը, Նվարդը, Արփենիկը, Անուշը, Սեդան, Թամարը, բայց զավակների հարցում կյանքն անողոք է եղել նրա նկատմամբ` տղաների մի մասին աքսորել են Սիբիր ու սպանել, կամ Պոլսում են սպանել։ 10 զավակից նա ունեցել է 7 թոռ։
Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ը, 2009 թվականից Հայաստանում վերածվել է գիրք նվիրելու տոնի, ինչի շրջանակում Sputnik Արմենիան զրուցել է Իրմա Սաֆրազբեկյանի հետ։ Նրա մայրը` Սեդան, մշտապես պատմել է Թումանյանի մեծ գրադարանի մասին, որտեղ 8150 անուն գիրք է եղել։
«Մեր տանը շատ ընդունված էր միմյանց գրքեր նվիրել, փոխանցել։ Թումանյանը մշտապես սովորեցնում էր երեխաներին, թե որքան կարևոր է գիրք սիրելը, ունենալը, բաժանելը»,– պատմում է Իրմա Սաֆրազբեկյանը։
Հայտնի է` Թումանյանը շատ է սիրել իր երեխաներին, հոգատար և ուշադիր եղել նրանց նկատմամբ, ու գրած հեքիաթները միշտ առաջինը նրանց համար է կարդացել։ Թումանյանն իր պատմությունները վերցրել է իրական կյանքից, իր շրջապատից ու համագյուղացիների պատմություններից։ Թումանյանների գերդաստանի անդամներից մեր օրերում մնացել են 28–ը, իսկ Հովհաննես Թումանյանի ժառանգ առհասարակ չկա։
Թոռնուհին շեշտեց նաև` Թումանյանը մշտապես կարևորել է ուսումը, ձգտել է ավելի ու ավելի զարգանալ, շատ գիտելիքներ ձեռք բերել։ Միևնույն ժամանակ նա հետևողական է եղել, որպեսզի իր երեխաներն անպայման ուսում ստանան։ Իրմա Սաֆրազբեկյանը նշեց` Թումանյանի գրածներից ամենահոգեհարազատն իր համար պապի հոդվածներն են, քանի որ դրանցով հնարավոր է լավ ճանաչել նրան։
Որն էր Հովհաննես Թումանյանի ամենամեծ «թերությունը». այսօր գրողի 155-ամյակն է
«Իրական Թումանյանը հենց այդ հոդվածներում է։ Դրանք պետք է կարդալ, որպեսզի իմանանք, թե մեր ժողովուրդն ինչ է արել, ինչպես է փոխվել»,– վստահեցրեց թոռնուհին։
1908 թվականին, Թումանյանի ձերբակալությունից հետո, երբ նրա գրքերն ու ձեռագրերը լցրել էին պարկերի մեջ ու տարել, բանաստեղծը շատ է սրտնեղել, մասնավորապես «Հազարան Բլբուլ» հեքիաթի համար, որն ավարտին չէր հասցրել։ Իրմա Սաֆրազբեկյանի կարծիքով`մինչ օրս էլ Թբիլիսիում ինչ–որ մի տեղ են այդ գրքերը, գուցե արխիվներում։
Հայ մեծանուն բանաստեղծի թոռնուհին նաև խոսեց Թումանյանների հեռատեսության, կանխատեսումների շնորհի մասին։ Շեշտեց` այդ շնորհը եղել է Թումանյանի մոր` Սոնայի մոտ։
«Սոնան կյանքը սիրող կին էր և իսկապես կանխազգացումներ ունենում էր։ Երեխաներից էլ ամենաշատը հենց Հովհաննեսին էր առանձնացնում։ 1908 թվականին Սոնան գնացել էր Թիֆլիս ու ասել, որ տեսնում է` Հովհաննեսին են տանում իր ճուտի հետ։ Փաստորեն դա իրականացավ` Թումանյանին և իր որդուն` Մուշեղին, աքսորեցին։ Եղել է նաև դեպք, երբ Սոնան չի ցանկացել, որպեսզի Հովհաննեսը գնա Պոլիս, քանի որ նա արդեն հիվանդ էր, անընդհատ ասել է` ծով դուրս գալը լավ բան չէ, սակայն Թումանյանը չի լսել, որովհետև ցանկացել է ժողովրդին օգնել»,– ասաց Իրմա Սաֆրազբեկյանը։
Ըստ նրա՝ գրողի հոդվածներում արտացոլված է այն, թե ինչպես է վերջինս կանխատեսել Հայաստանը, այնտեղ նաև նախատել է մարդկանց, որոնք «իրար տակ են փորում»։ Վստահ է` Թումանյանը կանխատեսել է Հայաստանի ներկայիս իրավիճակն ու այսօրվա իրականությունը։ Մեծն բանաստեղծը միշտ ասել և գրել է` պետք է տարբերել ժողովրդին ամբոխից։
Թումանյանի կյանքի վերաբերյալ քիչ հայտնի փաստերից է նաև այն, որ մեծանուն բանաստեղծն իր կնոջ և երկու դստեր` Աշխենի և Թամարի հետ, երկար տարիներ ապրել է Երևանում մի տանը, որն այժմ նրա թանգարանն է։ Իրմա Սաֆրազբեկյանը նաև շեշտեց` քչերը գիտեն նաև Մոսկովյան–Տերյան խաչմերուկում կանգնեցված 2 կնոջ արձանի պատմությունը։ Այդ կանայք փրկել են Թումանյանի 600 էջանոց և 28 կգ–անոց ձեռագիրը, որն այսօր Մատենադարանում է։
Բանաստեղծի թոռնուհին խնդրեց` շատ կարդալ Թումանյան ու մեծանուն բանաստեղծի գրվածքով էլ ավարտեց իր խոսքը.
Ախ, երանի` ով մարդ կգա,
Ու մարդ կերթա անարատ (Թմբկաբերդի առումը)։
Լրահոս
0