00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատախազին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց. Լևոն Քոչարյանի գործով առաջին նիստն է

© Sputnik / Andranik GhazaryanԼևոն Քոչարյան
Լևոն Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2024
Լևոն Քոչարյան
Բաժանորդագրվել
Փաստաբանը մի տեսանյութ ցուցադրեց, որում դատախազն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին մտերմիկ զրուցում են։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, գլխավոր մարզիչ Սերգեյ Ասատուրովի գործով դատական առաջին նիստում Քոչարյանի փաստաբաններից մեկը` Ալեքսանդր Կոչուբաևը, դատախազ Արթուր Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։
Նշենք, որ Լևոն Քոչարյանին և նրա ընկերոջը` Սերգեյ Ասատուրովին, մեղադրում են սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած խաղաղ ցույցի ժամանակ կարմիրբերետավորների օրինական պահանջը չկատարելու և ոստիկաններին հարվածներ հասցնելու մեջ։ Այնինչ տուժող համարվող ոստիկաններ Հրաչիկ Խաչատրյան և Վարդան Հովհաննիսյանի մարմնի վրա, ըստ դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների, բռնության որևէ հետք կամ վնասվածք չի հայտնաբերվել։ Նիստն ընթանում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։
Կոչուբաևը միջնորդություն ներկայացնելուց առաջ տեսանյութ ցուցադրեց, որում վերոնշյալ դատախազն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, մտերմիկ զրուցում են վերջինիս առևանգման գործով դատական նիստի ժամանակ։ Կոչուբաևը հարցրեց` արդյոք դատախազը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ որևէ առնչություն ունի՞, թե՞ ոչ։ Հանրային մեղադրողը հստակ պատասխան չտվեց։
«Հաստատական հերքում չհնչեց, և գուցե դա երաշխիք լիներ, որ դատախազը որևէ առնչություն չունի Փաշինյանի ընտանիքի հետ։ Նա հանրային մեղադրող է, ու սա ենթադրում է, որ ինքը պետք է բավարար երաշխիքներ տա իր անկողմնակալ լինելու վերաբերյալ։ Այստեղ մենք տեսնում ենք կողմնակալության և անկախության հետ կապված խնդիրներ։ Խնդրում եմ հանրային մեղադրող Արթուր Դանիելյանին հեռացնել վարույթից»,– ասաց փաստաբանը։
Նա հռետորական հարց հնչեցրեց` փորձելով հասկանալ, թե ինչպես է ստացվել, որ բոլոր դատախազներից հենց Արթուր Դանիելյանն էր ընտրվել որպես Աշոտ Փաշինյանի մեղադրանքը պաշտպանող և Լևոն Քոչարյանի գործի հսկողությունն իրականացնող։
Արթուր Դանիելյանն իր հասցեին հնչած «մեղադրանքը» անհիմն համարեց և ընդգծեց, որ պատճառաբանվածության նույնիսկ նվազագույն մակարդակ չկա։
«Նշում եք, թե մտերմիկ զրույց է եղել, ինչ մտերմիկ զրույցի մասին է խոսքը։ Առհասարակ ինչպե՞ս եք որոշել, որ Աշոտ Փաշինյանի հետ մտերմիկ զրույց էր։ Այդպես անվանվող զրույց առկա չէ, և դա հնարավոր չէ որևէ կերպ հիմնավորել»,– ասաց նա։
Փաստաբան Արայիկ Ներսիսյանն էլ դատարանին միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալ Սերգեյ Ասատուրովի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու մասին։
«Իմ պաշտպանյալը հանդիսանում է նաև միջազգային կարգի մրցավար, ըստ այդմ` հնարավոր է, որ նրա ներկայությունը հաճախակի անհրաժեշտ լինի արտերկրում։ Խափանման միջոցը պետք է վերացվի, որպեսզի նա կարողանա մասնագիտական գործառույթները հավուր պատշաճի իրականացնել։ Եվս մեկ միջնորդություն էլ պետք է ներկայացնեմ քրեական հետապնդումը դադարեցնելու մասով։ Մեղադրական հիմքում նշվում է, որ Սերգեյ Ասատուրովը ակցիայի մյուս մասնակիցների հետ թևանցուկ մոտեցել է ոստիկանության աշխատակիցներին։ Սա խախտում չի համարվում, ուղղակի անհնազանդություն է եղել»,– ասաց Ներսիսյանը։
Նա հիշեցրեց, որ 2018 թվականին` «թավշյա հեղափոխության» ժամանակ , մարդիկ հիմնականում հենց այդպես` մեկը մյուսին թևանցուկ, շղթայված են գործողություններ իրականացրել, ու այդ ամենը որևէ հետևանք չի առաջացրել։
Դատական նիստի ընթացքում ելույթ ունեցավ նաև Լևոն Քոչարյանը։
«Այս դատական նիստը և գործը, երբ ես այստեղ եմ նստած (մեղադրյալի աթոռին. խմբ.), իսկ ինձ ծեծող ոստիկանները` այնտեղ (տուժողի կարգավիճակում. խմբ.), ու մի հատ էլ այս ամենը պաշպանող դատախազներ կան, սա լուրջ խնդիր է, խնդիր է նաև իրենց համար։ Ամեն ինչ ակնհայտ էր, ինչքան էլ փորձենք մարդկանց հիմարի տեղ դնել, տեսանյութ կա, բոլորի աչքի առաջ է եղել։ Այստեղ նստած բոլոր անձինք շատ լավ հասկանում են` ինչ է կատարվում, բայց սա ինչ–որ ձև է, ու այս ամենի մեջ պետք է շարունակենք` պահելով իրավական կողմը»,– նշեց Քոչարյանը։
Հիշեցնենք` Լևոն Քոչարյանը 2023 թվականի սեպտեմբերի 25-ին կալանավորվեց և ազատ արձակվեց նոյեմբերի 6-ին։ Ե՛վ Քոչարյանի, և՛ Ասատուրովի նկատմամբ կիրառվել է ստորագրությամբ երկրից չբացակայելու արգելքը։ Ի դեպ, Ասատուրովի նկատմամբ խափանման միջոցը կիրառվել է մի քանի օր առաջ։
Լրահոս
0