00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքն ուզում է կրկնել 80-ականների հնարքը. Պուտինը՝ միջուկային և նոր զենքի մասին

© Sputnik / Сергей ГунеевՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 29.02.2024
Վլադիմիր Պուտին
Բաժանորդագրվել
Պուտինը վստահեցրել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում միջուկային զենք տեղակայել տիեզերքում. դրանք տեղեկատվական խայծեր են։
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերը լիարժեք պատրաստության մեջ են: Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձի ժամանակ այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ռազմավարական միջուկային ուժերը երաշխավորված կիրառման լիարժեք պատրաստության վիճակում են գտնվում։ Այն, ինչ մենք պլանավորել էինք սպառազինության ոլորտում, ինչի մասին ես խոսել եմ 2018 թվականի ուղերձում, ամեն ինչ արված է, կամ այդ աշխատանքը ավարտվում է», - ասել է Պուտինը։
Ընդ որում, նրա խոսքով, մերկապարանոց մեղադրանքներ են հնչում Ռուսաստանի հասցեին, թե Մոսկվան իբր պատրաստվում է միջուկային զենք տեղակայել տիեզերքում, դրանք տեղեկատվական խայծեր են։
ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2024» զորավարժություններին կմասնակցեն 5 երկրների զորախմբեր․ Շոյգու
Պուտինի խոսքով` դրանք պետք են, որպեսզի Ռուսաստանին ներքաշեն ԱՄՆ-ին ձեռնտու բանակցությունների մեջ։
Ռուսաստանի առաջնորդը կարծում է, որ Արևմուտքը փորձում է Ռուսաստանին ներքաշել սպառազինությունների մրցավազքի մեջ, կրկնել հնարքը, ինչպես ԽՍՀՄ-ի դեպքում 1980-ականներին: Միաժամանակ նա շեշտել է, որ Ռուսաստանը չի ծրագրում հարձակվել Եվրոպայի վրա։
«Արևմուտքը հակամարտություն է հրահրել Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում, աշխարհի այլ տարածաշրջաններում։ Ու շարունակում է ստել: Հիմա ահա առանց ամաչելու հայտարարում են, թե իբր Ռուսաստանը մտադիր է հարձակվել Եվրոպայի վրա։ Դե, մենք հասկանում ենք, որ դա պարզապես անհեթեթություն է», - ասել Է Պուտինը։
ՌԴ ղեկավարը զգուշացրել է, որ Ռուսաստանի դեմ ագրեսիա սանձազերծողների համար հետևանքները շատ ավելի ողբերգական կլինեն, քան նախորդ դարաշրջաններում: Ռուսաստան նոր ներխուժման փորձերը սպառնում են լայնածավալ հակամարտությամբ` միջուկային զենքի կիրառմամբ։
Նա միաժամանակ նշել է, որ Ռուսաստանում նոր սպառազինությունների ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, և խոստացել, որ շուտով դրանց մասին կլսեն։
«Մարտում արդեն կիրառվել է ծովային բազայի «Ցիրկոն» հարվածային գերձայնային համալիրը, այդ համակարգն արդեն գործում է... Զինուժն արդեն ստացել է «Սարմատ» համալիրը, շուտով կցուցադրենք այն», - ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ բանակում խնդիրներ կան, բայց կա նաև ըմբռնում, թե ինչպես լուծել դրանք։
«Մենք տեսնում ենք, թե որտեղ և ինչ խնդիրներ ունենք։ Հասկանում ենք, թե ինչ է պետք անել։ Եվ նման աշխատանքն անընդհատ տարվում է և՛ ռազմաճակատում, և՛ թիկունքում», - ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը։
Այդ աշխատանքն ուղղված է բանակի և նավատորմի հարվածային հզորության, դրանց արդյունավետության բարձրացմանը։
Նոր պատժամիջոցները հազիվ թե լուրջ հարված հասցնեն ՌԴ–ին. ԶԼՄ
Լրահոս
0