00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ն Ուկրաինային հաղթելուց հետո կվերականգնի իր դիրքերը Հարավային Կովկասում. քաղաքագետ

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանի և Ռուսաստանի դրոշները
Հայաստանի և Ռուսաստանի դրոշները - Sputnik Արմենիա, 1920, 21.02.2024
Հայաստանի և Ռուսաստանի դրոշները
Բաժանորդագրվել
Փորձագետի խոսքով` ՌԴ–ում հավատ չունեն ՀՀ–իշխանությունների հանդեպ և տարածաշրջանում իրենց քաղաքականությունը դասավորում են այնպես, որ ՀՀ–ն այլևս վստահելի դաշնակից չէ։
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություններում հաղթելուց հետո կվերականգնի դիրքերը Հարավային Կովկասում, և Մոսկվայի այսօրվա պասիվությունը բացառապես ժամանակավոր բնույթ ունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը։
© Sputnik / Aram NersesyanՀայկ Խալաթյան
Айк Халатян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 21.02.2024
Հայկ Խալաթյան
Փորձագետը կարծում է, որ Արևմուտքը խնդիր է դրել դուրս մղել ՌԴ–ին տարածաշրջանից, և ԱՄՆ–ն ու ԵՄ–ն այդ նպատակին հասնելու համար գործիք են դարձրել ՀՀ իշխանություններին։ Վերջիններս ամբողջությամբ վերանայում են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները։ Դա է ներկայիս լարվածության սկզբնապատճառը։ Հատկանշական է, որ դրա հետ մեկտեղ իշխանությունները ցանկանում են պահպանել տնտեսական փոխգործակցության ներկայիս բարձր տեմպերը` գիտակցելով, թե որքան շահավետ են Հայաստանի համար տնտեսական այդ հարաբերությունները։ Սակայն Խալաթյանը կասկածում է, որ քաղաքական փոխգործակցության զրոյական մակարդակի պարագայում Երևանին կհաջողվի պահպանել տնտեսական սերտ համագործակցությունը։ Եվ ռուսական պաշտոնական դեմքերն այդ մասին մի քանի անգամ խոսել են։
«Իհարկե, ռուսական կողմը հասկանում է, որ խնդիր կա անվտանգության ոլորտում։ Բայց այլ հարց է, թե որոնք են նման իրավիճակի պատճառները։ Ռուսաստանը կարծում է, որ հենց ՀՀ ղեկավարության գործողություններն են հանգեցրել այնպիսի պայմանների, որ Հայաստանին օգնություն ցուցաբերելը դարձել է կա՛մ անհնար, կա՛մ դժվար։ Բնականաբար, Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձությունները նկատելիորեն սահմանափակել են ՌԴ–ի` Հարավային Կովկասում ընթացող գործընթացների վրա ազդելու հնարավորությունները, և այդ մասին բազմիցս խոսվել է։ Սակայն բուն խնդիրը ՀՀ իշխանությունների նկատմամբ վստահության պակասն է։ Եվ Ռուսաստանը տարածաշրջանում իր քաղաքականությունը դասավորում է այնպես, որ ՀՀ–ն այլևս վստահելի դաշնակից չէ», – ասում է մեր զրուցակիցը։
ՌԴ պաշտոնական այրերը առավել հաճախ են սկսել խոսել այն մասին, որ Հայաստանը գործիք է դարձել Արևմուտքի ձեռքերում Ռուսաստանի դեմ, Հայաստանն ուզում է դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից։ Եվ Մոսկվայում հաճախ են խոսում այնպիսի սցենարի մասին, որ Հայաստանն իր սխալների պատճառով միայնակ կմնա Թուրքիայի և Ադրբեջանի դեմ, իսկ Արևմուտքը, ի հեճուկս սպասումների, օգնության չի հասնի։
Խալաթյանը չի կարողանում խելամիտ բացատրություն գտնել, թե ինչու է ՀՀ իշխանությունն անվերապահորեն վստահում Արևմուտքին, երբ նույն ԱՄՆ–ն Ուկրաինային օգնելու հարցը դարձրել է ներքաղաքական վեճերի առարկա։ Դատելով ամենից` Երևանում ղեկավարվում են ոչ թե սեփական ազգային շահերով, այլ դրսից ստացվող հրահանգներով։ Կամ սխալմամբ կարծում են, որ որքան կոշտ է հակառուսական հռետորաբանությունը, այնքան Հայաստանն ավելի մեծ օգնություն կստանա Արևմուտքից։ Սակայն ՀՀ ղեկավարությունը մոռանում է, որ այդ Արևմուտքը սեփական շահերն ունի Ադրբեջանի հետ։
ՀԱՊԿ–ը միտված է զարգացնել ՀՀ–ի հետ հարաբերությունները. գլխավոր քարտուղար
«Այժմ նորաձև է դարձել խոսել, թե Ֆրանսիան նոր ռազմավարական դաշնակիցն է, որ նա օգնության կգա, թույլ չի տա, որ Հայաստանի դեմ ագրեսիա լինի։ Ուզում եմ հարցնել` իսկ ո՞վ էր 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Փաշինյանի, Միշելի և Ալիևի հետ մի սեղանի շուրջ նստած, երբ ստորագրվում էր Պրահայի հռչակագիրը, որը ԼՂ–ն ճանաչում էր Ադրբեջանի կազմում։ Մի՞թե Մակրոնը չէր։ Ես Ֆրանսիայի հետ հարաբերությունները խզելու կողմնակից չեմ, բայց չի կարելի այդ հարաբերությունները հակադրել մյուս երկրների հետ կապերին, առավել ևս` դաշնակիցների», – ասում է Խալաթյանը։
ՀՀ ղեկավարության վարքը կրկնակի տարօրինակ է և ռիսկային` հաշվի առնելով ԱՄՆ–ում ընթացող քաղաքական գործընթացները։ Փորձագետի խոսքով` եթե իշխանության գա Հանրապետական կուսակցությունը, իսկ դրա հավանականությունը շատ մեծ է, Հարավային Կովկասը դուրս կմնա Վաշինգտոնի արտաքին քաղաքականության տեսադաշտից, Թուրքիայի դերն էլ ԱՄՆ վարչակազմի համար էապես կավելանա։ Հանրապետականները շահագրգռված կլինեն, որ Անկարան ուժեղանա` որպես հակակշիռ Մոսկվային և Թեհրանին Մեծ Մերձավոր Արևելքում։ Իհարկե, Էրդողանը Արևմուտքի համար խնդրահարույց դաշնակից է, բայց, այնուամենայնիվ, դաշնակից է։
Այդուհանդերձ Խալաթյանը չի կարծում, որ Ռուսաստանը դուրս կմնա այս տարածաշրջանի գործընթացներից։ Նույնիսկ եթե ՌԴ–ն հեռանա, փաստ չէ, որ նրա տեղը կզբաղեցնի Արևմուտքը։ Իրանը թույլ չի տա, որ Արևմուտքն ուժեղանա Հարավային Կովկասում։
«Մոսկվայի ներկայիս որոշակի պասիվությունը բացատրվում է նրանով, որ նա հույս ունի Ուկրաինային հաղթելուց հետո վերադարձնել կորսված դիրքերը։ Մեծ հաշվով Ռուսաստանի համար կարևոր չէ` ինչ է խոսում Փաշինյանը կամ Ալիևը։ Նա անձամբ իր խոսքը կասի Ուկրաինային հաղթելուց հետո։ Կարծում եմ, որ Մոսկվան և՛ ժամանակ, և՛ ռազմավարական խորություն ունի տարածաշրջանից մարտավարական հետքաշման համար։ Արևմուտքը դա հասկանում է, և դա է պատճառը, որ ցանկանում է արագ փակել հայ–ադրբեջանական դիմակայության հետ կապված հարցը, որպեսզի, երբ Ռուսաստանը ցանկանա տարածաշրջան վերադառնալ և վերանայել ուժերի ներկայիս դասավորվածությունը, նա վերադառնալու տեղ չունենա», – կարծում է փորձագետը։
Եվ հենց այդ պատճառով է, որ այժմ Ռուսաստանում խիստ բացասաբար են ընկալում Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը, քանի որ վերջիններս փաստորեն նպաստում են Վաշինգտոնի և Բրյուսելի ծրագրերին ու մտահղացումներին։
Իշխանությունները շատ վտանգավոր ճանապարհ են բռնել. փորձագետները` Փաշինյանի խոսքերի մասին
Լրահոս
0