https://arm.sputniknews.ru/20240226/khaghaghutjan-pajmanagri-shurj-hhadrbejan-patvirakutjunneri-handipum-klini-bajramvov-72712739.html
Խաղաղության պայմանագրի շուրջ ՀՀ–Ադրբեջան պատվիրակությունների հանդիպում կլինի. Բայրամով
Խաղաղության պայմանագրի շուրջ ՀՀ–Ադրբեջան պատվիրակությունների հանդիպում կլինի. Բայրամով
Sputnik Արմենիա
Ադրբեջանի արտգործնախարարը սպասվող հանդիպման մանրամասները չի հայտնել։ 26.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-26T13:00+0400
2024-02-26T13:00+0400
2024-02-26T15:50+0400
ջեյհուն բայրամով
արտաքին գործերի նախարարություն (ագն)
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/17/66354383_0:0:1598:899_1920x0_80_0_0_e92ad9636b800780f224055a9dcec262.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի բանակցությունների մասին։Այլ մանրամասներ նախարարը չի հայտնել։Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել հայ–ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպում անցկացնել։ Սակայն այն կկայանա միայն երկու երկրների արտգործնախարարների առաջիկայում նախատեսված բանակցություններից հետո։Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։2023–ի հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2024–ի հունվարի 23–ին ասաց, որ Ադրբեջանին են ուղարկել խաղաղության պայմանագրի 7–րդ խմբագրումն ու սպասում են պատասխանի, իսկ փետրվարի 21–ին, արդեն, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի պատասխան տարբերակը։ Խաղաղության պայմանագրում կա համաձայնեցված հոդված. Փաշինյանը` նոր Սահմանադրության մասին
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/17/66354383_183:0:1382:899_1920x0_80_0_0_790bdfdfe762e309fe85a078f9bd9fa5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ջեյհուն բայրամով, արտաքին գործերի նախարարություն (ագն), հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, խաղաղության պայմանագիր
ջեյհուն բայրամով, արտաքին գործերի նախարարություն (ագն), հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, խաղաղության պայմանագիր
Խաղաղության պայմանագրի շուրջ ՀՀ–Ադրբեջան պատվիրակությունների հանդիպում կլինի. Բայրամով
13:00 26.02.2024 (Թարմացված է: 15:50 26.02.2024) Ադրբեջանի արտգործնախարարը սպասվող հանդիպման մանրամասները չի հայտնել։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի բանակցությունների մասին։
«Թեև բանակցություններում որոշակի ընդմիջում է եղել, աշխատանքը խաղաղության պայմանագրի տեքստի վրա շարունակվում էր։ Սակայն Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո որոշվել է վերսկսել գործընթացը։ Առաջիկա օրերին նախատեսվում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ անցկացնել հայկական պատվիրակության հետ», – ասել է Բայրամովը լրագրողներին։
Այլ մանրամասներ նախարարը չի հայտնել։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել հայ–ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպում անցկացնել։ Սակայն այն կկայանա միայն երկու երկրների արտգործնախարարների առաջիկայում նախատեսված բանակցություններից հետո։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
2023–ի հոկտեմբերի 4-ին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2024–ի հունվարի 23–ին ասաց, որ Ադրբեջանին են ուղարկել խաղաղության պայմանագրի 7–րդ խմբագրումն ու սպասում են պատասխանի, իսկ փետրվարի 21–ին, արդեն, ՀՀ ԱԽ քարտուղար
Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի պատասխան տարբերակը։