00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում մեկ տարում եղջերաթաղանթի 150 փոխպատվաստում է իրականացվել. փոխնախարար

© Sputnik / Павел ЛисицынԱկնաբույժ
Ակնաբույժ - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2024
Ակնաբույժ
Բաժանորդագրվել
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալը վստահեցրեց, որ արդեն կա դոնորության ռեեստր, որտեղ մուտք են արվում բոլոր տվյալները։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀՀ–ում մեկ տարում եղջերաթաղանթի 150 փոխպատվաստում է իրականացվել։ ՀՀ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Արման Գասպարյանը` ներկայացնելով «Մարդու օրգաններ և/կամ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
«Ամեն տարի ՀՀ–ում եղջերաթաղանթի մոտ 150 փոխպատվաստում է իրականացվում, մեծ մասը բերվում է ԱՄՆ–ից և ՌԴ–ից»,– նշեց նա։
Ներկայացնելով քննարկվող նախագիծը` Գասպարյանն ասաց, որ գործող օրենքն ընդունվել է 2002 թ. ու մինչ օրս չի փոփոխվել։ Այժմ նախատեսվում է այս ընթացքում իրավական ակտերով, համապատասխան հրամաններով ընդունված որոշումները ներառել օրենքում, քանի որ սկսել են օրենքի անհամապատասխանություններ ի հայտ գալ։
Փոխնախարարը նշեց, որ օրենքի նախագծով սահմանում են նաև կենսաբանական մահ հասկացությունը (ուղեղի մահից բացի)։
«Ներկա բժշկագիտությունը հնարավորություն է տալիս երիկամի, լյարդի, եղջերաթաղանթի փոխպատվաստման նպատակով դոնորություն իրականացնել կենդանի կամ հաստատված ուղեղային մահվան փուլում գտնվող անձից հիվանդանոցային պայմաններում։ Միևնույն ժամանակ առավել ընդունելի և կիրառելի է մահացած մարդու դիակից եղջերաթաղանթի դոնորությունը, որն իրականացվում է դիահերձարանային պայմաններում»,– նշեց նա։
Բացի օրենքով սահմանված` կենդանի դոնորից վերցվող փոխպատվաստման օրգանների ցանկից, ըստ նրա, նաև սահմանվում է մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստն արձանագրելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների ցանկը։
Նախագծով վերանայվում են նաև կենդանի դոնորի իրավունքները, ամրագրվում է, որ նա իրավունք ունի դոնորական հյուսվածքը վերցնելուց հետո գտնվել շարունակական դիսպանսեր հսկողության մեջ։
«Վերանայվել են նաև կենդանի դոնորի ընտրության սահմանափակումները, այսինքն` եթե անձը 65 տարեկան է կամ հաշմանդամ է, ապա դա այլևս արգելք չէ կենդանի դոնոր լինելու համար։ Սահմանվել է նաև դիակի դոնորության անհամաձայնության իրավունքները մահացածի հարազատների դեպքում»,– տեղեկացրեց Գասպարյանը։
Ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին` նա նշեց, որ արդեն կա դոնորության ռեեստր, որտեղ մուտք են արվում բոլոր տվյալները։
Թորոսյանը նաև հետաքրքրվեց` ե՞րբ կարող ենք ունենալ առաջին դիակային փոխպատվաստումը լյարդի կամ երիկամի դեպքում։ Առողջապահության փոխնախարարը դժվարացավ այդ հարցին պատասխանել։
Նշենք, որ 2022 թ. օգոստոսի դրությամբ լյարդի փոխպատվաստման են ենթակա շուրջ 30 մեծահասակ, 7 մանկահասակ պացիենտներ: Երիկամի փոխպատվաստման կարիք ունեն մոտ 400 բուժառու, ընդ որում` ՀՀ-ում ծրագրային հեմոդիալիզով բուժում են ստանում մոտ 1100 պացիենտ:
Լրահոս
0