00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Փակ հանդիպում
Տավուշի մարզպետը փակ հանդիպում է անցկացրել Կիրանցի բնակիչների հետ
13:08
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քաղաքական ուժերին հրավիրում է հավաքի. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:12
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
«Կանադայում համայնքային միջոցառում է». Բագրատ սրբազանը` ՔՊ–ականների տարածած լուսանկարի մասին
13:17
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանը չի ցանկանում փչացնել Հայաստանի հետ հարաբերությունները. ԵՄՀԿ փոխտնօրեն

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանի ու Ռուսաստանի դրոշները
Հայաստանի ու Ռուսաստանի դրոշները - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2024
Հայաստանի ու Ռուսաստանի դրոշները
Բաժանորդագրվել
Դմիտրի Սուսլովը համոզված է, որ ՌԴ խուսափելու է Հայաստանի վրա տնտեսական ճնշման միջոցներից։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը չի ցանկանում կործանել Հայաստանի հետ հարաբերությունները, բայց կարող է սկսել ՀՀ–ին դիտարկել որպես Արևմուտքի հակառուսական պլացդարմ։ Այս մասին ասաց Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի համաշխարհային տնտեսության և միջազգային քաղաքականության ֆակուլտետի եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը Երևանում անցկացվող «Հայաստանը խաչմերուկում. ՀԱՊԿ, ՆԱՏՕ, թե արտադաշինքային կարգավիճակ» թեմայով միջազգային կլոր սեղանի ժամանակ։
«Ռուսաստանը չի ցանկանում փչացնել հարաբերությունները Հայաստանի հետ` հասկանալով, որ քանդելն ավելի հեշտ է, քան կառուցելը։ Մոսկվան հիմա ազդակներ է ուղարկում այն մասին, որ Հայաստանի ներկայիս քաղաքականությունը չի նպաստում անվտանգությանն ու բարգավաճմանը», – նշեց փորձագետը։
Նրա խոսքով` Մոսկվան հույս ունի, որ որոշակի եզրակացություններ կարվեն, և ձգտում է նվազեցնել ռիսկերը։ Փորձագետը համոզված է նաև, որ ՌԴ–ն խուսափելու է Հայաստանի վրա տնտեսական ճնշման միջոցներից, քանի որ պատժամիջոցային ճնշման պայմաններում ՀՀ–ն եղել և շարունակում է մնալ կարևոր առևտրատնտեսական գործընկեր։
«Այն պահից, երբ ՌԴ–ն սկսի Հայաստանն ընկալել որպես Արևմուտքի հակառուսական պլացդարմ, հետևանքները հանրապետության համար տխուր կլինեն։ Սակայն Հայաստանի ներկայիս քաղաքականության շարունակության արդյունքը կլինի նրա դեմ ուրիշների կողմից ուժի զանգվածային կիրառումը։ Օրինակ` Թուրքիայի, որն արդեն ԼՂ–ում պատերազմել է Հայաստանի հետ», – ասաց Սուսլովը։
Նա կարծում է, որ Հայաստանի անվտանգության հարցում իրավիճակի վատթարացման, իրավիճակի խորացման հետ զուգահեռ հայ հասարակությունը ստիպված կլինի եզրակացություններ անել։
ՌԴ–ն հասկանում է, թե ԱՄՆ-ն և դաշնակիցները ինչ ճնշում են գործադրում Հայաստանի վրա. դեսպան
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ Ռուսաստանը երկկողմ խողովակներով սպառիչ պարզաբանումներ է ակնկալում Հայաստանից, թե ինչ են նշանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Երևանի մասնակցության սառեցման մասին:
Նշենք, որ Հայաստանի իշխանությունը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Հունվարին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանն այլևս որևէ ակնկալիք չունի ՀԱՊԿ–ից, քանի որ համարժեք արձագանք չի ստացել 2022 թվականի սեպտեմբերյան լայնամասշտաբ հարձակումների ժամանակ։ 2023 թվականի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Լրահոս
0