https://arm.sputniknews.ru/20240220/ukrainaji-veraberjal-hamadzajnagiry-petq-er-knqel-der-mek-tari-araj-mask-72474444.html
Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիրը պետք էր կնքել դեռ մեկ տարի առաջ. Մասկ
Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիրը պետք էր կնքել դեռ մեկ տարի առաջ. Մասկ
Sputnik Արմենիա
Ամերիկացի միլիարդատերը մեկնաբանել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ 20.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-20T10:47+0400
2024-02-20T10:47+0400
2024-02-20T11:05+0400
ուկրաինա
ռուսաստան
իլոն մասկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1b/41378750_0:1:1600:901_1920x0_80_0_0_46609bcfe3b7b160e62447c74b5b9145.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ Ուկրաինայի դիրքերն օրեցօր թուլանում են, խաղաղության համաձայնագիրը պետք է կնքվեր մեկ տարի առաջ, դա թույլ կտար հազարավոր կյանքեր փրկել:Մասկն արձագանքել է X սոցցանցում հրապարակված գրառմանը, թե եկել է հրադադարի և Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև խաղաղության բանակցություններ սկսելու ժամանակը: Հաղորդագրության մեջ նշվում էր, որ Ուկրաինան պարտվել է պատերազմում և դա ոչինչ չի փոխի, քանի որ Կիևը բավարար թվով մարդիկ չունի հաղթելու համար: Գրառման մեջ նաև ասվում էր, որ 60 միլիարդ դոլարը չի փոխի իրականությունը, և Ռուսաստանը կպահպանի Ղրիմը և Արևելյան Ուկրաինայի մի մասը:Նշենք, որ Սպիտակ տունը ԱՄՆ Կոնգրեսի անդամներին կոչ է անում շտապ հաստատել այն օրինագիծը, որով ավելի քան 60 միլիարդ դոլար կհատկացվի օտարերկրյա դաշնակիցների, այդ թվում՝ Ուկրաինայի համար օգնությունը վերականգնելու համարՀիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ե՞րբ կավարտվի ռազմական հատուկ գործողությունը. Սերգեյ Շոյգուն ժամկետ է նշել
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1b/41378750_101:0:1529:1071_1920x0_80_0_0_b84a0945432076c27363a608ad39a971.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, իլոն մասկ
ուկրաինա, ռուսաստան, իլոն մասկ
Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիրը պետք էր կնքել դեռ մեկ տարի առաջ. Մասկ
10:47 20.02.2024 (Թարմացված է: 11:05 20.02.2024) Ամերիկացի միլիարդատերը մեկնաբանել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Ամերիկացի գործարար
Իլոն Մասկը հայտարարել է, որ Ուկրաինայի դիրքերն օրեցօր թուլանում են, խաղաղության համաձայնագիրը պետք է կնքվեր մեկ տարի առաջ, դա թույլ կտար հազարավոր կյանքեր փրկել:
Մասկն արձագանքել է X սոցցանցում հրապարակված գրառմանը, թե եկել է հրադադարի և Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև խաղաղության բանակցություններ սկսելու ժամանակը: Հաղորդագրության մեջ նշվում էր, որ Ուկրաինան պարտվել է պատերազմում և դա ոչինչ չի փոխի, քանի որ Կիևը բավարար թվով մարդիկ չունի հաղթելու համար: Գրառման մեջ նաև ասվում էր, որ 60 միլիարդ դոլարը չի փոխի իրականությունը, և Ռուսաստանը կպահպանի Ղրիմը և Արևելյան Ուկրաինայի մի մասը:
«Այո՛։ Հարցը միայն այն է, թե քանի մարդ կզոհվի, մինչև այս իրողությունը կընդունվի։ Խաղաղության համաձայնագիրը պետք է կնքվեր դեռ մեկ տարի առաջ։ Այդ ժամանակից ի վեր հազարավոր տղաներ են զոհվել ոչնչի համար, իսկ Ուկրաինայի դիրքերն օրեցօր թուլանում են», - գրել է Մասկը։
Նշենք, որ Սպիտակ տունը ԱՄՆ Կոնգրեսի անդամներին կոչ է անում շտապ հաստատել այն օրինագիծը, որով ավելի քան 60 միլիարդ դոլար կհատկացվի օտարերկրյա դաշնակիցների, այդ թվում՝ Ուկրաինայի համար օգնությունը վերականգնելու համար
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։