00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ԱԳՆ-ն այսօր բողոքի հայտագիր է հղել ռուս գործընկերներին․ ԲՏԱ նախարար

© Sputnik / Aram NersesyanՄխիթար Հայրապետյան
Մխիթար Հայրապետյան - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2024
Բաժանորդագրվել
Հայրապետյանի խոսքով՝ երկու երկրների միջև հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը լրամշակման կարիք ունի։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունն այսօր բողոքի նոտա է հղել ՌԴ գործընկերներին՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի 5-րդ հոդվածի խախտումների մասով։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին։
Չի կարելի հերքել ռուսական մշակույթի հսկայական դերը ժամանակակից աշխարհում․ Փաշինյան
Պատգամավորը նշել էր, որ ռուսական պետական հեռուստաալիքներով շարունակում են վիրավորական արտահայտություններ հնչել, մինչդեռ ըստ համաձայնագրի՝ պետք է բացառվեն պետությունների, ժողովուրդների, ազգային արժեքների նկատմամբ վիրավորական տեքստերն ու արտահայտությունները։
«Այսօր ՀՀ ԱԳՆ-ն բողոքի հայտագիր է հղել ռուս գործընկերներին»,- ասաց Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ փետրվարի 26-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից ստացել ենք գրություն, որտեղ արձանագրված են եղել այդ խախտումները։ Ըստ նրա՝ փետրվարի 27-ին ԲՏԱ նախարարությունում անցկացվել են խորհրդակցություններ, որոնց արդյունքում արձանագրվել է, որ խախտումները տեղի են ունեցել։
Նախարարը շեշտեց` հարցը զգայուն է, ամեն բան պետք է արվի՝ թույլ չտալու համար, որ այն քաղաքականացվի, նաև հավելեց, որ նամակ է հղել ռուս գործընկերոջը` ՌԴ Թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Մաքսուտ Շադաևին՝ առաջարկելով անհապաղ խորհրդակցություններ անցկացնել՝ լինի դա Մոսկվայում, թե Երևանում։
«Եթե մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը հավատարիմ են այդ համաձայնագրին, բայց, այնուամենայնիվ, խախտումները շարունակվում են, ապա լեգիտիմ հարց է առաջանում՝ անդրադառնալու այդ փաստաթղթի դրույթներին՝ արդյոք այդ փաստաթղթում արձանագրված սկզբունքներն ու դրանց պահպանումը վերախմբագրելու կամ լրամշակելու անհրաժեշտություն չունի»,- ասաց Հայրապետյանը։
Նա նշեց` հայկական կողմի դիրքորոշմամբ` փաստաթուղթը վերախմբագրման կարիք ունի։
«Մենք պետք է մասնագիտական դաշտում կոնսուլտացիաներ անենք և կառուցողական դաշտում աշխատենք մեր գործընկերների հետ։ Մյուս կողմից արձանագրում ենք, որ ՀՀ-ն չի կարող հանդուրժող լինել այնպիսի բովանդակություն ունեցող հաղորդումների հանդեպ, որոնք կարող են հարցականի տակ դնել մեր պետության և ժողովրդի արժանապատվությունը»,- շեշտեց ԲՏԱ նախարարը։
Հայ–ռուսական հարաբերությունները վատացել են բոլորիս աչքի առաջ. Պողոսյան
Հայրապետյանը հավելեց, որ հայկական կողմն ունի հարցի լուծման վերաբերյալ իր պատկերացումները, միաժամանակ հույս ունի, որ առաջիկայում ռուս գործընկերները դրական կարձագանքեն խորհրդակցություններ անցկացնելու և փաստաթուղթը լավարկելու առաջարկին։
Լրահոս
0