00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարևոր է մեր երկրների ավանդույթներն ապագա սերունդներին փոխանցելը. ՀՀ–ում ՌԴ դեսպան

© Sputnik / Asatur YesayantsՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Sputnik Արմենիայում
ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 20.02.2024
ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կոպիրկինը նաև նշեց, որ իրեն` որպես դեսպանի համար կարևոր է այն, որ նման նախաձեռնությունները ամրապնդում են երկու երկրների հարաբերությունները:
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Ռուսական կողմը գոհ է ՀՀ Գեղարքունիքի մարզում գործող ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնի աշխատանքից: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է աշխատանքային այցով մարզում գտնվող ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Այս կենտրոնը դարձել է երեխաների համար գրավիչ վայր։ Մենք շատ գոհ ենք, նրանց այստեղ հետաքրքիր է, ուսանելի է. այն, ինչով նրանք այստեղ զբաղվում են, նպաստելու է նրանց հետագա հաջողությունների հասնելուն»,– նշել է Կոպիրկինը։
Նա ընդգծել է, որ նման նախաձեռնությունները ամրապնդում են երկու երկրների հարաբերությունները:
«Մեր 2 երկրների ավանդական, դարավոր շփումներն առաջին հերթին շփումներ են մարդկանց միջև, և այդ ավանդույթները շատ արժեքավոր ու խորն են։ Դա կարևոր է մեր ժողովուրդների, երկրների ճակատագրերի համար»,– ասել է դեսպանը։
Ըստ նրա` հենց դրանք պետք է փոխանցվեն երիտասարդ սերնդին։
Գավառ կատարած այցի շրջանակներում Կոպիրկինը հանդիպել է նաև Գեղարքունիքի փոխմարզպետ Վահան Զարոյանի հետ:
© Photo : Русский дом в ЕреванеԳավառ կատարած այցի շրջանակներում Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Գեղարքունիքի փոխմարզպետ Վահան Զարոյանի հետ
Чрезвычайный и полномочный посол России Сергей Копырки встретился с заместителем губернатора Гегаркуникской области Вааном Зарояном (20 февраля 2024). Гавар - Sputnik Արմենիա, 1920, 20.02.2024
Գավառ կատարած այցի շրջանակներում Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Գեղարքունիքի փոխմարզպետ Վահան Զարոյանի հետ
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ–ում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը և Մոսկվայի տան գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը:
Հանդիպմանը քննարկվել է ռուս–հայկական հումանիտար և տարածաշրջանային համագործակցության հիմնական ուղղությունները, մասնավորապես կրթության ոլորտում փոխգործակցությանը ՌԴ մարզերի և Գեղարքունիքի մարզի միջև:
Առանձին անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց խնդիրների լուծմանը։ 2023 թվականի հոկտեմբերին ռուսական մարդասիրական առաքելության հետ համատեղ աջակցություն է ցուցաբերվել Գեղարքունիքի մարզի 9 բնակավայրերի 260 ընտանիքի։ Առաքվել է առաջին անհրաժեշտության պարագաներով 1000 փաթեթ։
Ընդհանուր առմամբ մարզը Լեռնային Ղարաբաղից ընդունել է 6 հազար 800 մարդ։ Մոտ ժամանակներս ՀՀ կառավարությունը կսկսի նրանց համար բնակելի համալիրի կառուցումը։
Հիշեցնենք, որ մարզում ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնը ստեղծվել է «Միր» հիմնադրամի և ՌԴ «Հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի» աջակցությամբ։ Այնտեղ երեխաները կարողանում են ուսումնասիրել ռուսաց լեզուն, մշակույթը և հայ–ռուսական բարեկամության պատմությունը:
Լրահոս
0