00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:53
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ ՌԴ սահմանապահները պետք է դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից

© Photo : Fly One«Զվարթնոց» օդանավակայանում
«Զվարթնոց» օդանավակայանում - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2024
Բաժանորդագրվել
Ռուս սահմանապահները ծառայություն են իրականացնում հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին 1992թ. կնքված պայմանագրի համաձայն։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ՌԴ սահմանապահները պետք է դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից։ Այս մասին նա այսօր հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Ես նման քննարկման չեմ մասնակցել, գուցե իրավապահների կամ համապատասխան մարմինների հետ քննարկվել է, ես չեմ մասնակցել, բայց իմ կարծիքով՝ ճիշտ կլինի, որ դուրս գան»,– ասաց նա։

Նա վստահ է, որ Հայաստանը կարող է պաշտպանել իր սահմանները։
«Ես վստահ չեմ , որ իրենք կպաշտպանեն։ Ապացուցվեց մի քանի անգամ արդեն, որ իրենք չպաշտպանեցին։ Էլ չեմ ասում, որ ամեն ինչ արեցին, որ այդ սահմանները շատ ավելի խոցելի լինեն։ Եկան ԼՂ՝ ի՞նչ արեցին, եկան՝ դուրս ուղեկցեցի՞ն, հա՞։ Դա՞ էր պաշտպանելը։ Մի օր էլ գան «Զվարթնոցից» ինձ ու Ձե՞զ ուղեկցեն դուրս»,– ասաց Ալեն Սիմոնյանը։
Անդրադառնալով ՀԱՊԿ–ից դուրս գալ-չգալու հարցին` Ալեն Սիմոնյանն ասաց, որ չմասնակցությունն արդեն իրենից ներկայացնում է սառեցված հարաբերություն։
Մի քանի օրից հանդիպումներ են լինելու. Սիմոնյանը` Երևանի և Բաքվի միջև բանակցության մասին
«Այո, մենք ՀԱՊԿ–ին մի հարց ենք տվել, որը մնացել է անպատասխան` որն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին։ Քանի դեռ էդ հարցի պատասխանը չկա, ՀԱՊԿ–ը ինքնին իրեն անջատել է և չի աշխատում»,–ասաց ԱԺ նախագահը։ Սիմոնյանը պնդեց, որ ՀԱՊԿ–ի այլընտրանքը յուրաքանչյուր հնարավոր միջոցով ՀՀ–ի անվտանգությունն ապահովելն է։
Ռուս սահմանապահները ծառայություն են իրականացնում հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին՝ համաձայն Հայաստանի տարածքում Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին 1992թ.սեպտեմբերի 30-ին Երևանում կնքված միջպետական պայմանագրի: Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչությունը ներառում է չորս սահմանապահ ջոկատ ՝ Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում, ինչպես նաև առանձին անցակետ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:
Լրահոս
0