00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հաստոցները չեն վաճառել. Երևանի կենտրոնի մոտակայքում լքված գործարանի պատմությունը

© Sputnik / Aram NersesyanՀաստոցաշինական արտադրական միավորման վարչական շենքը
Հաստոցաշինական արտադրական միավորման վարչական շենքը - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2024
Հաստոցաշինական արտադրական միավորման վարչական շենքը
Բաժանորդագրվել
1990-ականներին Երևանի հաստոցաշինական գործարանի սարքավորումները չեն վաճառել, և այն, թեև դժվարությամբ, բայց աշխատել է մինչև 2012 թվականը։ Բայց նույնիսկ դրանից հետո կարևորագույն հաստոցները որպես մետաղի ջարդոն չեն վաճառել, այլ թողել են կողպված արտադրամասերում։
Ո՞վ էր ավելի ուրախ ապրում՝ խորհրդային բանվո՞րը, թե՞ ժամանակակից առևտրականը։ Միանգամից պատասխանելը հեշտ չէ։ Նախ կարելի է անցնել «Սուրմալու» և «Փեթակ» տոնավաճառների փոքրիկ կրպակներով, որտեղ առևտրականները ստիպված են նստել առավոտից երեկո (շատերը՝ առանց տոների և հանգստյան օրերի): Իսկ եթե այնտեղից անցնեք Արշակունյաց պողոտա՝ դեպի անկյունային շենք, ուշադրություն դարձրեք վերևի հարկի բարձր պատուհաններին։ Այնտեղ` հաստոցաշինական գործարանի վարչական մասում էր գտնվում գործարանային ակումբի սրահը։
«Չեմ ասում, թե խորհրդային տարիներին ամեն ինչ կատարյալ էր։ Բայց ակումբն իսկապես աշխատում էր, և սիրողական անսամբլ կար, ժողովրդական երգեր էին երգում։ Իմ արտադրամասից մի քանի բանվոր հաճախում էին։ Ասեմ ավելին` մեզ մոտ շատ անգամ Նորայր Մնացականյանն է (երգիչ, հայ ժողովրդական և աշուղական երաժշտության կատարող, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ) եկել, ելույթ է ունեցել բանվորների համար։ Այնպես որ համենայնդեպս ակումբի մասին ամեն ինչ ճիշտ է»,- ժպիտով պատմում է գործարանի արտադրամասերից մեկի նախկին պետ Հաբեթը (նա չի ուզում «ինտերնետ ընկնել» և պատրաստ է ամեն ինչ պատմել, բայց առանց լուսանկարվելու և ազգանունը նշելու)։
Խորհրդային տարիներին գործարանը (ամբողջական անվանումը՝ Երևանի Ֆ․ Ձերժինսկու անվան հաստոցաշինական արտադրական միավորում) տարբեր տեսակի խառատային հաստոցներ էր թողարկում, այդ թվում՝ բարձր ճշգրտության և թվային ծրագրային կառավարմամբ։
© Sputnik / Aram NersesyanՀաստոցաշինական արտադրական միավորման վարչական շենքը
Здание администрации Ереванского станкостроительного завода - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2024
Հաստոցաշինական արտադրական միավորման վարչական շենքը
Ինչպես են Հայաստանի բանկերը արհեստական բանականությամբ ծառայություններ առաջարկելու
Միության փլուզումից և Հայաստանի տրանսպորտային շրջափակումից հետո խզվեցին գործարանի կապերը նախկին միութենական հանրապետությունների ձեռնարկությունների հետ, որտեղից պողպատե թիթեղներ էին ստանում հաստոցային կորպուսների համար, ինչպես նաև մի շարք մասեր, այդ թվում՝ էլեկտրոնիկա՝ թվային կառավարման համար, որով գործարանը 80-ականներին սկսել էր վերազինել հաստոցները։ Բացի այդ, ստիպված էին մտածել, թե ինչպես կարելի է նվազեցնել էներգիայի սպառումը արտադրության ընթացքում և ջեռուցել մի քանի մետր բարձրությամբ հսկայական մասնաշենքերը (իսկ ցուրտ ձմեռներից մեկի ժամանակ` արդեն 2000-ականներին, արտադրամասերից մեկի տանիքը ձյան ծանրությունից փլուզվեց):
Այնուամենայնիվ, 90-ականների առաջին կեսին գործարանը շարունակում էր աշխատել, բայց հետո, երբ գործարանի խորհրդային ժամանակների ղեկավարները մահացան, նրանց իրավահաջորդները պայմանավորվեցին նոր բիզնեսմենների հետ, որոնք աչք էին դրել հաստոցների հավաքման և կարգավորման ընդարձակ ավտոմատացված արտադրամասի վրա։ Հիմա այնտեղ գտնվում է «Փեթակ» առևտրի կենտրոնը։
Նոր ներդրող Արմեն Մխիթարյանը գործարանը ձեռք բերեց արդեն առանց այդ արտադրամասի և որոշեց վերսկսել արտադրությունը։ Բայց ժամանակի ընթացքում մրցակցությունն ավելի էր դժվարանում։ Եվրոպայում և Չինաստանում արդյունաբերությունն առաջ էր գնում, այդ թվում այն պատճառով, որ գործարանների հետևում հետազոտական կենտրոններ էին կանգնած, որոնք օգնում էին ավելի արդյունավետ տեխնոլոգիաներ ստեղծել:
Իսկ Հայաստանում գործարաններն ու նախագծային ինստիտուտները փակվում էին մեկը մյուսի հետևից։
Այնուամենայնիվ, Մխիթարյանը (որը գործարանի սեփականատերն է 90-ականներից մինչև այսօր) որոշեց արտադրությունը ջրի երեսին պահել։ Այդ նպատակով նա Հայաստանի համար հազվագյուտ մոտեցում ցուցաբերեց` գործը վստահեց հին կադրերին՝ իր վրա վերցնելով միայն կազմակերպչական հարցերը։
«Սկսեց փնտրել-գտնել այդ մասնագետներին։ Օրինակ` մեր գլխավոր ինժեներին՝ Պապոյանին, համոզեց վերադառնալ Ամերիկայից, և նա տարին մի քանի անգամ գալիս էր, օգնում վերագործարկման հարցում»,-ասում է վարպետ Հաբեթը։
Մխիթարյանը վարպետներին վստահեց նաև այն հարցում, թե որ հաստոցները կարելի է վաճառել, և որոնք են անփոխարինելի արտադրության համար։ Մնացին հաստոցային կորպուսի պողպատը հատող և ճկող խորհրդային հաստոցներն ու ևս մի քանիսը։ Դրանցից մեկ-երկուսը գերմանական ռազմաավար են (գործարանն աշխատել է թե՛ Հայրենական մեծ պատերազմից առաջ, թե՛ դրա ընթացքում)։
© Sputnik / Aram GareginyanՀաստոց
Станок для гибки листового металла в цеху Ереванского станкостроительного завода - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2024
Հաստոց
Նոր խառատային հաստոցները սկսեցին մատակարարվել ոչ միայն Հայաստանի ներսում, այլև Իրան և Ղազախստան։ Գործարանը մի կերպ ձգեց մինչև 2012 թվականը, երբ կատարեց իր վերջին պատվերը: Դրանից հետո գործարանի շենքերի մի մասը տրվեց առևտրի կենտրոններին, իսկ վարչական շենքերի մի մասը վարձակալեցին բանկերն ու ֆինանսական կազմակերպությունները։ Սակայն Մխիթարյանը կարգադրեց չվաճառել հաստոցները։
«Այս տարի կես դար կլինի, ինչ ես գործարանում եմ։ 1974-ին էր, ես նոր էի ավարտել էլեկտրատեխնիկական տեխնիկումը, դրա տեղում հիմա Վերաքննիչ դատարանն է։ Պապոյանի հետ կապ չունեմ, իսկ գլխավոր մեխանիկն ու վարպետներից մի քանիսը իմ տարիքի են, ողջ են, տանը նստած են։ Բայց ես չեմ կարողանում այդպես։ Հենց բազմոցին նստած ես մնում, հիվանդություններ են ի հայտ գալիս»,-ասում է նա։
Հավելենք, որ նախկինում Պոլիտեխնիկական համալսարանի մեքենաշինական ֆակուլտետից այստեղ պրակտիկանտների անխափան հոսք կար։ Հիմա այդ ֆակուլտետում սովորող սակավաթիվ ուսանողները կարող են ուսման ընթացքում գործարանի արտադրամասում գտնվող հաստոց երբեք չտեսնել (էլ չենք խոսում դրա վրա ինքնուրույն աշխատելու մասին):
«Էսպես ո՞ւր կհասնենք»,-հարցնում է վարպետ Հաբեթը։
Եվ ամենավատն այն է, որ այդ հարցն այլևս ոչ մեկին չի հետաքրքրում։
Լրահոս
0