00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օրը 24 ժամ սիրահարված եմ. Ռաֆայել Երանոսյանը՝ հարաբերությունների և գյուղում ապրելու մասին

© Sputnik / Asatur YesayantsՌաֆայել Երանոսյանը Sputnik Արմենիայում
Ռաֆայել Երանոսյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2024
Ռաֆայել Երանոսյանը Sputnik Արմենիայում
Բաժանորդագրվել
Արդեն 20 տարի Ռաֆայել Երանոսյանը խաղում է բեմում, մասնակցում հումորային նախագծերի, մոնոներկայացումներ բեմադրում: Թե ինչ է զգում դերասանը բեմում, երբ սահմանին կրակում են, ինչպես նաև սոցցանցերում առկա բացասականի մասին նա պատմել է Sputnik Արմենիային տված հարցազրույցում։
Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա
Հայտնի դերասան, հումորիստ և շոումեն Ռաֆայել Երանոսյանը, որն ավելի հայտնի է Ռաֆո անունով, ծնվել է Արմավիրի մարզի Լենուղի փոքրիկ գյուղում: Նա խոստովանում է, որ գյուղում անցկացրած մանկությունը կարևոր դեր է խաղացել իր կայացման գործում։

Երկու կարևոր հատկանիշ, որ նա ձեռք է բերել գյուղում

Արժանապատվություն և աշխատասիրություն: Մանկուց ես և ընկերներս ամեն ինչում օգնել ենք իրար. միասին աշխատել ենք մեր դաշտերում, անասուններին պահել, ցախ հավաքել։ Մի խոսքով, առավոտից մինչև ուշ երեկո գործով էինք զբաղված։ Իսկ արդեն ժամը 9-10-ից հետո հագնվում էինք ու մի տեղ գնում։
Մենք 16 տարեկան էինք, բայց մեզ արդեն բավականին մեծ էինք զգում։ Նույնիսկ ծխում էինք, բայց, ծնողներից թաքուն: Դրա համար գյուղից հեռու էինք գնում, իսկ տուն գալու ճանապարհին անուշահոտ խոտաբույսեր էինք ծամում, որ ծխախոտի հոտն անցնի։

Հեյթերների և սոցիալական ցանցերում բացասական մեկնաբանությունների մասին

Կառուցողական քննադատությանը դրական եմ վերաբերվում, բայց որևէ մեկի հասցեին վիրավորանքներ ու հայհոյանքներ չեմ ընդունում։ Հատկապես, երբ դա անում են մարդիկ, որոնք իրականում չգիտեն ո՛չ քեզ, ո՛չ էլ քո արածը։ Ինչ ասես գրում են՝ վիրավորանքներ, անեծքներ... ու հարց է առաջանում` բայց ինչո՞ւ։
Ես մեղավոր չեմ, որ այնպիսի մասնագիտություն ունեմ, որ պետք է մարդկանց ժպիտ պարգևեմ։ Կարծո՞ւմ եք՝ ինձ համար հեշտ է ամեն անգամ քաղաք մտնելիս անցնել Եռաբլուրի մոտով, իսկ հետո բեմ բարձրանալ:
Ես էլ եմ մարդ, դա իմ ցավն էլ է: Բայց իմ մասնագիտությունը մարդկանց ուրախացնելն է, նրանց մի փոքր իրականությունից կտրելը։ Գիտեք` ինչ ենք զգում, երբ սահմանին կրակում են, ու դրանից մեկ ժամ հետո պետք է բեմ բարձրանանք: Հետո էլ գրում են. «Ո՞վ եք դուք: Ի՞նչ եք արել երկրի համար»։ Ես իրականում շատ բաներ եմ արել, պարզապես գրեթե ոչ ոք չգիտի այդ մասին:
Կարծում եմ, որ համացանցում պետք է գրաքննություն լինի։ Ի վերջո, մեծերի գրած վիրավորական մեկնաբանությունները կարդում են նաև երեխաները, և նրանց համար դա օրինակ է դառնում:

Սիրահարվածության և հարաբերությունների մասին

Ես օրը 24 ժամ սիրահարված եմ, օրը 24 ժամ ուշադիր եմ... Կարող եմ մի քանի ժամ չզանգել և չգրել, աշխատանքս է այդպիսին՝ փորձեր, սցենարներ։ Իմ սիրելիները գիտեն, որ ես կլանվում եմ աշխատանքի մեջ: Բայց ում պետք է, տեղյակ եմ պահում, թե որտեղ եմ և ինչով եմ զբաղվում։
Ես ներդաշնակ հարաբերությունների կողմնակից եմ, երբ կես բառից հասկանում եք միմյանց: Ընդ որում, վեճերը, դժգոհությունները, բաժանվելը նորմալ են։ Հարաբերությունները չեն կարող կատարյալ լինել, կյանքը նույնպես կատարյալ չէ: Մեկ–մեկ շատ պահանջկոտ եմ: Ամեն դեպքում հին սերնդի ներկայացուցիչ եմ` ավելի պահպանողական։
Ինձ ավելի շատ ռեալիստ, քան ռոմանտիկ եմ համարում։ Երբ սիրահարված եմ ինչ-որ մեկին, ապրում եմ այդ մարդով, նա մուսաս է դառնում, ինձ դրական լիցքեր է տալիս, լցնում էներգիայով։
Ռաֆայել Երանոսյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում:
Լրահոս
0