00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ կտա Հայաստանին իշխանության հակառուսական հռետորաբանությունը. փորձագետի դիտարկումը

© Sputnik / Asatur YesayantsՍերգեյ Մելքոնյանը Sputnik Արմենիայում
Սերգեյ Մելքոնյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2024
Սերգեյ Մելքոնյանը Sputnik Արմենիայում
Բաժանորդագրվել
Նոր էսկալացիայի սպառնալիքի պայմաններում Սերգեյ Մելքոնյանը ՀՀ ղեկավարության պահվածքը վտանգավոր է համարում։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Հայաստանի իշխանությունները ավելացնում են իրենց հակառուսական հռետորաբանությունը՝ հույս ունենալով Արևմուտքից ստանալ ավելի շատ քաղաքական բոնուսներ և անվտանգային երաշխիքներ, սակայն այս հաշվարկը կարող է չաշխատել։ Այս մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «ԱՊՐԻ Արմենիայի» գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի և այլ պաշտոնյաների մի շարք սկանդալային հայտարարություններին։
Ավելի վաղ ՀՀ ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը ոչ միայն չի կատարել Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորությունները, այլև կազմակերպության դիրքորոշումը սպառնալիք է երկրի ազգային անվտանգության համար։ Հավելել էր, որ այժմ Երևանը դե ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը կառույցին, բայց եթե իրավիճակը չփոխվի, ապա դե յուրե կսառեցնի այն։ Դրան հաջորդել էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, որ Ռուսաստանը ցանկանում էր «օղակ գցել երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի վզին» և պայմանավորվել է Թուրքիայի հետ տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ, ինչպես նաև ասել էր, որ ՀՀ–ն պատրաստ է դառնալ ԵՄ անդամության թեկնածու։
«Մենք տեսնում ենք, որ ՀՀ պաշտոնյաները մի կողմից հակառուսական հռետորաբանություն են կիրառում, մյուս կողմից անընդհատ խոսում են Արևմուտքի հետ մերձենալու մասին։ Հավանաբար, Արևմուտքից ինչ-որ բան ստանալու համար հարկավոր է ավելի հաճախ հայհոյել Ռուսաստանին, այլապես ոչ մի հետաքրքրություն չեն ներկայացնի Բրյուսելի և Վաշինգտոնի համար։ ՀՀ իշխանությունների աչքի առաջ Ուկրաինայի, մերձբալթյան երկրների օրինակն է», - ասաց Մելքոնյանը։
Պաշտոնական Երևանը, հայտարարություններից բացի, նաև գործնական քայլեր է ձեռնարկում՝ դադարեցնում է աշխատանքները ՀԱՊԿ-ում, բարձրացնում ռուս սահմանապահներին «Զվարթնոց» օդանավակայանից հանելու հարցը։ Մելքոնյանի խոսքով`գուցե Բրյուսելում և Վաշինգտոնում քաղաքական գործիչները ՀՀ իշխանություններից պահանջում են խոսքից գործի անցնել։
Քաղաքագետը ՀՀ ղեկավարության պահվածքը համարում է վտանգավոր և պետության հիմնարար շահերին չհամապատասխանող՝ հաշվի առնելով Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիայի սպառնալիքը։ Բաքուն ակտիվորեն զինվում է, և բոլոր նախադրյալները կան նոր պատերազմի սպառնալիքի։ Դա ասում է նաև Փաշինյանը, ինչը, ըստ Մելքոնյանի անտեղի է դարձնում ՀՀ իշխանության «խաղաղության օրակարգը»։ Այս ֆոնին Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի դեմ կոշտ հռետորաբանությունը կարող է հանգեցնել նրան, որ Մոսկվան պարզապես չցանկանա օգտագործել այն լծակները, որոնք դեռևս ունի նոր ռազմական գործողությունները կանխելու համար։
Բացի այդ, Մելքոնյանը վստահ չէ, որ Հայաստանի ղեկավարության ջանքերն ու ռևերանսները դեպի Արևմուտք անհրաժեշտ պահին կօգնեն արդյունավետ դիմակայել ադրբեջանական ագրեսիային։ Ոչ մի ազդակ չկա, որ ԱՄՆ-ն կամ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրեն անհրաժեշտ ռազմատեխնիկական ամբողջ օգնությունը կամ պատժամիջոցային մեխանիզմներ կկիրառեն Ադրբեջանի դեմ: Արևմուտքը Հայաստանի դեմ ագրեսիայի համար Ադրբեջանին պատժելու քաղաքական կամք չունի։ Բացառություն կարող է լինել միայն Ֆրանսիան, սակայն նա չունի բավարար գործիքներ և միջոցներ Թուրքիային և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար։ Հետևաբար, ՀՀ իշխանությունների ռազմավարությունը դժվար թե իրեն արդարացնի։
ՀՀ–ն ուզում է իր վրայից գցել պատասխանատվությունը. Աբրահամյանը` ռուսական գործոնի մասին
Լրահոս
0