https://arm.sputniknews.ru/20240222/vstah-em-gvortsvoghutjunner-klinen-grigvorjany-hhi-kvoghmic-hetakhuzvvogh-adrbejancu-masin-72586841.html
«Վստահ եմ` գործողություններ կլինեն». Գրիգորյանը` ՀՀ–ի կողմից հետախուզվող ադրբեջանցու մասին
«Վստահ եմ` գործողություններ կլինեն». Գրիգորյանը` ՀՀ–ի կողմից հետախուզվող ադրբեջանցու մասին
Sputnik Արմենիա
ՀՀ փոխվարչապետի խոսքով` հարցի շուրջ կոլեգիալ քննարկում պետք է լինի։ 22.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-22T15:48+0400
2024-02-22T15:48+0400
2024-02-22T15:50+0400
հայաստան
ադրբեջան
մհեր գրիգորյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0f/70101351_0:85:1600:985_1920x0_80_0_0_494fb6fc861b29b1bac20f9c139aa6fd.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահ է, որ Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալլիի ազատ արձակման հետ կապված գործողություններ կլինեն Հայաստանի կողմից։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։Զեյնալլին փետրվարի 21-ին տեսանյութ էր հրապարակել սոցցանցերում և հայտնել, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում իրեն ձերբակալել և տարել են ոստիկանության բաժանմունք։ Նա նաև նշել էր` ՌԴ իրավապահներն իրեն հայտնել են, որ Հայաստանն է իր նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել ու կարող է Հայաստանին փոխանցվել։ Ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի ուշ հայտնեցին, որ նա ազատ է արձակվել և շուտով կտեղափոխվի Բաքու։Լրագրողները հետաքրքվեցին` արդյոք բողոքի նոտա կուղղվի՞ Ռուսաստանին։ Փոխվարչապետը խորհուրդ տվեց առաջ չընկնել։«Երբ կլինի պաշտոնական արձագանքը, այդ ժամանակ էլ կխոսենք»,– հավելեց նա:Հիշեցնենք` ըստ ՀՀ ՆԳՆ-ի` Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցու նկատմամբ սպանության մեղադրանքով կա հայտարարված միջպետական հետախուզում։ Տեղեկություններ կան, որ նա կասկածվում է Արցախի Հանրապետությունում 44-օրյա պատերազմի ժամանակ ծեր մարդուն գլխատելու մեջ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0f/70101351_89:0:1513:1068_1920x0_80_0_0_caf9718b36fcfaff292bc44752aa3325.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, մհեր գրիգորյան
հայաստան, ադրբեջան, մհեր գրիգորյան
«Վստահ եմ` գործողություններ կլինեն». Գրիգորյանը` ՀՀ–ի կողմից հետախուզվող ադրբեջանցու մասին
15:48 22.02.2024 (Թարմացված է: 15:50 22.02.2024) ՀՀ փոխվարչապետի խոսքով` հարցի շուրջ կոլեգիալ քննարկում պետք է լինի։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահ է, որ Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալլիի ազատ արձակման հետ կապված գործողություններ կլինեն Հայաստանի կողմից։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
Զեյնալլին փետրվարի 21-ին տեսանյութ էր հրապարակել սոցցանցերում և
հայտնել, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում իրեն ձերբակալել և տարել են ոստիկանության բաժանմունք։ Նա նաև նշել էր` ՌԴ իրավապահներն իրեն հայտնել են, որ Հայաստանն է իր նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել ու կարող է Հայաստանին փոխանցվել։
Ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի ուշ հայտնեցին, որ նա ազատ է արձակվել և շուտով կտեղափոխվի Բաքու։
«Հիմա չեմ ուզում ավելի մանրամասն խոսել, որովհետև այնուամենայնիվ, հարցի հետ կապված նաև կոլեգիալ քննարկում պետք է լինի, նաև մեր իրավապահ մարմինների հետ քննարկում պետք է լինի»,– նշեց նա:
Լրագրողները հետաքրքվեցին` արդյոք բողոքի նոտա կուղղվի՞ Ռուսաստանին։ Փոխվարչապետը խորհուրդ տվեց առաջ չընկնել։
«Երբ կլինի պաշտոնական արձագանքը, այդ ժամանակ էլ կխոսենք»,– հավելեց նա:
Հիշեցնենք` ըստ
ՀՀ ՆԳՆ-ի` Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցու նկատմամբ սպանության մեղադրանքով կա հայտարարված միջպետական հետախուզում։ Տեղեկություններ կան, որ նա կասկածվում է Արցախի Հանրապետությունում 44-օրյա պատերազմի ժամանակ ծեր մարդուն գլխատելու մեջ։