00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Իրավիճակը Կիրանցում
Բագրատ Սրբազանին ու պատգամավոր Գառնիկ Դանիելյանին ոստիկաններն արգելում են մտնել Կիրանց
13:05
1 ր
Արծվիկ Մինասյան
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիվանագետներին փակ հանդիպման են հրավիրում․ Մինասյան
13:07
2 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամենաշատը վախենում եմ, որ մարդիկ ինձ կմոռանան. Հռիփսիմե Խուրշուդյան

© Sputnik / Aram NersesyanՀռիփսիմե Խուրշուդյան
Հռիփսիմե Խուրշուդյան - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2024
Բաժանորդագրվել
Եվրոպայի չեմպիոն ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է սպորտից հեռանալու, 2024 թ–ի օլիմպիական խաղերի, դոպինգ սկանդալի, ԱԼՄ–ում իր ելույթի, դաջվածք ունենալու վախերի մասին։

Հզոր եմ միայն ծանրամարտում, իսկ առօրյայում փխրուն սրտով կին եմ

1999 թ–ին, երբ Հռիփսիմե Խուրշուդյանը սկսեց զբաղվել ծանրամարտով, այն աղջիկների շրջանում տարածված չէր։ 2 տարի անց՝ 14 տարեկանում, նա դարձավ առաջին հայ աղջիկ ծանորդը, որը մասնակցեց միջազգային մրցաշարի։
Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը նրան Ավստրիա՝ պատանիների Եվրոպայի առաջնություն ուղարկելուց առաջ ասել էր` Հռիփսիմեն կամ մեդալ կբերի, կամ ես գործից դուրս կգամ։ 2001 թ.–ին առաջին իր մրցումից հայ ծանրորդը վերադարձավ բրոնզե մեդալով։
«Փոքր ժամանակ շատ նուրբ էի, ու բոլորը զարմացել էին, որ ընտրել եմ ծանրամարտը։ Չգիտեմ, երևի որ տարածված չէր, յուրահատուկ էր կանանց համար, դա ինձ ստիպեց զբաղվել ծանրամարտով»։
Հռիփսիմեն վստահեցնում է, որ իր ուժը մարզադահլիճից դուրս երբեք չի կիրառել։ Ավելին, միշտ աչքի է ընկել իր փխրուն սրտով։
«Ես ուժեղ եմ միայն ծանրամարտում, իսկ առօրյայում սովորական կին եմ»։

Վերադարձա սպորտ, որ չհիշեն ինձ որպես «դոպինգով» հեռացած մարզիկ

Իր կյանքի ամենամեծ ձախողումը նա համարում է 2016 թվականի «դոպինգ սկանդալը», որի արդյունքում օլիմպիական կոմիտեն հետ պահանջեց 2012-ի լոնդոնյան օլիմպիադայում նվաճած բրոնզե մեդալը։ Բայց Հռիփսիմեն այն մինչև այսօր չի վերադարձրել, ասում է` հաղթելուց տարիներ անց ոչ ոք իրավունք չունի իրեն զրկել իր վաստակած մեդալից։
«Այս ամենից հետո ես որոշեցի վերադառնալ սպորտ, որ չհիշեն ինձ որպես «դոպինգով» հեռացած Հռիփսիմե Խուրշուդյան։ Վերդարձա... շատ բարդ էր, լուրջ վնասվածքներ ունեի, բայց ես խոստում էի տվել, որ նորից մեդալ եմ նվաճելու, ու ես արեցի դա»։
© Sputnik / Aram NersesyanՀռիփսիմե Խուրշուդյան
Тяжелоатлетка Рипсиме Хуршудян - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2024
Հռիփսիմե Խուրշուդյան
Չնայած օրեր առաջ Եվրոպայի առաջանությունից հետո մարզիկը համբուրեց ծանրաձողն ու հանեց կոշիկները (ինչը նշանակում է՝ հեռանում է սպորտից), բայց այժմ չի բացառում, որ դեռ հանդես կգա դեկտեմբերին կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությունում։
«Եվրոպայի առաջնությանը գնալուց առաջ ասել էի, որ եթե մեդալ չնվաճեմ, ուրեմն հեռանում եմ սպորտից։ Ընկեր Արտաշը չհասցրեց ասել, որ ընդհանուր հաշվարկով բրոնզ եմ շահել, ես էլ կոշիկներս հանեցի: Հիմա ճիշտ է՝ լուրջ վնասվածքներ ունեմ, բայց եթե մարզչական խորհուրդը որոշի, որ ի վիճակի եմ լուրջ կիլոգրամներ բարձրացնել` կմասնակցեմ»։
Վստահեցնում է` քանի դեռ առողջությունը թույլ է տալիս, կպայքարի նոր նվաճումների համար.
«Ամենից շատ վախենում եմ, որ մի օր ինձ կմոռանան, իսկ ես դա չեմ ուզում»։

«Քոմենթները որ կարդում եմ` նեղվում եմ»

Ազատ ժամանակ Հռիփսիմե Խուրշուդյանը սիրում է անցկացնել երեխաների հետ (երկու տղա ունի) երգելով ու պարելով. այդպես լիցքաթափվում է։
Ծանրորդը հիշեց, որ տարիներ առաջ ելույթ է ունեցել ԱԼՄ հեռուստաընկերությունում։ Վերջերս այդ ձայնագրությունը տարածվել էր համացանցում, բոլորը ճանաչել են մարզիկին ու ոչ բոլորն են դրական արձագանքել դրան։
«Քոմենթները որ կարդում եմ` նեղվում եմ, ահավոր է, հետո էլ մտածում եմ՝ դե լավ, ինչ ուզում են թող ասեն, արդեն սովոր եմ... Դե ես ինչ իմանայի, որ երգելը կթողնեմ ու բարձրակարգ մարզիկ կդառնամ։ Բայց մեր շոուբիզնեսի ներկայացուցիչների կեսից ավելին մասնակցել են այդ հաղորդմանը։ Հիմա նայում եմ ու մտածում` լավ է, ես չեմ մենակ»։
Մանրամասները` տեսանյութում։
Լրահոս
0