00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարորդների տուգանքը 2–րդ գիծ կանգնելու համար կմեղմվի. ոչ թե 0.5, այլ 0.25 բալ կհանվի

© SputnikԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2024
Բաժանորդագրվել
«Հայաստան» խմբակցութունը կողմ է քվեարկելու օրենսդրական այս փաթեթին, քանի որ իրենց առաջարկություններն ընդունվել են։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վարորդները շուրջ 3 ամիս կարող են օգտվել խախտումների համար ստացված տուգանքների բոնուսներից։ ՀՀ Ազգային ժողովում այդ մասին հայտարարեց ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը` 2–րդ ընթերցմամբ ներկայացնելով «Վարչական իրավախախտումների մասին» և հարակից օրենքներում նախատեսված փոփոխությունների փաթեթը։
Այս փոփոխություններով նախատեսվում է բոնուսային համակարգ` 20 տոկոս զեղչ, եթե տեսալուսանկարահանող սարքերի խախտումների ծանուցումը վարորդը ստանա էլեկտրոնային եղանակով։
Բացի այդ, Սարգսյանը ներկացրեց 1–ից 2–րդ ընթերցում կատարված մի շարք այն հիմնական փոփոխություններ, որոնց մեջ ներառվել են նաև ընդիմության առաջարկները։
«Բոնուսային այս համակարգը ուժի մեջ է մտնելու մայիսի 1–ից, այլ ոչ թե հուլիսի 1–ից։ Այս փոփոխությունները վերաբերելու են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տեղի ունեցած իրավախախտումներին։ Մինչ օրենքի ուժի մեջ մտնելը կատարված խախտումների դեպքում, եթե վարորդը մուծում է տուգանքի 50 տոկոսը ու եթե գործը նաև ԴԱՀԿ–ում է գտնվում, նաև` կատարողական ծախսը, ապա այս դեպքում վճարման պարտավորությունն ամբողջովին կհամարվի կատարված»,– ընդգծեց փոխնախարարը։
Նա ևս մեկ անգամ նշեց, որ այս բոնուսից քաղաքացիները կարող են օգտվել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո միայն երեք ամսվա ընթացքում։
Ինչ վերաբերում է կողային ապաիկների լուսաթափանցելիությանը, ապա, ըստ նրա` եթե արարքը մեկ տարվա ընթացքում կատարվում է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, ապա այս դեպքում նախատեսվում է տուգանք` նվազագուն աշխատավարձի 29–պատկի չափով և տուգանային միավորի դեպքում` 2 միավոր։ Այսինքն, առաջին խախտման դեպքում բալային համակարգ չի կիրառվի, սակայն 2–րդ խախտման դեպքում կհանվի միանգամից 2 բալ։
Ինչ վերաբերում է խնդրահարույց մեկ այլ կետի` 2–րդ գիծ կանգնելու դեպքում միանգամից 0.5 միավոր հանելուն, որը հիմնականում վերաբերում է տաքսու վարորդներին, ապա օրենքի փոփոխություններով նախատեսվում է հանել միայն 0.25 միավոր, որպեսզի տաքսու վարորդները չզրկվեն վարորդական իրավունքից։
Վարորդական վկայականի վաճառքը քրեական հանցագործություն է. Նարեկ Սարգսյան
«Կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին` առավելագույնս դրականը քաղել այս նախագծից և բացասական պրակտիկա չձևավորել»,– հատարարեց Սարգսյանը։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու օրենսդրական փաթեթին, քանի որ հանձնաժողովային արդյունավետ քննարկում են ունեցել, ու իրենց առաջարկություններն ընդունվել են։
Լրահոս
0