00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Իրավիճակը Կիրանցում
Բագրատ Սրբազանին ու պատգամավոր Գառնիկ Դանիելյանին ոստիկաններն արգելում են մտնել Կիրանց
13:47
1 ր
Արծվիկ Մինասյան
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիվանագետներին փակ հանդիպման են հրավիրում․ Մինասյան
13:49
2 ր
Իրավիճակը Կիրանցում
Բագրատ Սրբազանին ու պատգամավոր Գառնիկ Դանիելյանին ոստիկաններն արգելում են մտնել Կիրանց
13:51
1 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:53
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միսաք Մանուշյան. «Մեռնում եմ, երբ հաղթանակին մնում է ընդամենը մեկ քայլ»

© Photo : official site of the Prime Minister of RAՄիսաք Մանուշյանի վերահուղարկավորության հանդիսավոր արարողությունը
Միսաք Մանուշյանի վերահուղարկավորության հանդիսավոր արարողությունը - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2024
Բաժանորդագրվել
«Մահվան պահին հայտարարում եմ, որ չունեմ ոչ մի ատելություն գերմանացի ժողովրդի կամ որևէ ուրիշի նկատմամբ». կնոջը հասցեագրված վերջին նամակում գրել է Ֆրանսիական դիմադրության շարժման ամենահայտնի մասնակիցներից մեկը՝ Միսաք Մանուշյանը։
80 տարի առաջ ֆաշիստները 21 զինակիցների հետ գնդակահարեցին նրան Փարիզի արվարձաններից մեկում գտնվող ամրոցում։ Այսուհետ նրա աճյունը կհանգչի Փարիզի պանթեոնում։ Կարելի է միայն պատկերացնել, թե ինչպես է վերահուղարկավորման արարողությունն ընկալել Իլհամ Ալիևը, որը մոտ երկու ամիս առաջ հայտարարել էր. «Ֆրանսիայում ուզում են հայերից ավելի հայ լինել»։
Դժվար չէ նաև պատկերացնել, թե ինչպես է Մանուշյանի և նրա խմբի գործունեությունը գնահատում Ադրբեջանի ղեկավարությունը, որը նույնիսկ Բաքվի մեկուսարաններում պահվող Արցախի նախկին ղեկավարներին է ահաբեկիչներ անվանում։ Միսաք Մանուշյանին և նրա համախոհներին էլ նացիստներն էին ներկայացնում որպես ահաբեկիչներ։ Խմբի անդամներին գնդակահարելուց մոտ մեկ ամիս անց 15 հազար օրինակ տպաքանակով տպագրվեց տխրահռչակ «Կարմիր պաստառը», որը պատկերում էր Մանուշյանին և նրա ընկերներին։ Խմբի ղեկավարի գործունեությունը թվերով էր ներկայացվել. «56 հարձակում, 150 սպանված և 800 վիրավոր»։
Միսաք Մանուշյան. «Մեռնում եմ, երբ հաղթանակին մնում է ընդամենը մեկ քայլ»
Ավելին, նացիստները հատուկ շեշտում էին Մանուշյանի ջոկատի անդամների ազգությունը՝ անթաքույց ակնարկելով. «Օրինապաշտ ֆրանսիացինե′ր, տեսե′ք, թե ովքեր էին ձեր երկրում խժդժություններ հրահրում. օտարազգիները, որոնք բացարձակապես ոչ մի կապ չունեն ձեր հայրենիքի հետ, որոնց սիրտը չէր ցավում Ֆրանսիայի համար, և որոնց միակ նպատակն էր՝ խարխլել այն կարգ ու կանոնը, որը մենք՝ գերմանացիներս, հաստատել ենք ձեր հայրենիքում»։ Իսկապես, Միսակ Մանուշյանի ջոկատը ինտերնացիոնալ էր, նրա կազմում ընդգրկված էին 8 լեհ, 5 իտալացի, 3 հունգարացի, 2 հայ, 3 ֆրանսիացի և 11 հրեա։ Ինչն էր նրանց միավորո՞ւմ։ Ատելությունը բռնության նկատմամբ՝ լիներ դա Օսմանյան Թուրքիայում, Մուսոլինիի Իտալիայում, թե օկուպացված Ֆրանսիայում։
Շատ կուզեի մի օր հանդիպել Հարրի Փոթերին և ներողություն խնդրել նրանից. Ջոան Ռոուլինգ
Ի դեպ, պատմաբանները փաստում են, որ իրականում Դիմադրության շարժումը, որի մասին այդքան շատ է խոսվել, շատ մեծ վերապահումներով կարելի է համազգային անվանել։ Եվ դա հասկանալի է։ Ինչպես նշում է արևմտյան լրատվամիջոցներից մեկը՝ մինչ տարբեր ռազմաճակատներում կատաղի մարտեր էին ընթանում, հազարավոր մարդիկ էին զոհվում, Փարիզում կյանքը բնականոն հունով էր ընթանում. աշխատում էին բոլոր սրճարանները, ռեստորանները, խանութները, նույնիսկ հասարակաց տները, որոնցից մեկում Մանուշյանի խումբը ցանկանում էր պայթյուն իրականացնել՝ գերմանացի բարձրաստիճան զինվորականներին ֆիզիկապես ոչնչացնելու նպատակով։ Սակայն վերջին պահին գերակայեց «կանայք են տուժելու» փաստարկը։
Մեկնաբանները փաստում են՝ Մանուշյանի խումբը գործում էր չափազանց ծանր պայմաններում, քանզի օկուպանտների դեմ ուղղված գործողություններն ամենևին հավանության չէին արժանանում Ֆրանսիայի կոլաբորացիոնիստական իշխանությունների կողմից։
Իրականությունն այն է,- գրել է «Նյու Յորք թայմսը»,- որ գեստապոյականներն անհնազանդներին կտտանքների էին ենթարկում հենց Փարիզի ոստիկանական բաժանմունքների նկուղներում, ֆրանսիացի իրավապահների ներկայությամբ։ Իսկ երբ մայրաքաղաքի փողոցներով բեռնատարներ էին անցնում, որոնք հրեաներին տանում էին համակենտրոնացման ճամբարները, անցորդները միայն մի պահ կանգ էին առնում, իսկ հետո շարունակում ճանապարհը։
Այո′, այսպիսին էր Ֆրանսիան, երբ այնտեղ հաստատվել էր «Վիշիի ռեժիմը»։ Երևի գիտեք, որ Վիշին այն քաղաքն է, որտեղ գտնվում էր Անրի Պետենի կառավարությունը, որը սերտորեն համագործակցում էր ֆաշիստների հետ։ Սկզբում այդ կառավարության վերահսկողության տակ էր Ֆրանսիայի տարածքի մեկ երրորդը, այսպես կոչված, «չօկուպացված գոտին» երկրի հարավում։ Բայց 1942 թվականի աշնանը Պետենի կառավարության համաձայնությամբ այդ տարածքն էլ գրավեցին գերմանաիտալական զորքերը։ Պատմաբանները փաստում են՝ ահա, այսպես է լինում, երբ որևէ պետության իշխանությունները դիմադրություն ցույց տալու փոխարեն շարունակ տարածքային զիջումներ են անում՝ թույլ տալով, որ հակառակորդը կամաց-կամաց օկուպացնի ողջ երկիրը։
Իհարկե, «Վիշիի ռեժիմն» ի վերջո տապալվեց, իսկ Ֆրանսիան ազատագրվեց։ Եվ դրանում իրենց ավանդն ունեն հարյուրավոր հայրենասերներ, որոնք իշխանությունների կամքին հակառակ ակտիվորեն մասնակցեցին Դիմադրության շարժմանը՝ չխնայելով իրենց կյանքը։ «Ազատագրական բանակին ես միացել եմ իբրև կամավոր և այժմ մեռնում եմ հաղթանակին ու նպատակներիս մեկ քայլ չհասած». այս տողերը նույնպես Միսաք Մանուշյանի վերջին նամակից են։ Շաբաթներ անց Ֆրանսիան ազատագրված էր։
Իլհամ Ալիև - Sputnik Արմենիա, 1920, 06.02.2024
Կարո՞ղ ենք գոնե ինչ-որ կերպ խոչընդոտել Իլհամ Ալիևի նպատակի կենսագործումը
Լրահոս
0