00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Տիգրան Հակոբյան
«Շողակաթում» և պետք է լինեն այնպիսի հաղորդումներ, որոնց համար պետությունը ֆինանսավորում է․ Տիգրան Հակոբյան
17:14
3 ր
Մարտին Գալստյան
Դոլարի ցածր փոխարժեքը ռիսկի գործոն է մեր արտահանողների համար. Մարտին Գալստյան
17:17
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր Նորքում լարված իրավիճակ է. ցուցարարների և ոստիկանների միջև հրմշտոց է սկսվել

Բաժանորդագրվել
Բնակիչները համոզված են, որ իրենց տները քանդում են ոչ թե տարածքը կանաչապատելու, այլև նոր շինություն կառուցելու համար։
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. Երևանի Նոր Նորք վարչական շրջանում` Գայի պողոտայի սկզբնամասում, այս պահին լարված իրավիճակ է։ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու «Վալենսիա» ռեստորանային համալիրի միջև ընկած հատվածում ինքնակամ կառուցված 8 բնակելի տների բնակիչները բողոքի ցույց են անում, քանի որ Երևանի քաղաքապետարանն այդ տները քանդելու որոշում է կայացրել։ Այս պահին ցուցարարների և ոստիկանների միջև հրմշտոց է սկսվել։
Մինչ այդ լրագրողների հետ զրույցում բնակիչները նշեցին, որ տևական ժամանակ դիմել են քաղաքապետարան, որպեսզի իրենց տները օրինականացվեն, սակայն արձագանք չի եղել։
Նրանք համոզված են, որ Երևանի քաղաքապետարանն իրենց տները քանդում է ոչ թե տարածքը կանաչապատելու, այլև նոր շինություն կառուցելու համար։
© Sputnik / Asatur Yesayants

Ոստիկանները հետևում են քանդման աշխատանքներին

Ոստիկանները հետևում են քանդման աշխատանքներին - Sputnik Արմենիա
1/6

Ոստիկանները հետևում են քանդման աշխատանքներին

© Sputnik / Asatur Yesayants

Ապամոնտաժում են Նոր Նորքում գտնվող շինություններից մեկը

Ապամոնտաժում են Նոր Նորքում գտնվող շինություններից մեկը - Sputnik Արմենիա
2/6

Ապամոնտաժում են Նոր Նորքում գտնվող շինություններից մեկը

© Sputnik / Asatur Yesayants

Ապամոնտաժվող շինությունների բնակիչներ

Ապամոնտաժվող շինությունների բնակիչներ - Sputnik Արմենիա
3/6

Ապամոնտաժվող շինությունների բնակիչներ

© Sputnik / Asatur Yesayants

Ապամոնտաժման աշխատանքներ

Ապամոնտաժման աշխատանքներ - Sputnik Արմենիա
4/6

Ապամոնտաժման աշխատանքներ

© Sputnik / Asatur Yesayants

Բնակիչներից մեկը

Բնակիչներից մեկը - Sputnik Արմենիա
5/6

Բնակիչներից մեկը

© Sputnik / Asatur Yesayants

Ապամոնտաժվող շինությունների բնակիչներ

Ապամոնտաժվող շինությունների բնակիչներ - Sputnik Արմենիա
6/6

Ապամոնտաժվող շինությունների բնակիչներ

1/6

Ոստիկանները հետևում են քանդման աշխատանքներին

2/6

Ապամոնտաժում են Նոր Նորքում գտնվող շինություններից մեկը

3/6

Ապամոնտաժվող շինությունների բնակիչներ

4/6

Ապամոնտաժման աշխատանքներ

5/6

Բնակիչներից մեկը

6/6

Ապամոնտաժվող շինությունների բնակիչներ

Նշենք, որ ցուցարարների կողքին են Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունների անդամները։ Նրանք պահանջում են համապատասխան փաստաթուղթ տրամադրել ծանոթանալու համար, թե ինչի հիման վրա են աշխատանքներ իրականացվում, սակայն քանդման աշխատանքներ կատարողները որևէ փաստաթուղթ չեն տրամադրում։ Այս պահին արմատախիլ են անում տարածքի ծառերը։
Նոր նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քանդման աշխատանքներ սկսելու որոշումն ինքը չի կայացրել, դա արել է Երևանի քաղաքապետարանը։
«Սա կանաչապատ տարածք չէ, ծառեր կան, բայց բարեկարգ չէ։ Բնակիչներն ինձ բազմիցս դիմել են այդ տները սեփականաշնորհելու համար, սակայն ես ասել եմ, որ սեփականաշնորհելու տարբերակ չկա։Սա զավթած տարածք է, որը մի օր պետք է քանդվեր»,–ասաց նա։
Նրա խոսքով` բնակիչները ժամանակին հանդիպել են Տիգրան Ավինյանին, երբ նա դեռ Երևանի քաղաքապետի թեկնածու էր։ Ավինյանն էլ է ասել, որ հնարավոր չէ տարածքները սեփականաշնորհել։
Նոր նորք վարչական շրջանի ղեկավարը վստահեցրեց, որ տարածքը չի վաճառվելու, այստեղ շենքեր չեն լինելու, լինելու է բարեկարգ, կանաչապատ տարածք։
Կոնդ - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2024
Որքա՞ն պետք է վճարեն Կոնդի բնակիչները սեփականության վկայականի համար. պարզաբանում
Լրահոս
0