00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
17:48
12 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
8 ր
Ուղիղ եթեր
19:01
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Դավիթ Մարգարյան
Ոչ թե այդ մարդիկ կմնան առանց աշխատանքի, այլ մենք կմնանք առանց այդպիսի բժիշկների.Մարգարյան
11:06
4 ր
Ռաֆայել Գևորգյան
ՓՄՁ-ին ուղղված նոր ծրագրով առաջնայինը մտադիր ենք զարգացնել նրանց կարողությունները.Գևորգյան
11:11
6 ր
Ջոնի Մելիքյան
Արևմուտից ճնշումը սպասելի էր.Մելիքյան
11:19
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փամփուշտ չենք կարողանում արտադրել, բայց «գոլդ» համարանիշի համար 300 000 դոլար ենք վճարում

© Sputnik / Павел Лисицын / Անցնել մեդիապահոցՓամփուշտ
Փամփուշտ - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2024
Բաժանորդագրվել
​Պարադոքսների երկիր է դարձել Հայաստանը, և դա սոցցանցերի օգտատերերի աչքից չի վրիպել։
Նրանցից մեկը արձանագրում է այն զարմանալի փաստը, որ չնայած մեր հանրապետությունը մոտ երեք տասնամյակ շարունակ կիսապատերազմական վիճակում է գտնվում, երեք պատերազմ է տեսել, իշխանությունները նույնիսկ վերջին պարտությունից հետո այդպես էլ ոչինչ չարեցին զենքի և զինամթերքի որևէ արտադրություն ստեղծելու համար։
Մեջբերեմ. «Չորրորդ տարին է ընթանում լայնածավալ ռազմական գործողություններից հետո։ Եվ մինչև այժմ Հայաստանում չի հիմնվել գեթ մեկ ձեռնարկություն, որը զբաղվեր փամփուշտների, արկերի և այլ «պարզագույն»զինամթերքի ու հանդերձանքի արտադրությամբ։ «Պատրոն Դավո» ունենք, փամփուշտ չունենք, թեև եղել են և հիմա էլ առկա են բոլոր նախադրյալները նման արտադրություններն արագ կազմակերպելու համար։ Ականանետների համար նախատեսված ականների քանակությունն ուղղակի ամոթալի է։ Ավելի բարդ զինատեսակների և տեխնիկայի արտադրության մասին էլ չեմ խոսում։ Պարո′ն վարչապետ, որտե՞ղ են փամփուշտները, որտե՞ղ են արկերը»,- հարց է տալիս գրառման հեղինակը։ ​
Բազմաթիվ օգտատերեր վրդովված են, որ այս և հազարավոր այլ խնդիրներ չեն լուծվում, այնինչ, ըստ լրատվամիջոցների, ավտոմեքենայի, այսպես կոչված, «գոլդ» համարը վաճառվել է 300 հազար դոլարով։ Ահա հայաստանցիներից մեկի կարծիքը.
«Յուրաքանչյուրի իրավունքն է ծախսել սեփական փողերը սեփական հայեցողությամբ։ Բայց եթե ես ավելորդ 300 հազար դոլար ունենայի՝ էնքան ծակ կա փակելու էս երկրում, որ ասելու չի։ Հեռավոր մարզերում եմ եղել ու էնպիսի բաներ եմ տեսել, որ ասելու չի։ Հուսամ՝ կունենամ մի օր նման գումար, ու ոչ մեքենաս կլինի 300 հազար դոլարանոց, ոչ էլ առավել ևս՝ համարները»։
​Մեկ այլ օգտատեր՝ հիշեցնելով վարչապետի աղմկահարույց հայտարարությունը, թե Հայաստանի իրական հերոսը հարկ մուծողն է, հեգնում է.
«Հիմա ի՞նչ, այս մարդը, որն ընդամենը մի համարանիշի համար պետական բյուջե է վճարել ավելի քան 120 միլիոն դրամ, հերո՞ս է։ Դե, եթե մեր հերոսը ինքն է, գտե′ք նրա նկարը և տեղադրե′ք բոլոր զորամասերում, որ սահման պահող տղերքն իմանան, թե մենք ում ենք իսկական հերոս համարում»։ ​
Եվ էլի հայաստանյան մի պարադոքսի մասին, որի վրա հանրության ուշադրությունն է հրավիրում սոցցանցերի օգտատերերից մեկը։ Մեջբերեմ.
«Արևմտյան գերիշխանության դարաշրջանը վերջնականապես ավարտվեց». սա Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելի դիտարկումն է: Պարադոքսալ է, որ քաղաքական Արևմուտքի ազդեցության թուլացման համատեքստում բռնկվեց Հայաստանի իշխանության «արևմտականությունը»: Առնվազն տարակուսելի է, որ Հայաստանի իշխանությունները և, այսպես կոչված, արևմտամետ սեգմենտն անգամ համաշխարհային միտումները չեն ընկալում»,- զարմանում է գրառման հեղինակը:
​Գրեթե կես տարի է անցել այն օրից, երբ 100 հազարից ավելի ղարաբաղցիներ ստիպված եղան լքել իրենց պապենական հողը և տեղափոխվել Հայաստան։ Եթե որևէ մեկը պատրանք ուներ, թե այդ բռնագաղթից հետո ավելի դյուրին կդառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև բնականոն հարաբերություններ հաստատելու գործընթացը, գոնե առայժմ պարզ է, որ այդ հույսերը չեն արդարացել։ Հենց այս շաբաթ Իլհամ Ալիևը բաց տեքստով հայտարարեց՝ ոչ մի խաղաղություն, մինչև չկատարվեն Ադրբեջանի բոլոր պահանջները։
Ռազմական գործողությունների գինը. ԱՄՆ-ն և Եվրոպան վիճում են՝ ո՞վ է ավելի շատ փող տվել Կիևին
Բաքուն մեկը մյուսի հետևից լայնածավալ զորավարժություններ է անցկացնում, Ադրբեջան են ժամանում Թուրքիայի բարձրաստիճան զինվորականները։ Մինչդեռ մենք սովորության համաձայն ոչ թե առաջ, այլ հետ ենք նայում՝ շարունակելով վաղուց արդեն անիմաստ դարձած վեճը, թե արդյոք պիտի ամեն տարի փող հատկացնեի՞նք Արցախին, թե՞ ծախսեինք այդ գումարները Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար։
Մեջբերեմ սոցցանցերից մեկից. «Մի միֆ է շրջում, որ իբր Հայաստանի Հանրապետությունը մեծ գումարներ էր ուղարկում Արցախ` փոխանակ այդ գումարները ծախսեր Հայաստանի զարգացման խնդիրների վրա։ Երևանը, իրոք, միջպետական վարկ էր տալիս Արցախին։ Թվերը տարբեր են եղել, տարեկան 8 միլիարդ դրամից մինչև 60 միլիարդ։ Այսինքն, պատերազմին նախորդած 5 տարիներին Հայաստանն Արցախին տարեկան 90-ից120 միլիոն դոլար էր տալիս»,- փաստում է օգտատերը՝ միևնույն ժամանակ հիշեցնելով, որ ախր, դրա փոխարեն Երևանը շատ ավելի քիչ գումար էր ծախսում արևելյան սահմանները պաշտպանելու համար։
Թուրք զինվորականները Ադրբեջանում - Sputnik Արմենիա, 1920, 21.02.2024
Մեր աններելի բացթողումը. չզգացինք, թե ինչպես վերափոխվեցին տարածաշրջանն ու Ադրբեջանը
Կրկին մեջբերեմ. «Հայաստանի քաղաքացու մոտ բարձր էր անվտանգ ու պաշտպանված լինելու զգացումը, որի բացակայությունը աղետալի ազդեցություն ունի ներդրումային միջավայրի վրա, հատկապես՝ սահմանամերձ բնակավայրերում։ Արցախի կորուստը բերել է ավելի մեծ ծախսերի սահմանների պահպանման համար, քան տարեկան 120, անգամ 200 միլիոն դոլարը, որը հատկացվում էր Ստեփանակերտին։ Մի խոսքով, Արցախը բեռ չէր Հայաստանի համար, նրա գոյությունը միայն նպաստում էր Հայաստանի քաղաքացու սոցիալական ու տնտեսական վիճակի բարելավմանը, երկրի անվտանգության և միջազգային դիրքի ամրապնդմանը»,- փաստում է գրառման հեղինակը։
Լրահոս
0