00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անկախության հռչակագրի հանդեպ ցանկացած ոտնձգություն պետք է հետ մղվի. Վազգեն Մանուկյան

© Sputnik / Asatur YesayantsՎազգեն Մանուկյան
Վազգեն Մանուկյան - Sputnik Արմենիա, 1920, 29.02.2024
Վազգեն Մանուկյան
Բաժանորդագրվել
Քաղաքական գորչի խոսքով` հակառակորդը մեզ վերջնագրեր է ներկայացնում ոչ թե այն պատճառով, որ Սահմանադրության կամ Անկախության հռչակագրում որևէ բան է գրված, այլ որովհետև մենք թույլ ենք։
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. Հայաստանի Անկախության հռչակագրի հանդեպ ցանկացած ոտնձգություն պետք է համախմբի բոլոր քաղաքական և հասարակական ուժերին և լուրջ հակահարվածի արժանանա։ «Հայաքվե» նախաձեռնության կազմակերպած համաժողովի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկիրը նոր Սահմանադրության և ոչ թե սահմանադրական փոփոխությունների կարիք ունի։ Ընդդիմությունը վստահեցնում է, որ Փաշինյանի հնչեցրած նոր Սահմանադրության գաղափարը պայմանավորված է Բաքվի ճնշմամբ։ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է փոխել ՀՀ Սահմանադրությունը, որտեղ հղում է արվում 1990 թ. ընդունված Անկախության հռչակագրին: Հռչակագրի նախաբանում խոսվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման անհրաժեշտության մասին։
«Մեր հակառակորդը մեզ վերջնագրեր է ներկայացնում կամ պատերազմ սկսում ոչ թե այն պատճառով, որ Սահմանադրության կամ Անկախության հռչակագրում որևէ բան է գրված, այլ որովհետև մենք թույլ ենք։ Հենց գործող իշխանություններն են թուլացրել մեր երկիրը, նրանք իրենց թույլերի պես են պահում։ Մենք անդադար նահանջում ենք։ Այժմ վտանգ կա դառնալու այն սակավաթիվ ազգերից մեկը, որոնք փոխել են իրենց Սահմանադրությունը ուրիշների թելադրանքով։ Դա ամոթալի է», – կարծում է Մանուկյանը։
Քաղաքական գործչի խոսքով` անհրաժեշտ է ամեն գնով թույլ չտալ հանրաքվե անցկացնել, քանի որ դա կդառնա հերթական նահանջը և ազգային աղետի կհանգեցնի։
Իշխանությունները Սահմանադրության փոփոխության կգնան ուժի հարկադրանքով. Ավետիք Չալաբյան
Նախկին վարչապետը նշեց, որ բոլոր ուժերը, անկախ իրենց աշխարհաքաղաքական կողմնորոշումից և առկա տարաձայնություններից, պետք է միավորվեն ազգային գաղափարի և Անկախության հռչակագիրը ներկայիս տեսքով պահպանելու շուրջ։
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանն (առաջինն է կարդացել Անկախության հռչակագիրը) իր հերթին հայտարարեց, որ ինքը բազմաթիվ տարաձայնություններ ունի ներկաներից շատերի հետ, սակայն դա չի խանգարում, որ միանա այդ փաստաթղթի և հայկական պետականության պաշտպանությանը։
«Անկախության հռչակագիրը փաստաթուղթ է, որը վերաբերում է մեր հավաքական արժանապատվությանը։ Եթե որևէ մեկը որոշում է այնտեղ որևէ բան ջնջել, ապա նա ոտնձգություն է կատարում մեր արժանապատվության նկատմամբ։ Դա օրենք չէ և որոշում չէ, դրա չկատարման համար իրավական պատասխանատվություն նախատեսված չէ։ Դա վկայություն է մի երկրի ստեղծման, որը փոփոխման ենթակա չէ», – հայտարարեց քաղաքական գործիչը։
Մանուկյանն ընդգծեց, որ նորագույն պատմության ընթացքում որևէ հայ քաղաքական գործիչ կամ կուսակցություն, բացի գործող ղեկավարությունից, հանդես չի եկել հռչակագրի դեմ, այլ երկրներն առավել ևս նման բան չեն արել։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարեց, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, իսկ փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում ասաց, որ հարկավոր է կարգավորել հռչակագրի հետ մեր հարաբերությունները։ Նրա խոսքով` եթե մեր պետական քաղաքականության հիմքում դրվի ԼՂ ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին, նշանակում է՝ խաղաղություն երբեք էլ չենք ունենա։
Սահմանադրությունը փոխելու ենթատեքստում նա Թուրքիան ու Ադրբեջանը համեմատեց ցլի, իսկ Հայաստանը` կարմիր շորով մարդու հետ։ Ըստ Փաշինյանի` որքան էլ տատիկի գործած շորը թանկ լինի, Հայաստանը պետք է ընտրի` շարունակում է այդ շորը կրել ու տրորվել ցլի ոտքերի տակ, թե պետք է հանի–շպրտի այն ու փրկվի։
Նույն օրը` փետրվարի 1-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։
Լրահոս
0