https://arm.sputniknews.ru/20240220/krakel-en-nvor-nvorqi-taghapetarani-ughghutjamb-72475033.html
Կրակել են Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ
Կրակել են Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ
Sputnik Արմենիա
Պատուհանների վրա կրակոցի հետքեր են հայտնաբերվել։ 20.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-20T11:21+0400
2024-02-20T11:21+0400
2024-02-20T11:23+0400
հայաստան
երևան
կրակոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0d/38643064_0:41:1600:942_1920x0_80_0_0_2b2dc1c90035c842df952433c7949cce.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Անհայտ անձը կամ անձինք կրակել են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժինը կրակոցների մասին տեղեկությունները ստացել է ժամը 09:00-ի սահմաններում։Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ թաղապետարանի շենքի 2-րդ հարկի պատուհանների վրա կա կրակոցի մոտ 7 հետք:Ըստ կայքի` իրավապահներն անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկում դեպքի հանգամանքները պարզելու, կրակողի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:Ոստիկանները թաղապետարանի բակում հայտնաբերել են նաև «Nissan» մակնիշի ավտոմեքենա, որի հետևի ապակու վրա նույնպես կրակոցի հետք կա:Հայտնի է` ով է տուժել Գորիսում հնչած կրակոցներից. մանրամասներ
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0d/38643064_176:0:1600:1068_1920x0_80_0_0_65ec835314d602f643827316225ecf00.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, երևան, կրակոց
Կրակել են Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ
11:21 20.02.2024 (Թարմացված է: 11:23 20.02.2024) Պատուհանների վրա կրակոցի հետքեր են հայտնաբերվել։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Անհայտ անձը կամ անձինք կրակել են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժինը կրակոցների մասին տեղեկությունները ստացել է ժամը 09:00-ի սահմաններում։
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ թաղապետարանի շենքի 2-րդ հարկի պատուհանների վրա կա կրակոցի մոտ 7 հետք:
Ըստ կայքի` իրավապահներն անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկում դեպքի հանգամանքները պարզելու, կրակողի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանները թաղապետարանի բակում հայտնաբերել են նաև «Nissan» մակնիշի ավտոմեքենա, որի հետևի ապակու վրա նույնպես կրակոցի հետք կա: